Monday, April 27, 2026

Ապրիլ ամսավա հաշվետվություն

 1․Անիտա Գրիգորյանի հետազոտական աշխատանքի պաշտպանությունը անցավ հաջող և բարձր մակարդակով։ Նա երեք տարի շարունակ հետևողականորեն աշխատել է կենսաբանության տարբեր թեմաների վրա՝ ցուցաբերելով հետաքրքրվածություն, պատասխանատվություն և գիտական մտածողություն։ Իր աշխատանքում նա կարողացավ ներկայացնել թեմայի արդիականությունը, ձևակերպել հստակ նպատակներ և խնդիրներ, ինչպես նաև հիմնավորել ստացված արդյունքները։

Պաշտպանության ընթացքում Անիտան ցուցադրեց վստահ ելույթ, կարողացավ հստակ և հիմնավորված պատասխանել հարցերին, ինչպես նաև ընդգծել իր աշխատանքի կարևորությունն ու կիրառական արժեքը։ Այս աշխատանքի շնորհիվ նա կատարել է մասնագիտական կողմնորոշում և որոշել է իր ապագան կապել բժշկության հետ՝ ընտրելով գենետիկ բժշկի մասնագիտությունը, ինչը հետազոտական աշխատանքների բազմաթիվ դրական ազդեցություններից մեկն է։

2․Ելենսա Սարգսյանի հետ միասին կազմակերպել ենք ընդհանուր պարապմունք։

3․Տաթև Մանուչայրանի հետազոտական աշխատանքի խմբագրում, կպաշտպանի մայիսի 20-ից հետո։

No comments:

Post a Comment