Sunday, April 27, 2025

Ընդհանուր պարապմունքի ծրագիր

 Ապրիլի 28

Վարողներ՝ Մարի Աղայան, Անի Մինայան

Պարերգ՝ «Վիճակի երգ»

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան

Բնագիտական խաղ

Անակնկալ կատարում՝ Իրինա Գրիգորյան

Պարերգ՝ «Հոյ Նազան»

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հոյ Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունիկ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Գըլխիս վըրով պըտիտ տուր,

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Նախշուն թև թիթեռնիկ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար

Պար՝ «Իշխանաց»

Ապրիլի 29

Վարողներ՝ Մարի Համբարչյան, Յանա Սուքիասյան

ֆուտբոլային մրցաշար

Պարերգ՝ «Հավար Զուլո»

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կմեռնեմ թեզի համար.Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,

Արևն ընկավ ամուր բերդին,
Քո սերն ընկավ մեջ իմ սրտին,
Ես քեզ սիրեմ, թող ինձ քերթին.Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,

Դու դաշտ կուգաս հուլա-հուլա,
Կնմանես բամբկի քուլա,
Աչքս տեսավ, սիրտս կուլա.Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,

Խաղ

Պարերգ՝ «Վիճակի երգ» Շիրակի մարզի տարբերակ

Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Աստված կյանք տա ամենքին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ուրախ կլնի էս տարին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Պար՝ «Էջմիածին»

No comments:

Post a Comment