Saturday, May 5, 2018

Բնությունը որպես ուսուցման լայն հարթակ




Անցավ ևս մեկ տարի, կարծես երեկ էր, որ գրում էի նախորդ տարվա մայիսյան հավաքին ներկայացվող նյութերի վերաբերյալ հոդվածս:Տարվա աննկատ անցնելն արդեն իսկ խոսում է սիրված, կարևոր գործով զբաղվելու մասին:Տարվա ընթացքում իրականացված նախագծերից ցանկանում եմ ներկայացնել Թռչնադիտարկում  Խոր Վիրապում նախագիծը, քանի որ նման նախագիծ կազմակերպում եմ առաջին անգամ,  և այն իր մեջ ներառում է բազմաբնույթ ուսուցման ոլորտներ, փորձեմ վերլուծել, ներկայացնել վերջինիս ընթացքը :
Նախագծի առաջարկը ստացա իմ գործընկեր Սիրանուշ Թումանյանից: Նախագծի մասին տեղեկանալուց հետո, շատ արագ կազմվեց սովորողների մի խումբ՝ հետաքրքրված թռնունների ինչպես տեսակային բազմազանությամբ , այնպես էլ կենսակերպվով:Խումբը կազնված էր տարատարիք սովորողներից:Նախագծի ընթացում երեխաները սովորեցին օգտվել հեռադիտակից, նրանք աշխատում էին զույգերով՝ավագ ընկերները համբերատար և հոգատար վերաբերմունք էին ցուցաբերում  իրենց կրտսեր ընկերների նկատմամբ:Կարծում եմ ցանկացած ճամփորդության անհրաժեշտ է ներգրավել տարատարիք սովորողների,   քանզի հոգատարությունն ու միմյանց օգնելը, ոչ պակաս  կարևոր որակներ են, քան կրթությունը, վերջինս սովորողի մեջ սերմանելն ու ամրապնդելը ևս մեր՝ մանկավարժներս, խնդիրն է:Փորձեմ համառոտ ներկայացնել այն ամենը ինչ ուսումանասիրեց մեր խումբը նախագծի ընթացքում
·         Այցելեցինք Արմաշի ձկնաբուծարան, Սուրենավան գույղ, որի արդյունքում սովորողները պատկերացում կազմեցին  Արարատի մարզի աշխարհագրական տարածքի  և մարզում ձկնաբուծության  զարգացման հեռանկարների մասին
·         Կազմեցին հստակ պատկերացում արհեստական և բնական լճերի վերաբերյալ
·         Ուսումնասիրեցինք դեպի լճեր հոսող ջրանցքները, քանի որ վերջիններս սեփական տարածքներ են ,  անհամեմատ մաքուր էին, քան Վերին Չարբախի ջրանցքները, որոնք մենք ուսումանսիրել էինք  նախորդ ճամփորդության ժամանակ
·         Հեռադիտակով ուսումնասիրեցիքն տարբեր թռչուններ, դրանց բնորոշ հատկանիշներ
·         Արմաշից հետո ճանապարհվեցինք  Խոր Վիրապ, որտեղ կազմակերպեցինք քայլարշավ մոտ 3կմ ՝դեպի եկեղեցի հարակից բլուրների վրայով
Սովորողների նյութերը
Այսքանը համարում եմ դրական  նկարագիր, չմոռանամ նշել սովորողներիս ուրախությունից պսպղացող աչքերը՝ ամեն մի թռչնի ինքնուրույն տարբերելու, ճանաչելու  դեպքում:

No comments:

Post a Comment