«Ucom» ՓԲԸ-ի և «Արևորդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է նորարարական կրթական ծրագիր՝ «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը երիտասարդների աչքերով»:
Ծրագրի նպատակն ՝
1․Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝
նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային
կենսաբազմազանության հետ։
2․ Նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանել երիտասարդների
հետաքրքրությունը բնության նկատմամբ,
3․ Տեղադրել խելացի կերամաններ քաղաքային տարածքներում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել թռչունների վարքագիծը և բազմազանությունը,
4․Ստեղծել հանրային կրթական միջավայր, որտեղ այցելուները կարող են ճանաչել և գնահատել քաղաքային բնություն։
Նախաձեռնության մեջ սովորողներին ներգրավելու նպատակով՝ «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացնելու է հանդիպում կրթահամալիրի կողմից ընտրված 10–15 սովորողների հետ։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանների տեղադրման և կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։
Հանդիպման օրը, ժամը՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին,
Հանդիպման վայր՝ վարժարանի ընթերցասրահ
Հանդիպման մասնակիցներ՝
· դասավանդողներ՝ Անուշ Ասատրյան, Հասմիկ Ուզունյան
· միջին դպրոցի և վարժարանի սովորողներ։

No comments:
Post a Comment