Monday, August 19, 2024

Լաբորատոր նոր փորձեր

 


Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ համացանցից ընտրում և թարգմանում ենք նոր, հետաքրքիր փորձեր։

Ի՞նչ փուլերից է կազմված մեր նախագիծը՝

  •  թարգմանում ենք նյութը համացանցից
  • ձեռք բերում անհրաժեշտ պարագաները
  • քննարկում, հասկանում փորձի ընթացքը
  • իրականացնում փորձը՝ արձանագրելով արդյունքները
Բոլորս գիտենք, որ ֆոտոսինթեզի իրականացման համար անհրաժեշտ է լույս (արևի ճառագայթներ),փորձենք հաստատել վերջինս կատարելով այս հետաքրքիր և պարզ փորձը՝ Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա, փորձի ընթացքին հետևեք սովորողների բլոգներում՝ Նանե Խաչատրյան, Յանա Գրիգորյան։

 

Գենետիկայի ոլորտում կատարված նոր հայտնագործություններ





Մասնակիցներ` ավագ դպրոցի

Նպատակը

  • Ծանոթանալ գենետիկայի ոլորտում կատարվող նոր հայտանագործությունների
  • Դրանց կիրառման ոլորտներին 
  • Ինչպիսի ազդեցություններ են թողնում մարդկանց և շրջակա միջավայրի վրա
  • Հնարավո՞ր է արդյոք որևէ կերպ կառավարել գեների թողած ազդեցությունը օրգանիզմի վրա
Ընթացքը` 
  • օգտվել համացանցային տարբեր աղբյուրներից, գտնել թարգմանել համապատասխան նյութերը
  • Համագործակցել գիտական հաստատությունների հետ
  • Պատրաստել ուսումնական նյութեր

Մանրէները մեր կյանքում


Նախագծի մասնակիցներ` միջին և ավագ դպրոցի սովորողներ


Նախագծի իրականացման ժամկետը՝ կհստակեցվի համատեղ քննարկման արդյունքում

Նախագծի նպատակն է
1. Ծանոթանալ մանրէների տեսակներին, կառուցվածքին
2.Դրանց կիրառման ոլորտներին
3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն

Նախագծի ընթացքը
  1. ստանալ տեսական գիտելիքներ
  2. ստանալ գործնական գիտելիքներ
  3. կարողանալ կիրառել ստացած հմտությունները՝ ինքնուրույն կատարել փորձերը
  4. աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն  կայքում ։
Նախագծի ամփոփումները սովորողների բլոգներում՝

Friday, August 2, 2024

9-րդ դասարանի առարկայական ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
  • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
  •  

9-րդ դասարանի կենսաբանության առաջադրանքների փաթեթ



Դասագրքի հղումն Է

Դաս 1  (09.09-13.09)
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:
Լրացուցիչ աշխատանք`
1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Դաս 2(16.09-20.09)
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:

Դաս 3
(23.09-27.09)
Կրկնում եք անցածը(դաս 1-3ը) , լրացնում բլոգները, պատրաստվում բանավոր հարցմանը։


Դաս 4 (30.09-04.10)
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք`
1.Պատասխանել հարցերին`
  • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։
  • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները
  • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։
Դաս 5 (07.10_11.10)
2.Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:



Wednesday, July 3, 2024

12-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Դասագիրքը՝  տես այստեղ

շաբաթ 1
Երկրի վրա կյանքի պայմաններըգոյության միջավայրեր:Տնային առաջադրանք
Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջևեթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիանէկոլոգիական գործոններկենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը:


շաբաթ 2
Պարբերական երևույթները բնության մեջ:Օրական  ռիթմներ , սեզոնային երևույթներկենսաբանական ռիթմներ:Տնային առաջադրանք
Բերել էկոլոգիական և ֆիզոլոգիական ռիթմների օրինականեր:Ըստ լուսային օրվա նկատմամբ զգայնության քան՞ի խմբի են բույսերըԲերել օրինականեր:Կան արդյոք ձեր շրջապատում այդպիսի բույսեր, նկարեք, պատմեք դրանց մասին:

Tuesday, July 2, 2024

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

  8-րդ դասարան
 Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության  առանձնահատկությունների մասինԸնդլայնել  առողջ ապրելակերպի,ճիշտ սնմանհիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիանզարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և   օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ:
Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները
     հետազոտական աշխատանքներ,
     ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ
     լաբորատոր փորձեր,
     մոդելավորում,
     դաշտային աշխատանք,
     նախագծային աշխատանքներ,
     խմբային աշխատանքներ,
     դասարանական քննարկումներ և բանավեճեր
     բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ  քննարկումներ և դասախոսություններ: