Գարնանը մի շարք բույսերի հետ միասին աստղացուցարանին կից տարածքում տնկեցինք նաև սենյակային բույսերի մի քանի կտրոններ:Ամբողջ գարանան ընթացքում կտրոնները ակտիվ աճում էին, ամռան տապը նպաստավոր պայման չէր նրանց համար,սակայն մեր սովորողների համառ ջանքերի շնորհիվ(նրանք արձակուրդների ընթացքում սահմանել էին ամենօրյա հերթապահություն և խնամում էին մեր բույսերը) բույսերը չվնասվեցին, ընդհակառակը մեզ ուրախացրեցին իրենց փարթամ աճով:Հաշվի առնելով ջերմաստիճանի անկումը,մենք այսօր այդ բույսերը հանեցինք պատշգամբից և տեղափոխեցինք մարմարյա սրահ,քանի որ դրանք սենյակային բույսեր են և ցածր ջերմաստիճանից կարող էին ցրտահարվել:Վստահ եմ , որ այս կարճ ժամանակահատվածում ցանկացած սենյակային պայմաններում այդ կտրոնները չէին կարող այդքան փարթամ աճել և այդ չափերի հասնել, կարծում եմ կարելի է այդ հատվածը այսուհետ օգտագործել նաև սենյակային բույսեր աճեցնելու , հետագայում տեղափոխելու նպատակով:
No comments:
Post a Comment