Friday, June 18, 2021

Երկրագործությունը ուսումնական գործընթացում: Հանդիպում Արմեն Մեհրաբյանի հետ

 Սեմինարները բաղկացա՛ էր մի քանի հատվածներից

  •  պատկերացում երկրագործության վերաբերյալ
  • երկրագործության ճյուղերը
  • ներառումը իրականացվող դասապրոցեսներին
  • անթափոն արտադրություն



Սեմինարի տեսական հատվածում զրույցների, հարց ու պատասխաների շնորհիվ ծանոթացանք պարոն Մեհրաբյանի գործունեությանը, համտեսեցինք նրա  արտադրած բնական թեյը, փորձեցիք ախտահանիչ միջոցը, որը պատրաստված էր սպիրտից և եթերային յուղերից։
Սեմինարի գործնական հատվածի ընթացքում ինքներս սուրճի նստվածքից պատրաստեցինք դեմքի խնամքի միջոց՝սկռաբ։
Պարոն Մեհրաբյանի առաջարկով մենք մշակվեց փոքրիկ մոդուլային ծրագիր, որի նպատակն է ներառել երկրագործությունը  ուսուցանվող առարկաներում։
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝

1.1 Սերմից մինչև բույսի վերջնական տեսքի ուսումնասիրությունը և հետազոտությունը

Հողի  բաղադրության ուսումնասիրությունը պարզագույն փորձերի միջոցով:

Հողի պարարտացում բնական միջոցներով՝ կոմպոստի պատրաստում,  նաև օրգանական պարարտանյութերի ( թռչնաղբի, գոմաղբի օգտագործում)  կիրառումը

1.2 Սերմի ծլման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, ուսումնասիրում լաբորատոր պայմաններում

Լույսի, ջերմության, խոնավության ապահովում

Սերմի ծիլի աճի գրանցում  ամենօրյա չափումների արդյունքներում

1.3 Ընձյուղի ուսումնասիրում՝

Բազմացում կտրոններով, տերևներով, պալարներով, սոխուկով

1.4 Էնդեմիկ և կոսմոպոլիտ բույսերի ուսումնասիրում

Էկոլոգիական և աշխարհագրական տեսակ, առաջացում:


No comments:

Post a Comment