Friday, October 26, 2018

Ճամփորդություն Գառնի և Գեղարդ









Գեղարդի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել էՔրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Գառնու հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղումԱզատ գետիաջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ճամփորդողների խումբը` Ավագ և Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝   հոկտեմբերի  28-ին
  Նպատակը՝ 
  • Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
  • Սերմերի հավաքում
  • Շրջակա բույսերին ծանոթացում
  • Սերմերի տարածման եղանականների,ձևավորված հարմարանքների ուսումնասիրում

Մեկնում `  Մայր դպրոցից 10-ին, ժամը 09:00
Վերադարձ՝  ժամը 18:00
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները,    իրենց տպավորությունները    և վերջնական  արդյունքները  հրապարակում   բլոգում ։
Ճամփորդության մասնակից դասավանդող՝ Հերմինե Անտոնյան:

No comments:

Post a Comment