Wednesday, January 22, 2025

Մարդու արյան շրջանառության մոդելի պատրաստում

 



Ճամբարը հրաշալի ժամանակահատված է իրականացնլու համար նախատեսված համագործակցային աշխատանքները։Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, համագործակցելով սարքաշինության լաբորատորիսայի հետ, որոշել ենք պատրաստել մարդու արյան շրջանառությունը ներկայացնող մոդել։

Մինչ բուն աշխատանքին անցնելը , ճամբարականները ուսումնասիրել են տարբեր կենդանիների արյունատար համակարգի կառուցվածքը, կատարել համեմատություններ, ուսումնասիրել արյան շրջանառության ֆունկցիաները և ի վերջո անցել բուն  գործնական աշխատանքին։

Նախ փայտից գծագրել և կտրել են սրտի մոդելը, գունավորել, որին պետք է ամրացնեն խողովակները և պոմպերը։

Նախագծի նպատակն ՝

 

Սովորողների մոտ զարգացնել հմտություններ աշխատելու մեխանիկական գործիքներով, ծանոթանալ էլեկտրական պարզագույն սխամաներին, ինչպես նաև սրտի աշխատանքին ու մարդու արյունատար համակարգին։

Արդյունք

Ունենալ կենսաբանության դասավանդման համար ինքնաշեն լաբորատոր սարք, որը ավելի էֆեկտիվ կդարձնի արյունատար համակարգի դասընթացը։

Վայր Սարքաշինության լաբորատորիա

Մասնակիցներ Ավագ դպրոցի ջոկատ, ղեկավար՝ Անուշ Ասատրյան

Աշխատանքի ընթացքի տեսանյութը` այստեղ։

Աշխատանքի ընթացքի լուսաբանումը սարքաշինության լաբորատորիայի բլոգում։

No comments:

Post a Comment