Դասավանդողների գարնանային ճամբարի ընթացքում կազմակերպվել են տարբեր սեմինարներ, որոնք ուղղված էին մանկավարժների հմտությունների, նոր ծրագրերի, հարթակներների ուսուցմանն ու կիրառմանը։ Այդ սեմինարների շնորհիվ կարողանում ենք ճիշտ կողմնորոշվել մեդիադաշտում, գործել առավել զգուշավոր, սովորել և կիրառել ուսումնական նոր հարթակներ և գործիքներ։ Ճամբարի ընթացքում մասնակցել եմ Նվարդ Սարգսյանի և Հերմինե Անտոնյանի մասնագիտական զարգացման սեմինարներին։
Նվարդ Սարգսյանի հետ մանկավարժական ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք մոնտաժային ծրագրեր, համակարգիչներում ներբեռնեցինք Wondershare ծրագիրը։ Հետաքրքրիր էին և կիրառելի Նվարդ Սարգսյանի դասախոսությունները կիբեռանվտանգության մասին` թե ինչպես չենթարկվել մեդիա հարձակման`չտրամադրել որևէ անձնական փաստաթուղթ, քարտի տվյալները, հեռախոսահամարին եկած որևէ կոդ , առցանց գնումների համար ձեռք բերել այլ քարտեր կամ վիրտուալ հաշիվ բացել։
Հերմինե Անտոնյանի սեմինարին սովորեցինք lms / learning management system/ հարթակը, որը թույլ է տալիս արագ և էլ ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Յուրաքանչյուրս ստեղծեց փորձնական դասընթաց որևէ դասարանի համար` արձակուրդներից հետո փորձարկելու նպատակով,որի արդյունքներն էլ կներկայացնենք Մայիսյան հավաքին `գնահատելով և ներկայացնելով դժվարությունները և արդյունավետությունը։
Ի վերջո նշեմ մեր մասնագիտական հավաքները, որոնց ժամանակ քննարկեցինք բնագիտական ոլորտին վերաբերվող մի շարք խնդիրներ, որոշեցինք Դպիրում հոդվածի ձևով ներկայացնել մեր լաբորատորիանները , դրանց կիրառման արդյունավետությունը։
Շատ հետաքրքիր սեմինար ունեցանք Մ.Մխոյանի անվան , թիվ 68 հիմնական դպրոցի աշակերտ Ալեք Մանվելյանի հետ, նա լինելով 7-րդ դասարանի սովորող հաճախում է դասընթացների Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների հետ ։ Նա սիրով մեզ ներկայացրեց և մեկնաբանեց քիմիական մի շարք հետաքրքիր փորձեր։
No comments:
Post a Comment