Մասնակից դպրոցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արարատի թիվ 2 միջնակարգ դպրոց, 7-12-րդ դասարանների սովորողներ
Տևողություն՝ երկարաժամկետր
1.Նպատակ`
- Ծանոթացում «Հեղինակային կրթական ծրագրի», իրականացվող նախագծերին։
- Զարգացնել սովորողների ստեղծագործական և ինժեներական մտածողությունը։
- Խրախուսել ուսումնական փորձարարությունը ֆիզիկայի և կենսաբանության մեջ։
- Ստեղծել ուսումնական սարքեր, որոնք օգտագործվում են ֆիզիկայի և կենսաբանության դասաժամերին։
- Զարգացնել համագործակցային հմտություններ և միջդպրոցական կապեր։
- Ծանոթություն սովորողների և ուսուցիչների միջև։
- Սովորողները նախագծում են սարքի նախնական սխեման
- Քննարկում՝ ֆիզիկայի տեսական հիմքեր, հնարավոր սխալներ
- Նյութերի ընտրություն՝ տեղական հասանելի աղբյուրներից
- Աշխատանք դպրոցներում՝ ուսուցիչների և միմյանց աջակցությամբ
- Փորձարկումներ, արդյունքների գրանցում
- Անհրաժեշտության դեպքում՝ խորհրդատվություն համապատասխան մասնագետից
- Երկու դպրոցների թիմերը այցելում են միմյանց՝ ներկայացնելու իրենց ընթացիկ արդյունքները
- Փորձի փոխանակում և հետադարձ կապ
- Նախագծված սարքերի ցուցադրություն (մինի գիտության ցուցադրություն)
- Լուսաբանում՝ բլոգերում, դպրոցների կայքերում, սոցիալական մեդիայում
- Պատրաստված ուսումնական սարք
- Տեսանյութեր/լուսանկարներ գործընթացից
- Բանավոր և գրավոր ներկայացումներ սարքերի վերաբերյալ
- Սովորողների շրջանում ավելացած հետաքրքրություն ֆիզիկայի, կենսաբանության և ինժեներական նախագծման նկատմամբ։