Thursday, August 31, 2017

Սերմնահավաք

Նախագիծ II  10-րդ  դասարանի սովորողներ






Քանի որ աշուն է , և բույսերի զգալի մասը արդեն հասունացել են և սերմներ տվել, ժամանակն է կազմակերպել բաց դասեր ծաղկած պուրակներում ՝ սերմնահավաք կատարել:
Անցյալ տարվա մեր հավաքած սերմերը ավագ սովորողները տնկել են կրտեսր սովորողների հետ, ստացած սածիլները տարել ենք պատշգամբներ:Ծաղկած բույսերը զարդարում են և կշարունակեն զարդարել  պատշգամբները մինչև ուշ աշուն:Այս նախագծի արդյունքում սովորողները ճանաչում են շրջապատի բույսերը, սովորում սերմ հավաքելու տեխնոլոգիան , ինչպես նաև մենք ձեռք ենք բերում տարբեր բույսերի՝ ծաղկող, մագլցող, սերմեր , որոնցով էլ համալրում ենք պատշգամբները ,նախատեսում ենք այս տարվա ընթացքում ավելի շատ սերմեր հավաքել  և կիրառելով  մեր անցյալ տարվա փորձը,  ծաղկեցնել  նաև  հարակից տարածքները: 

Նախագծի ընթացքը
  • սովորողները շրջում են պուրակներում, ծանոթանում բույսերի տեսակներին
  • հավաքում սերմերը
  • քանի որ բույսերի պատիճները  շատ չոր են,  կարող են բացվել  անհրաժեշտ է դրանք զգուշությամբ  հավաքել և տեղափոխել
  • սերմերը մաքրում են և չորացնում 
նախագծի նպատակը
  • սերմերի տնկում ջերմոցում
  • խնամքի կազմակերպում
  • սերմերից սածիլների ստացում 
  • ավագ ընկերները սովորեցնում են փոքրերին սերմեր տնկել  ,սածիլներ տեղափոխել 
  • պատշգամբների և բակի բույսերի համալրում

Ուսումնական պլան

Wednesday, August 30, 2017

Պատշգամբների կանաչապատում






Նախագիծ IV  Պատշգամբների կանաչապատում՝ քրիզանթեմների կտրոններով
 Վայրը՝ Միջին դպրոցի ջերմոց լաբորատորիա

  •       քրիզանթեմների կտրոնների կտրատում
  •          անհրաժեշտ մշակում
  •         համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  •          կտրոնների տնկում
  •          խնամքի կազմակերպում՝ խոնավ, լուսավոր միջավայրի ապահովում


Կանաչող տարածքներ



Միջին դպրոցի առջևի հատվածի բարեկարգում
Նախագծի ընթացքը
  • տարածքը մաքրել չորացած բույսերից
  • հողը փխրեցնել
  • կտրոնները տնկել և ջրել

Նախագծի նպատակը
  • ծաղկազարդ տարածքի ստեղծում
  • բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում
  • սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ  կազմակերպելու համար:

Sunday, August 20, 2017

Սեպտեմբերյան նախագծեր

Օգոստոսի 22-25-ը Սենյակային և պաշգամբների բույսերի համալրում, խնամք





Օգոստոսի 22-25 ժամը` 12.00-13.00
Մասնակիցներ` դասավանդողներ և սովորողներ
Վայրը` Մայր դպրոց
Ընթացքը`
  • Հողը փխրեցնել
  • Հեռացնել չորացած բույսերը, ջրել և խնամել
  • Համալրել նոր բույսերով
  • Միջանցքների բույսերը մաքրել փոշուց
Անհրաժեշտ իրերը`
  • ցնցուղ
  • փոքր բահեր
  • բույսերի կտրոններ՝ սովորողները բերում են իրենց տներից


Sunday, July 9, 2017

Սեպտեմբեր-դեկտեմբեր աշխատաժամանակ



Սեպտեմբեր-դեկտեմբեր. հիմնական աշխատաժամանակի անփոփոխ բաղադրիչ
ուսումնական պլանով որոշված ընդհանուր բաղադրիչ- 20 ժամ
լրացուցիչ կրթության կազմակերպում ՝ ըստ ցանկացողների
առավոտյան ընդհանուր պարապմունք. Համակարգում- ամիսը մեկ անգամ
ենթակայքի սպասարկում- ամեն օր
Սեպտեմբեր-դեկտեմբեր իրականացվելիք ուսումնական նախագծեր
 1.Ելակների այլընտրանքային թաղարների ձևավորում
 4.Մեր շրջապատի բուսականությունը
5.Բնագիտական ֆիլմերի թարգմանական նախագծեր՝ համագործակցում ենք ռուսերենի և անգլերենի դասավանդողների հետ. նախագծի արդյունքում ստանում ենք հայերեն լեզվով տեսադասեր
Սեպտեմբեր-դեկտեմբեր. հիմնական աշխատաժամանակի փոփոխվող բաղադրիչ
Ճամփորդություններ
1.Բնության  թանգարաններ

2.ՀԱԱՀ -ի թանգարան

3.Այլ ուսումնական ճամփորդություններ
Ստուգատեսների մասնակցություն՝  ըստ ուսումնական օրացույցի