Monday, September 1, 2025

7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումն է

 

Դաս 1   (8․09-12․09)

Դասարանական աշխատանք

1.Կենդանի օրգանիզմների  ընդհանուր բնութագիրը,ծագումը։ Էջ7

2.Բակտերիաների կառուցվածքը՝, բազմացումըհիվանդությունները  օգտագործումը բնության մեջ և  մարդու կյանքում Էջ 12-13։

3.Կապտականաչ ջրիմուռներերի կառուցվածքը , բազմացումը, նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում։ Էջ 14։

 

Աշխատանք տանը

Սովորել  դաս 3-ը /դասագրքից/, նայել նշված հղումները, փորձել  թարգմանել:

Ինչպե՞ս ապացուցել բակտերիաների առկայությունը ամենուր, ինչ կլիներ եթե բնության   մեջ չլինեին  բակտերիաները :

 

Դաս 2    (15․09-19․09)

Դասարանական աշխատանք

Պատասխանում եք՝

1.Բակտերիաների կառուցվածքը՝, բազմացումըհիվանդությունները  օգտագործումը բնության մեջ և  մարդու կյանքում Էջ 12-13։

2.Կապտականաչ ջրիմուռներերի կառուցվածքը , բազմացումը, նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում։ Էջ 14։

Նոր թեմա՝

Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում։Էջ՝15-17

Կաթնաթթվային բակտրիաների օգտագործումը սննդային արդյունաբերության մեջ`

1.Կաթի թթվեցում արտաքին միջավայրում եղած բակտերիաների շնորհիվ

2.կաթի թթվեցում մածնի միջոցով

Աշխատանք տանը՝
Սովորել  դաս 4-ը /դասագրքից՝  էջ 15-17/:                 1.Պատրաստել էլեկտրոնային նյութ բակտերիաների կառուցվածքի և արդյունաբերության մեջ      օգտագործման եղանակների վերաբերյալ:

2.   Բացատրել կաթի թթվելու պրոցեսը: 

 

Դաս  3    (22․09-26․09)

Դասարանական աշխատաք 

Պատասխանում եք՝

Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում։Էջ՝15-17

Կաթնաթթվային բակտրիաների օգտագործումը սննդային արդյունաբերության մեջ`

1.Կաթի թթվեցում արտաքին միջավայրում եղած բակտերիաների շնորհիվ

2.կաթի թթվեցում մածնի միջոցով

Նոր թեմա՝

1.Սնկերի թագավորություն,կառուցվածքը, օգտագործումը արդյունաբերության մեջ:Մուկորի կառուցվածքը, բորբոսասնկերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:     Էջ 24-32

2.մանրադիտակով բորբոսասնկի կառուցվածքի հետազոտում

 Աշխատանք տանը

ա/ինչպիսի սնկային հիվանդություններ կան, որոնք են ախտանիշները, առաջացման       պատճառները 

բ/մակաբուծ սնկեր , պայքարը դրանց դեմ:

 գ/մակաբուծ սնկեր, որոնք մրջուններին դարձնում են զոմբիներ


Դաս 4 (28.9-02.10)

Դասարանական աշխատաք

Կատարելու ենք գործնական աշխատանք՝ձեզ հետ բերում եք  մի քիչ դրոժ, մեկ գդալ շաքարավազ :

Տնային առաջադրանք

Պատասխանու եք դուք

1.Սնկերի թագավորություն,կառուցվածքը, օգտագործումը արդյունաբերության մեջ:Մուկորի կառուցվածքը, բորբոսասնկերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:     Էջ 24-32


Դաս 5(6․10-10․10)

Կրկնում ենք ողջ անցածը՝

1.Բակտերիաների կառուցվածքը՝, բազմացումըհիվանդությունները  օգտագործումը բնության մեջ և  մարդու կյանքում Էջ 12-13։

2.Կապտականաչ ջրիմուռներերի կառուցվածքը , բազմացումը, նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում։ Էջ 14։

3․Սնկերի թագավորություն,կառուցվածքը, օգտագործումը արդյունաբերության մեջ:Մուկորի կառուցվածքը, բորբոսասնկերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:     Էջ 24-32

Պատրաստվում եք բանավոր հարցման, կարգի եք բերում բլոգները, նշանակելու եմ ամփոփիչ գնահատականները։

Դաս 6.(12.10-17.10)

Նոր թեմա

Ստորակարգ բույսեր `ջրիմուռներ, էջ 42_44։

Դաս 7(27.10-30.10)

Աշխատանք տանը

1. Ո՞ր խմբին են պատկանում ստորակարգ բույսերը․
ա) Ծաղկավոր բույսերին
բ) Ողնաշարավորներին
գ) Թալոմավոր
դ) Շագանակավորներին

2. Ո՞ր հատկանիշն է բնորոշ ստորակարգ բույսերին․
ա) Ունեն ծաղիկ և պտուղ
բ) Ունեն զարգացած արմատ, ցողուն և տերև
գ) Ունեն միայն բջջային կառուցվածք, առանց հյուսվածքների բաժանման
դ) Բազմացվում են միայն սերմերով


3. Ո՞րն է ստորակարգ բույսերի ամենապարզ ներկայացուցիչը․
ա) Խոզներշուշան
բ) Ցիանոբակտերիա
գ) Պարզ ջրիմուռ (խլորելլա, սպիրոգիրա)
դ) Խոլորձ


4. Որտե՞ղ են հիմնականում ապրում ստորակարգ բույսերը․
ա) Միայն ցամաքում
բ) Միայն անապատում
գ) Ջրում կամ խոնավ միջավայրում
դ) Բարձր լեռներում


5. Ինչպե՞ս են ստորակարգ բույսերը սնվում․
ա) Կենդանիների վրա սնվելով
բ) Ֆոտոսինթեզի միջոցով՝ արևի էներգիան օգտագործելով
գ) Միայն պատրաստի օրգանական նյութերով
դ) Բակտերիաների օգնությամբ


Դաս 8(3․11-7․11)

Աշխատանք տանը

Բարձրակարգ սպորավոր բույսեր՝ մամուռներ , պտեր, ձիաձետներ, գետնամուշկեր, դրանց կառուցվածքը, բազմացումը էջ՝46-48։

1․ Մամուռները հիմնականում աճում են՝
ա) Ջրում
բ) Անապատներում
գ) Խոնավ և ստվերոտ վայրերում 
դ) Սառցե տարածքներում


2․ Մամուռների բույսը չունի․
ա) Ցողուն և տերև
բ) Ֆոտոսինթեզ իրականացնող բջիջներ
գ) Արմատներ 
դ) Քլորոֆիլ


3․ Ինչպե՞ս են մամուռները բազմանում․
ա) Միայն սերմերով
բ) Միայն վեգետատիվ ձևով
գ) Սպորներով և սեռական ձևով 
դ) Միայն բողբոջմամբ


4․ Մամուռների կյանքի ցիկլում գերակշռում է․
ա) Սպորոֆիտը
բ) Գամետոֆիտը 
գ) Էմբրիոնը
դ) Պտուղը



Նոր թեմա

Սերմնավոր բույսեր՝ մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը։


Դաս 9(10․11-14․11)

Պատրաստվում եք բանավոր հարցման, կարգի եք բերում բլոգները, նշանակելու եմ ամփոփիչ գնահատականները։

Կրկնում եք՝

  1. Ստորակարգ բույսեր `ջրիմուռներ, էջ 42_44։
  2. Բարձրակարգ սպորավոր բույսեր՝ մամուռներ , պտեր, ձիաձետներ, գետնամուշկեր, դրանց կառուցվածքը, բազմացումը էջ՝46-48։


Դաս 10(17․11-21․11)

Աշխատանք տանը
Մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը,, Էջ 53-55։

Պատասխանել հարցերին
1․Ինչո՞ւ են այս բույսերը անվանվում մերկասերմներ,։

2․ Բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Թեստ 1

1. Ո՞րն է մերկասերմերի հիմնական առանձնահատկությունը․
ա) Սերմերը գտնվում են պտղի ներսում
բ) Սերմերը զարգանում են բացված մակերեսի վրա
գ) Միջպտուղը շատ հյութեղ է
դ) Ծաղիկները չունեն սաղարթներ


Թեստ 2

2. Ո՞ր բույսերի խումբն է պատկանում մերկասերմերին․
ա) Վարդազգիներ
բ) Խնձորազգիներ
գ) Սոճազգիներ
դ) Խոտաբույսեր


Թեստ 3

3. Ինչպե՞ս են առավել հաճախ փոշոտվում մերկասերմերը․
ա) Միջատների միջոցով
բ) Քամու միջոցով
գ) Թռչունների միջոցով
դ) Ջրի միջոցով


Թեստ 4

4. Ո՞ր օրգաններում են զարգանում մերկասերմերի սերմերը․
ա) Ծաղկակոթում
բ) Սաղարթների տակ
գ) Կոների վրա
դ) Արմատների վրա


Թեստ 5

5. Սոճու ասեղները իրականում ո՞ր օրգանն են․
ա) Փոշահանք
բ) Փետուր
գ) Փոփոխված տերև
դ) Սերմի ծածկ

Դաս 11 ()

Սերմավոր բույսեր, ծածկասերմ բուսերի կառուցվածքը:

Լրացուցիչ աշխատանք

Բերել կենցաղում մեզ հանդիպող ծածկասերմ և մերկասերմ բույսերի օրինակներ, ինչով են դրանք տարբերվում միմյանցից:Պատրաստել ուսումնական նյութ:

 

Դաս 12(24.11-28.11․)

Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիրը ,,Կանաչ էվգլենա, կառուցվածքը, բազմացումը, սնման ձևերը:էջ 83-89։

1․Նախակենդանիները բջջի կառուցվածքի ո՞ր առանձնահատկությամբ են տարբերվում բակտերիաներից։

2․Ո՞ր հարմարանքի շնորհիվ ամեոբան կարող է փոխել իր ձևը և շարժվել։

3․Ինչպե՞ս է սնվում  կանաչ էվգլենան և ի՞նչ դեր ունեն նրա թարթիչները։

4․Ինչու՞ են շատ նախակենդանիներ համարվում մակաբույծներ, և ո՞ր հիվանդություններն են կարող առաջացնել։

Դաս 13(01.12.- 05.12.)

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը  էջ89-91։

1․Ի՞նչ առանձնահատկությամբ են ինֆուզորիաները տարբերվում այլ նախակենդանիներից։

2․Ի՞նչ դեր են կատարում ինֆուզորիների թարթիչները։

3․Ինչպե՞ս են ինֆուզորիաները բազմանում՝ նշեք թե՛ անսեռ, թե՛ սեռական ձևերը։


Դաս 14(08.12.- 12.12.)

Կրկնում եք հետևյալ թեմաները՝

1․Մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը,, Էջ 53-55։

2․Սերմավոր բույսեր, ծածկասերմ բուսերի կառուցվածքը:

3․Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիրը ,,Կանաչ էվգլենա, կառուցվածքը, բազմացումը, սնման ձևերը:էջ 83-89։

4․Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը  էջ89-91։


Դաս15 (15․12-19․12)

Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:


Դաս 16(02.02.- 06.02.)

7․13 դասարանի համար

1․Մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը,, 

2․Սերմավոր բույսեր, ծածկասերմ բուսերի կառուցվածքը:

1․Ինչո՞ւ են ծածկասերմ բույսերի սերմերը «ծածկված», իսկ մերկասերմերինը՝ «մերկ»։ Ի՞նչ օրգանի հետ է դա կապված։

2․Ինչպե՞ս է տարբեր ծածկասերմերի և մերկասերմերի բազմացման գործընթացը։ Ո՞րն ունի ծաղիկ, և ո՞րը՝ ոչ։

3․Ինչո՞ւ են պտուղները բնորոշ միայն ծածկասերմ բույսերին, իսկ մերկասերմերը պտուղ չեն առաջացնում։

4․Որո՞նք են ծածկասերմերի առավելությունները մերկասերմերի համեմատ՝ տարածման և գոյատևման տեսանկյունից։

5․Եթե անտառում տեսնում ենք սոճի և խնձորի ծառ, ո՞րն է մերկասերմ, ո՞րը՝ ծածկասերմ, և ինչ հատկանիշներով կարելի է դա պարզել։

Մյուս դասարանների համար

Սպունգեր, աղեխորշավորներ էջ 56-57։

Պատասխանել այս հարցերին՝


  1. Ինչո՞ւ են հաց սպունգերը դասվում կենդանիների շարքին, եթե նրանք չեն շարժվում։

  2. Ինչպե՞ս են հաց սպունգերը սնունդ ստանում ջրից, և ինչ դեր ունեն դրանց մարմնի անցքերը։

  3. Ինչպե՞ս կարող է հիդրան վերականգնվել, եթե նրա մարմնի մի մասը վնասվի կամ կտրվի։

  4. Ինչի՞ համար են հիդրայի շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջները, և ինչպե՞ս են դրանք օգնում որսի ժամանակ։

  5. Եթե հաց սպունգերը և հիդրան ապրում են նույն ջրում, ինչո՞վ է տարբեր նրանց սնման և կյանքի ձևը։

Դաս 17(09.02.- 14.02.)

7․13 դասարանի համար

Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիրը ,,Կանաչ էվգլենա, կառուցվածքը, բազմացումը, սնման ձևերը:էջ 29-32։

1․Նախակենդանիները բջջի կառուցվածքի ո՞ր առանձնահատկությամբ են տարբերվում բակտերիաներից։

2․Ո՞ր հարմարանքի շնորհիվ ամեոբան կարող է փոխել իր ձևը և շարժվել։

3․Ինչպե՞ս է սնվում  կանաչ էվգլենան և ի՞նչ դեր ունեն նրա թարթիչները։

4․Ինչու՞ են շատ նախակենդանիներ համարվում մակաբույծներ, և ո՞ր հիվանդություններն են կարող առաջացնել։

Մյուս դասարանների համար

Տափակ որդեր , մակաբույծ որդեր՝ էխինակոկ, եզան երիզորդ, կլոր և  օղակավոր  որդեր։Էջ 57-59

1․Ի՞նչ հիմնական տարբերություն կա տափակ, կլոր և օղակավոր որդերի մարմնի կառուցվածքի միջև։

2․Ո՞ր տեսակի որդերի մոտ է մարմինը բաժանված օղակների, և ինչ օգուտ է տալիս այդ կառուցվածքը։

3․Ի՞նչ կերպ են շնչում կլոր և տափակ որդերը, եթե նրանք չունեն շնչառական օրգաններ։

4․Ո՞ր որդերն են համարվում մակաբույծներ, և ինչպիսի՞ վնաս կարող են հասցնել մարդու կամ կենդանիների օրգանիզմին։

5․Ինչո՞ւ են օղակավոր որդերը (օրինակ՝ անձրևաորդը) օգտակար հողի համար։


Դաս 18(16.02.- 20.02.)

7․13 դասարանի համար

Տափակ որդեր , մակաբույծ որդեր՝ էխինակոկ, եզան երիզորդ, կլոր և  օղակավոր  որդեր։Էջ 57-59

1․Ի՞նչ հիմնական տարբերություն կա տափակ, կլոր և օղակավոր որդերի մարմնի կառուցվածքի միջև։

2․Ո՞ր տեսակի որդերի մոտ է մարմինը բաժանված օղակների, և ինչ օգուտ է տալիս այդ կառուցվածքը։

3․Ի՞նչ կերպ են շնչում կլոր և տափակ որդերը, եթե նրանք չունեն շնչառական օրգաններ։

4․Ո՞ր որդերն են համարվում մակաբույծներ, և ինչպիսի՞ վնաս կարող են հասցնել մարդու կամ կենդանիների օրգանիզմին։

5․Ինչո՞ւ են օղակավոր որդերը (օրինակ՝ անձրևաորդը) օգտակար հողի համար։

Մյուս դասարանների համար

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։ Էջ՝60-62․

1․Համեմատե՛ք գլխոտանիներին այլ փափկամարմինների (օրինակ՝ խխունջների) հետ․ ի՞նչ կառուցվածքային տարբերություններ ունեն, և ինչպե՞ս են այդ տարբերությունները կապված նրանց կենսակերպի հետ։

2․Ինչո՞ւ են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են Octopus vulgaris-ը և Loligo vulgaris-ը համարվում ամենազարգացած անողնաշարավորներից։ Բերե՛ք առնվազն երկու հիմնավորում։

3․Համեմատե՛ք Sepia officinalis-ի և ութոտնուկի պաշտպանական մեխանիզմները․ ո՞րն է ավելի արդյունավետ բաց ծովում և ինչո՞ւ։

4․Պատկերացրե՛ք, որ գլխոտանիները չունենային թանաքի պարկ։ Ինչպե՞ս դա կազդեր նրանց գոյատևման վրա։

5․Ինչո՞ւ են գլխոտանիների աչքերը կառուցվածքով նման ողնաշարավորների աչքերին, թեև նրանք անողնաշարավորներ են։ Ի՞նչ է սա ցույց տալիս կենդանիների էվոլյուցիայի մասին։

 

Դաս19(23․02-27․02)

Կրկնում եք փետրվար ամսվա անցածը՝ պատրաստվում բանավոր հարցման։


Դաս20(02․03-06․03)

Հոդվածոտանիներ՝ընդհանուր բնաութագիրը, կառուցվածք։62-66

 Հարց 1

Ինչո՞ւ են հոդվածոտանիները այդպես կոչվում («հոդվածոտանի» անվան իմաստը բացատրիր)։

 Հարց 2

Թվարկիր հոդվածոտանիների հիմնական խմբերը և բեր յուրաքանչյուրից մեկ օրինակ։

Հարց 3

Ինչո՞ւ է հոդվածոտանիների արտաքին կմախքը (խիտինային ծածկույթը) կարևոր նրանց կյանքի համար։

 Հարց 4

Ինչպե՞ս է հոդվածոտանիների մարմնի հատվածավորումը օգնում նրանց շարժվել և հարմարվել միջավայրին։

 Հարց 5

Ինչո՞ւ են միջատները համարվում Երկրի վրա ամենատարածված կենդանիներից։


Դաս21(09․03-13․03)

Փշամորթներ, կառուցվածք առանձնահատկություններ։Էջ 67-69

1․Ինչո՞վ են տարբերվում փշամորթները և աղեխորշավորները մարմնի համաչափությամբ։

2․Ինչպե՞ս է տարբերվում փշամորթների և աղեխորշավորների կմախքային կառուցվածքը։
Ո՞ր խմբում կա կրային ներքին կմախք, իսկ ո՞րի մարմինը հիմնականում կազմված է փափուկ հյուսվածքներից։

3․Ինչպե՞ս են շարժվում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիներն են օգտագործում ջրային անոթային համակարգը և խողովակաձև ոտիկները, իսկ ո՞ր կենդանիներն են շարժվում մկանային կծկումներով կամ լողալով։

4․Ինչպե՞ս են սնվում աղեխորշավորները և փշամորթները։
Ո՞ր կենդանիներն ունեն խայթող բջիջներ (նեմատոցիստներ) որս բռնելու համար, իսկ ո՞ր կենդանիները սնունդը ստանում են այլ եղանակներով (օրինակ՝ ծովաստղերը)։

5․Որտե՞ղ են ապրում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիները հանդիպում են միայն ծովերում, իսկ ո՞ր կենդանիները կարող են ապրել նաև քաղցրահամ ջրերում։


 

 


 

Դաս 20()

Հայաստանում հանդիպող թռչունները

 

Նախագծի ընթացքը

 

· Սովորողները ծանոթանում են թռչունների տեսակներին

· առանձնացնում տարածված և հազվադեպ հանդիպող տեսակները

· նշում որոնք են գրանցված կարմիր գրոքում

· ընտրում մեկ -երկու տեսակ, ներկայացնում մանրամասն բնութագիր՝ հիմնավորելով իր ընտրությունը

Նախագծի նպատակը

· կարողանում են տարբերակել իրենց շրջապատող թռչուններին

· ընդհանրացնելով հավաքած տեղեկությունները՝ պատրաստում են ուսումնական նյութեր

 

 

Դաս 21()

Սովորել ձկների բազմազանությունը, կռճիկային ձկներ,գտնել տեղեկություններ կռճիկային ձկների մասին, պատրաստել ուսումնական նյութեր:

 

 

 

Դաս 19()

Սողունների ընդհանուր կառուցվածքը, բազմազանությունը, ընտրեք կոնկրետ որևէ  սողունորը ձեզ ավելի է հետաքրքրում և պատրաստեք նյութ նրա վերաբերյալ:


Դաս 20()

Թռչունների ընդհանուր բնութագիրը:Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները՝ կապված օդային կենակերպի հետ :Թռչնիսաղմնայինզարգացումը:Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր թռչունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

 

 

Դաս 21()

Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը:Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:

Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր տարբեր կաթնասունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

 

 

No comments:

Post a Comment