Thursday, June 17, 2021

Հունիսյան ճամբարի ամփոփում

 Ճամբարի պատասխանատուներ՝ Վեներա Խառատյան , Անուշ Ասատրյան


Ամառային ճամբարին մի այլ եռանդով և ոգևորությամբ ես տրամադրվում։Հաճելիորեն զարմացա տեսնելով ճամբարականների  ցուցակը՝ հիմնականում կենսաբանության ընտրությամբ գործունեության սովորողներն էին, փաստորեն , մեկ տարի միասին աշխատելը ոչ թե ձանձրացրել այլ ոգևորել է իմ սովորողներին և ուղղորդել կատարելու նման ընտրություն, դա կատարածս աշխատանքի դիմաց ստացած լավագույն գնհատականն է։Ամառային ճամբարի ընթացքում կատարվել են  հետազոտական աշխատանքներ, ինտելեկտուալ խաղերի մասնակցություն, մասնակցել ենք նետաձգության դասընթացներին, մի խոսքով ճամբարը ոչ միայն զվարճալի այլ նաև ուսումնահետազոտական է ստցավել։

1․ Քայլք Եռաբլուր

2․Հարթակում ծնողն է- Արատեսի ջրի բաղադրությունը

3․Քիմիկակամ փորձեր- արծաթհայելու ռեակցիա

4․Միջառարկայական փորձերի - կենդանիների քիմիա

5․Ճամբարային առաջին օր-նախապատրաստական աշխատանքներ, կենսաբանական փորձեր

No comments:

Post a Comment