Sunday, November 29, 2015

Գիշատիչ կամ միջատակեր բույսեր





Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ նաև այլ մանր կենդանիներ և օգտագործում որպես սնունդ:Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:Եթե բույսն ամուր չբռնի միջատին իր կպչուն մազմզուկներով, ապա վերջինս կարող է փրկվել, թեկուզ եւ որոշ վնասվածքներով։Միջատակեր բույսեր են` պինգուիկուլա,ցողաբույս կապի,ցողաբույս կլորատերև, դրոզոֆիլա,սառացենիա (ճանճորս), սափորատունկ,խորշաբույս:

No comments:

Post a Comment