Միջին և Ավագ դպրոցի սովորողները ներկայացնում են իրենց կատարած ուսումնասիրությունները ՝ կատարած թռչնադիտարկման արդյունքները իրենց կրտսեր ընկերներին՝ Արևելյան դպրոցի 4.2 դասարանի սովորողներին, ներկայացնում են տվյալ թռչնի կենսակերպը, տարածվածությունը, անհատական նշանները:Նախագծի նպատակն է ծանոթացնել սովորողներին Հայաստանում հանդիպող թռչունների տեսակներին:
Նախագծի օրը 16.05.18՝ չորեքշաբթի,ժամը՝ 11.55:
Նախագծի մասնակիցներն են 7-րդ դասարանի սովորողներ՝
Անի Արղությն, Ռուզան Մինասյան, Մարկ Միկաիլ, Մկրտչյան Հայկ,
9-րդ դասարանի սովորողներ՝ Նիկա Պողոսյան, Արեգ Սահակյան:
Սովորողների կատարած աշխատանքներն են՝
Հայկ Մկրտչյան՝ Հայկական որոր , փայտփորիկ
Ճամփորդոությունն ավարտվեց, երբ մենք հասանք դպրոց: Այս ճամփորդությանարդյունքով ես կարողացա առաջին անգամ հեռադիտակով դիտել թռչուններին:Սովորեցի ճիշտ բարձրանալ բլուրներ: Հեղինակ՝ Արեգ Սահակյան:
3. Արմաշից հետո շարժվացինք դեպի Խոր Վիրապ: Հենց այնտեղ ընդմիջում արեցինքու սկսեցինք քայլարշավը: Քայլեցինք մոտ 3 կմ, հաղթահարեցինք մեծ և փոքր բարձունքներ: Հեղինակ՝ Նիկա Պողոսյան:
4. Հետո գնացինք Խոր Վիրապ, որպեսզի տեսնեինք Հայկական որորին որը բնադրում է Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։Թվաքանակովամենամեծ պոպուլյացիան Հայաստանում ՝ Սևանա, Արփիլճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում: Հեղինակ՝Ռուզան Մինասյան:
5. Արմաշի ձկնաբուծարանից հետո գնացինք Խոր Վիրապ։ Հանգստանալուց և ուտելուց հետո քայլեցինք դեպի եկեղեցի։ Սակայն ոչ թե աստիճաններով գնացինք, այլ՝մոտակա բլուրների վրայով: 2 Հեղինակ՝ Մարկ Միկաիլ:
No comments:
Post a Comment