Wednesday, December 10, 2025

Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը երիտասարդների աչքերով







«Ucom» ՓԲԸ-ի և «Արևորդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է նորարարական կրթական ծրագիր՝ «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը երիտասարդների աչքերով»:

Ծրագրի նպատակն ՝

1․Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝

նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային

կենսաբազմազանության հետ։

2․ Նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանել երիտասարդների

հետաքրքրությունը բնության նկատմամբ,

3․ Տեղադրել խելացի կերամաններ քաղաքային տարածքներում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել թռչունների վարքագիծը և բազմազանությունը,

4․Ստեղծել հանրային կրթական միջավայր, որտեղ այցելուները կարող են ճանաչել և գնահատել քաղաքային բնություն։

 

 

Նախաձեռնության մեջ սովորողներին ներգրավելու  նպատակով՝ «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացնելու է հանդիպում կրթահամալիրի կողմից ընտրված 10–15 սովորողների հետ։

 

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանների տեղադրման և կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։

 

Հանդիպման օրը,  ժամը՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին,

Հանդիպման վայր՝ վարժարանի ընթերցասրահ

 

Հանդիպման մասնակիցներ՝

· դասավանդողներ՝ Անուշ Ասատրյան, Հասմիկ Ուզունյան

· միջին դպրոցի և վարժարանի սովորողներ։