Հայաստանի ազգային պատկերասրահը կերպարվեստի խոշորագույն և հայկական արվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է: Պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին: Հավաքածուն ընդգրկում է հայկական և արտասահմանյան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 40 000 բարձրարժեք նմուշներ: Հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Oրը՝ 25.01.2024
Ժամը՝ 11:00
Նպատակը և խնդիրները՝
- սովորողներին ծանոթացնել թանգարանում առկա եվրոպական մշակույթին առնչվող գործերին
- հանդիպում հայկական նախշերի գիտակ տիկին Արփիկի հետ, վերջինիս գործերը ցուցադրվում են եվրոպական բազմաթիվ փառատոններում
- ճամփորդելու միջոցով ճանաչել և գնահատել պատմամշակութային արժեքները
- թանգարանային մշակույթ
- նոր գործընկերություն
- սովորողների աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
- օտարալեզու հաղորդակցման հմտություններ
Քայլերը՝
- մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
- պայմանավորվածություն ձեռք բերել
- պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը
Ծրագրում՝
- 10 :00-մեկնում
- 11:00-12:00 այցելություն Հայսատանի ազգային պատկերասրահ
- 12:30-13:00 այցելություն կերամիկայի թանգարան
- 13:30-ից քաղաքային թափառումներ
- 13:30-14:30 ետ վերադարձ
Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում
Մասնակիցներ՝
No comments:
Post a Comment