Friday, May 27, 2022

Մայիս ամսվա հաշվետվություն

 Կրկին ամփոփում եմ Մայիսյան հավաքը, միայն այդ ժամանակ եմ հասկանում , որ նորից ավարտվեց հերթական ուսումնական տարին, բայց ավարտվում է միայն այս ուսումնական շրջանը առջևում ճամբարն է, սովորողների մուտքի ճամբարը, մի խոսքով աշխատելու առիթներ դեռ շատ կան։

Մայիսյան հավաքի ընթացքում  իրակացրեցինք  բաց դասեր , որի ժամանակ մեզ հյուրընկալվեցին և դարձան դասի մասնակից կրտես դպրոցի սովորողները։

Էկոտուրի շրջանակում իրականացրեցինք շրջայց Միջին դպրոցի տարածքում, որը եզրափակվեց սեմինար պարապմունքով,որի ընթացքում ավագ դպրոցի սովորողները սեմինարավարի հետ սկսած երկոսության արդյունքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ընթացքի մեջ է նաև ծաղկող տարածքներ նախագիծը, որտեղ տնկում և խնամում ենք տվյալ եղանակին համապատասխանող բույսեր, բույսերը ընտերված են հաշվի առնելվ նրանց ծաղկման ժամանակահատվածները,որ մի ծաղկող բույսը փոխարինվի մյուսով որպեսզի պուրակը միշտ ծաղիկներով շրջապատված լինի։

Մասնակցել եմ գործընկերներիս կազմակերպած  կլոր սեղաններին, տպավորված եմ բանավեճ -քննարկումներով։



No comments:

Post a Comment