Monday, August 25, 2025

Սեպտեմբերի 1. ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ


Այցի օր` 01.09, ժամ` 11.00-15.00

Մասնակիցներ`ավագ և միջին դպրոցի սովորողներ

Պատասխսնատուներ՝ Անուշ Ասատրյան, Անժելա Մովսիսյան

«Կենսաբանություն»  դասընթացի ուսուցման պրոցեսը առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով համագործակցում ենք տարբեր գիտական հաստատությունների հետ։  

Այցի նպատակն է`

1. ճանաչել գիտհաստատությունները

2.ծանթոանալ  ամբիոներում գործող նախագծերին, փորձերին

3.հասկանալ հաստատության կողմից  առաջարկվող հեռանկարները`որպես սովորողի մասնագիտական կոմնորոշման բաղկացուցիչ

4.ծանոթանալ կենսաբանության ոլորտում կատարված նոր հայտնագործություններին, գտնել համապատասխան տեղեկություններ համացանցից, համագործակցելով անգլերենի ընտրության խմբի սովորողների հետ , թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ

5.ծանոթանալ և մասնակցել ֆակուլտետում գործող աշխատարաններին 

Ճամփորդությունը սովորողները ամփոփում են պատումների ձևում և տեղադրում բլոգներում։


Sunday, August 24, 2025

Սեպտեմբերի 1-5 նախագծեր




9-րդ դասարան

1․«Իմ ընտանեկան գենետիկ քարտեզը»

Թեմա – Ժառանգականություն և գենետիկ հիվանդություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել ժառանգական հատկություններ՝ ընտանեկան պատմության հիման վրա

  • Ընթացք – Տեղեկատվության հավաքում, պարզ գենետիկ սխեմաների կառուցում

  • Վերջնարդյունք – Գենետիկական ծառ, տեսանյութ «իմ գենետիկ պատմությունը» թեմայով

  • Թվային գործիքներ – Google Docs, Lucidchart, Genial.ly


8-րդ դասարան

2․«Էկոհամակարգեր իմ շրջապատում»

Թեմա – Օրգանիզմ–միջավայր փոխհարաբերություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել տեղական բիոտոպ և արձանագրել նրա կենսաբազմազանությունը

  • Ընթացք – Ճամփորդություն, նմուշառում, տվյալների հավաքագրում

  • Վերջնարդյունք – Քարտեզային ներկայացում, լուսանկարներ, վերլուծություն

  • Թվային գործիքներ – Google Earth, Thinglink, Blogger


Saturday, August 23, 2025

Օգոստոսի 25-29


  • 09։00-09։45՝ մանկավարժական խորհդով քննարկումներ հետևյալ թեմաներով
    1. Սեպտեմբերի 1-5․ նախագծային շաբաթ
    2. Հետազոտական աշխատանքի կարգ, համակարգողի գործառույթներ
    3. Շուրջտայա նախագծերի ներկայացում/ներկայացնում են դասավանդողները/
    4. Ընտրությամբ դասընթացները, պահանջներ
  • 10-00-12։30՝ անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդի հավաքներում քննարկված նյութերի հիման վրա
  • 12։30՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ մասնախմբերով, նախագծային խմբերով աշխատանք
  • 14։00-14։40՝ մասնագիտական զարգացման սեմինարներ, նախասիրությունների ակումբներ, աշխատանքային հավաքներ, անհատական աշխատանք

12-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

Դասագիրքը՝  տես այստեղ

շաբաթ 1
Երկրի վրա կյանքի պայմաններըգոյության միջավայրեր:Տնային առաջադրանք
Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջևեթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիանէկոլոգիական գործոններկենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը:


«Մուտք» Ավագ դպրոց՝ ուսումնահետազոտական ճամբարով, երկրորդ փուլ

Օգոստոսի 17-ից 21-ը Հետազոտական վարժարանում մուտքի ճամբարի երկրորդ փուլն էր։

Վարժարանի ընդունելության կարգը այս տարի իրականացվեց այլ ձևաչափով, խնչպես առաջին փուլում, այս անգամ ևս ձևավորվեցին աշխատարաններ։ Սովորողների նախասիրություններով պայմանավորված աշխատեց 5 աշխատարան՝ հարակից ոլորտներով։

Կենսաբանության աշխատարանում ընդգրկված էինք 3 սովորող, աշխատարանների գործունեությունը իրականացվում էր ըստ օրակարգի։

Մուտքի ճամբարի այս կազմակերպումը ունի երկու նպատակ՝ առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ և բացահայտել ճամբարականների պոտենցիալը, այդ նպատակով աշխատարաններում ընդգրկվել են հետաքրքիր փորձեր, որոնք տալիս են հնարարավորություն տրամաբանել, կազմել սեփական տեսակետ։

Աշխատարանի ընթացքում իրականացված փորձերն են՝

Friday, August 22, 2025

11-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումը տես այստեղ։

Թեմա 1.Գենետիկա  առարկան  
·         Գենետիկայի զարգացման պատմությունը:  Հատկանիշներ , հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ: 
·         Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները

10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը

 

2025-2026 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա: 

9-րդ դասարանի կենսաբանության առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումն Է, հին գրքի հղումն է

Դաս 1  (08․09-12․09)
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Լրացուցիչ աշխատանք`
1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

8-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ


Դասագիրքը՝տես այստեղ, 2_րդ դասագրքի հղում։



Մարդու գլխուղեղ և ողնուղեղ — թեստ (8-րդ դասարան)

5․11․2025թ․
  1. Ո՞րն է մարդու նյարդային համակարգի գլխավոր օրգանը։
    A) Սիրտը
    B) Գլխուղեղը 
    C) Թոքերը
    D) Ողնուղեղը

  2. Գլխուղեղը գտնվում է՝
    A) Կրծքավանդակում
    B) Գանգի խոռոչում 
    C) Որովայնի խոռոչում
    D) Ողնաշարի մեջ

  3. Ողնուղեղը գտնվում է՝
    A) Որովայնի մեջ
    B) Ողնաշարի խողովակի ներսում 
    C) Կրծքավանդակում
    D) Ոտքերում

  4. Գլխուղեղը կազմված է՝
    A) Միայն մեծ ուղեղից
    B) Ուղեղաբնից, ուղեղիկից, մեծ կիսագնդերի կեղևից
    C) Միայն փոքր ուղեղից
    D) Միայն երկարավուն ուղեղից

  5. Մեծ ուղեղի կիսագնդերը պատասխանատու են՝
    A) Շնչառության և սրտի աշխատանքի համար
    B) Մտածելու, հիշելու և խոսելու համար 
    C) Հորմոնների արտադրության համար
    D) Սննդի մարսման համար

  6. Ուղեղիկը ղեկավարում է՝
    A) Հորմոնների արտադրությունը
    B) Շարժումների կոորդինացիան և հավասարակշռությունը 
    C) Մարսողական համակարգը
    D) Լսողությունը

  7. Երկարավուն ուղեղը ղեկավարում է՝
    A) Մտածելու գործընթացը
    B) Կենսական կարևոր գործառույթները՝ շնչառություն, սրտի աշխատանք 
    C) Տեսողությունը
    D) Բերանի շարժումները

  8. Ողնուղեղի հիմնական ֆունկցիան է՝
    A) Ոչինչ չանել
    B) Կապ ապահովել ուղեղի և մարմնի միջև 
    C) Տեսողության վերահսկում
    D) Սրտի կծկում

  9. Ինչ են նեյրոնները։
    A) Սննդային բջիջներ
    B) Նյարդային բջիջներ 
    C) Մկանային բջիջներ
    D) Թոքային բջիջներ

  10. Ինչպես են նեյրոնները հաղորդում ազդակները։
    A) Էլեկտրական ազդակների միջոցով 
    B) Ջերմությամբ
    C) Ճնշմամբ
    D) Լույսով

  11. Ո՞րն է նյարդային համակարգի պաշտպանական շերտը։
    A) Մաշկը
    B) Գանգը և ողնաշարը 
    C) Մկանները
    D) Արյունատար անոթները

  12. Ինչ է ռեֆլեքսը։
    A) Գիտակցված գործողություն
    B) Անգիտակցական, արագ պատասխան արտաքին գրգռիչին 
    C) Դանդաղ մտածողություն
    D) Օգտակար սովորություն

  13. Երբ ձեռքդ դիպչում է տաք մակերեսին և արագ ետ ես քաշում՝ դա օրինակ է․
    A) Մարսողական ռեակցիայի
    B) Ռեֆլեքսի 
    C) Գիտակցված շարժման
    D) Լույսային ազդակի

  14. Ողնուղեղի վնասման դեպքում կարող է առաջանալ՝
    A) Գլխացավ
    B) Շարժման խանգարում կամ կաթված 
    C) Լսողության կորուստ
    D) Մարսողական խնդիրներ

  15. Գլխուղեղի պաշտպանական հեղուկը կոչվում է՝
    A) Արյուն
    B) Ուղեղային հեղուկ 
    C) Թուք
    D) Հորմոն


Դաս 1 (08.09-12.09)
Լրացուցիչ աշխատանք:
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Thursday, August 21, 2025

10-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

Դասագրքը՝տես այստեղ:

Դաս 1  
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,  բնափոխումֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:



Monday, August 11, 2025

Միկրոաշխարհը կենսաբանության լաբորատորիայում






Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կենսաբանության դասերը երբեք չեն սահմանափակվում միայն դասագրքի էջերով։ Կրթահամալիրում կենսաբանության դասասենյակը վերածվել  է  գիտական լաբորատորիայի, իսկ սովորողները ՝ հետաքրքրասեր հետազոտողների, ովքեր պատրաստ են բացահայտել կյանքի ամենափոքր, բայց ամենահետաքրքիր գաղտնիքները։ Դասավանդման գործընթացում գործնական աշխատանքները ծառայում են որպես գիտելիքի փոխանցման և ընկալման առանցքային կամուրջներ։ Փորձերը սովորողներին հնարավորություն են տալիս տեսնել և զգալ այն գործընթացները, որոնք սովորաբար մնում են միայն տեսական գրականության էջերում։ Այս հոդվածում կներկայացնեմ իրականացվող փորձերը և կքննարկեմ, թե ինչ գիտելիքներ են դրանք հաղորդում սովորողներին։