Thursday, August 25, 2016

10-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ուսումնական փաթեթ 2017-2018 թթ:


Նախագիծ I
Կյանքի  մակարդակը  Հայաստանում:Այս  նախագիծը  շատ արդիական է,քանի որ  այն ուղղակի վերաբերվում է  բոլոր մարդկանց  և այն  հետազոտելու համար պահանջվում  են  գիտելիքներ տարբեր  ոլորտներից:
Նախագծի ընթացքում համագործակցում ենք Գևորգ Էմինի անվան ավագ դպրոցի սովորղների հետ, կազմակերպում ենք կլոր սեղաններ, քննարկումներ:
Կյանքի  մակարդակը  կախված է  հետևյայ   գործոններից
  1. Գենետիկայից
  2. Էկոլոգիայից
  3. Բժշկական սպասարկումից
  4. Սնունդից
  5. Դեղագործությունից
  6. Ալկոհոլի օգտագործումից
  7. Ծխելուց
  8. Թմրանյութերի օգտագործումից
  9. Հանգստի և աշխատանքային  ռեժիմից
10. Երկրի  քաղաքական և  տնտեսական  վիճակից   և այլն
11.Ֆիզիկական  ծանրաբեռնվածությունից
Մնացած  պատճառները  կարող  են առաջարկել  սովորողները
Այս նախագիծը ստեղծագործական և տեղեկատվական  բնույթի է:Այս նախագիծը իրականացնելու համար հարկավոր է լավ ուսումնասիրել Ֆիզիոլոգիան և անատոմիան,գենետիկան  և բջջի քիմիական բաղադրությունը,էկոլոգիան,հիգիենան, պատմությունը,ֆիզիկան,քիմիան և այլն:
Նախագիծ  II
Վերջին  տասնամյակներին   գիտատեխնիկական  առաջընթացը  խթանում է  մարդու շփումն  օրգանիզմին  օտար  քիմիական նյութերի հետ,նպաստում   տարաբնույթ ֆիզիկական գործոնների աճող  ներգործությանը :Ներկայումս օգտագործվող քիմիական  նյութերի քանակը  կենցաղում, գյուղատնտեսության, սննդաարդյունաբերության ,դեղագործության մեջ  և շատ  այլ բնագավառներում/թմրանյութեր, ծխախոտ/  ահռելի է:
Զգալիորեն մեծացել է  տարբեր բնույթի  և  ալիքի  երկարության  ճառագայթների ազդեցությունը կապված  հեռահաղորդակցության նոր միջոցների օգտագործման հետ:Այդ քիմիական  և ֆիզիկական գործոններից  շատերը  կարող  են  առաջացնել տարբեր մուտացիաներ,որանք  էլ պատճառ են    հանդիսանում աճող ժառանգական  հիվանդությունների առաջացմանը :
Այս խնդրից չեն  խուսափել  նաև հայերը: Ահա թե ինչու  այս նախագիծը արդիական է  և ունի տեղեկատվական  բնույթ,որը ուղղված է  այս երևույթների մասին  տեղեկություններ  հավաքելու, շրջապատին  իրազեկելու  համար:

  • Հատկապես շատ վտանգավոր են  թմրանյութերը՝ արհեստական և բնական:Այդ նյութերի օգտագործումը  նույնպես  բերում է մուտացիաների առաջացմանը:
  • Ալկոհոլը նույնպես կարող է առաջացնել տարբեր մուտացիաներ, որի  հետևանքով   ծնվում է երկրի ,ազգի համար  անառողջ,անպիտանի սերունդ:
  • Քիչ վտանգավոր չի նաև ծխախոտը, որը առաջացնում է  տարբեր սրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններ:
Այս նախագծի նպատակն  է ,որ սովորողները  հետազոտելով այս խնդիրը  փորձեն զերծ մնալ  այդ վտանգներից,զբաղվել սպորտով,վարել առողջ ապրելակերպ:
Դասարանում  սովորողներին  կհանձնարարվեն /իրենց  հետաքրքրությամբ/ տարբեր թեմաներ:Սովորաղները պետք է օգտվեն  ինտերնետային  կայքերից,կատարելով նաև իրենց  սեփական դիտարկումները  և հետազոտության  հետևանքով  պետք է կատարեն եզրահանգումներ և հանդես գան սեփական առաջարկներով:
Ուոսւմնական ճամփորդություն Բժշկական համալսարան:
Արդյունքները, առաջարկները  հարկավոր է ներկայացնել հոդվածի, ուսումնական նյութերի ձևով,տեղադրել  բլոգներում և դպրոցի կայքում:
Նախագիծ III
 Արյան կազմության , բաղադրության ուսումնասիրում:
Ճամփորդություն «Բլադ Սել» լաբորատորիա
Նախագծի նպատակն է 

  • Ծանոթանալ լաբորատոր սարքերին
  • Արյան միջոցով հայտնաբերվող հիվանդություններին
  • Արյան խմբերի որոշման մեթոդի յուրացում
  • Ավելի հաճախ հանդիպող հիվանդությունների մասին տեղեկությունների ձեռքբերում
Նախագիծ IV
Մանրադիտակային օրգանիզմների ուսումնասիրում
Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում

  •  խմորասնկեր
  • մամուռներ, ջրիմուռներ,քարաքոսներ
  • միջատների ªմորեխ,կրետ, աղոթարար,մեղու և այլն տարբեր օրգանների ուսումնասիրություններ
  • բորբոսասնկերի առաջացման և կառուցվածքի ուսումնասիրություն
  •  տերևի պլաստիդների, ծաղկի գունակների ուսումնասիրություններ
  • Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
  • Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
  • Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում: 
Ուսումնական նյութերի ստեղծոււմ
Էքսկուրսիաներ կենսատեխնոլոգիական գործարաններ«ԱՆԻ»  կաթնամթերք,«Բջնի», «Շամպայն-գինիների» և «Մոլեկուլյար կենսաբանության» ինստիտուտ էլեկտրոնային մանրադիտակին ծանոթանալու նպատակով.
Նախագիծ  V
Բակի բարեկարգման , բարելավման աշխատանքներ
Ճամփորդություն ջերմոցներ, ջերմոց-սրահներ, տնկարաններ
Նախագծի ընթացքը

  • Ընտրել համապատասխան տարածք
  • Մաքրել, կարգի բերել
  • Ուսոմնասիրել տվյալ տարածքի պայմաններում աճող համապատասխան բույսերի՝  մագլցող , ծաղկող, խնամքը
  • Նախագծին ներգրավել ընկերներին, բարեկամներին, ովքեր կարող են օգտակար լինել իրենց խորհուրդներով, տրամադրել անհրաժեշտ բույսերի կտրոններ և այլն
  • Աշխատանքը ավարտելուց հետո սահմանել ամենօրյա հսկողություն, խնամք 


Նախագիծ VI
Մարդու գենետիկա  
Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության համար: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
Ուսումնական ճամփորդություն  ԵՊՀ-ի գենետիկայի ամբիոն
Նախագծի նպատակը
  •  ձևավորել գիտելիքներ մարդու գենետիկայի, նրա ուսումնասիրման մեթոդների
  • ծանոթացնել մարդու ժառանգական հիվանդությունների, դրանց պատճառների 
  • ՏՀՏ-ների միջոցով ուսումնական նյութերի ստեղծում,

No comments:

Post a Comment