Կրթական խնդիրները.
- ծանոթացնել գենետիկայի զարգացման պատմությանը,
- ամրապնդել սովորողների գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների մասին:
- ընդլայնել գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների ու Մենդելի օրենքների վերաբերյալ,
- զարգացնել շղթայակցված ժառանգման վերաբերյալ ունեցած պատկերացումները,
- ընդլայնել սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշների ևժառանգական հիվանդությունների մասին,գիտելիքները
- բացահայտել արտաքին միջավայրի մուտածին գործոնները և դրանց հնարավոր ազդեցությունը ժառանգական ապարատի վրա,
- ամրապնդել օրգանական աշխարհի էվոլյուցիայում մուտացիաների դերի մասինկենսատեխնոլոգիայի համար:
- կարողանալ տարբերել գենոմային, քրոմոսոմային և գենային մուտացիաները,
- ձևավորել գիտելիքներ մարդու գենետիկայի, նրա ուսումնասիրման մեթոդների, գենետիկական հիվանդությունների կանխարգելման միջոցների վերաբերյալ:
- ձևավորել գիտելիքներ սորտի, ցեղատեսակի, շտամի մասին
- ձևավորել բույսերի սելեկցիայի մեթոդների մասին ունեցած գիտելիքները, բացատրել ինքնափոշոտման և խաչաձև փոշոտման դրական ու բացասական կողմերը բույսերի սելեկցիայում,
- պարզաբանել , քննարկել շրջապատող տարածքում բույսերի և կենդանիներիգոյատևման պայմաններին հարմարվածության ձևերը և դրանց ծագումը, բերելբույսերի և կենդանիների հարաբերական հարմարվածության օրինակներ:
- ձևավորել գիտելիքները տեսակի և նրա չափանիշների մասին,
բնութագրել միկրոէվոլյուցիան, բնորոշել միկրոէվոլյուցիայի տարրական միավորը,էվոլյուցիոն երևույթը և էվոլյուցիայի գործոնները, - հասկանալ ինչ է մակրոէվոլյուցիան , բերել մակրոէվոլյուցիայիապացույցները,
- բացատրել կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության,ապարների և առաջնային հողի ձևավորման վրա:
Թեմա 1.Գենետիկա առարկան
·
Գենետիկայի զարգացման պատմությունը: Հատկանիշներ ,
հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ:
·
Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները
Թեմա 2 Ժառանգականության հիմնական օրինաչափությունները
- Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
- Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում:
- Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
- Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
- Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը:
- Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
- Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:
- Սեռի գենետիկական որոշումը: Հոմոգամետություն և հետերոգամետություն: Սեռական քրոմոսոմների գենետիկական կառուցվածքը: Սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշներ:
- Ցիտոպլազմային ժառանգականություն:
- Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն:: Հասկացություն գենոֆոնդի մասին: Ալելային և ոչ ալելային գեների փոխազդեցությունը հատկանիշների ձևավորման գործընթացում:
Թեմա 3. Փոփոխականության հիմնական օրինաչափությունները
- Փոփոխականության հիմնական ձևերը: Ֆենոտիպային` մոդիֆիկացիոն փոփոխականություն:
- Արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման վրա:
- Գենոտիպային փոփոխականություն: Համակցական փոփոխականություն և դրա էվոլյուցիոն նշանակությունը:
- Մուտացիաներ` գենոմային, քրոմոսոմային, գենային:
- Մարմնական և սեռական մուտացիաներ: Մուտածին գործոններ:
Թեմա 4 Մարդու գենետիկա
- Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության ոլորտում: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
Թեմա 5 Կենդանիների, բույսերի և մանրէների սելեկցիա
- Սելեկցիան որպես գիտություն: Բույսերի և կենդանիների սելեկցիայի խնդիրները, առանձնահատկություններն ու մեթոդները` հիբրիդացում և ընտրություն (անհատական և զանգվածայինհետերոզիսի երևույթը: Արտադրողների փորձարկումն ըստ սերնդի:
- Մանրէների սելեկցիա: Կենսատեխնոլոգիա, գենային և բջջային ինժեներիա: Սելեկցիայի նշանակությունը գյուղատնտեսության,մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման համար: Գենային բանկեր: Կլոնավորում: Հայաստանի նշանավոր սելեկցիոներները:
Թեմա 6. Էվոլյուցիոն տեսություն
- Կենդանի բնության էվոլյուցիայի մասին նախադարվինյան պատկերացումները: Կ. Լինեյի աշխատանքները բույսերի և կենդանիների կարգաբանության վերաբերյալ: Ժ. Բ. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինի ուսմունքի ծագման նախադրյալները:
- Էվոլյուցիայի գործոնները` ժառանգականություն, փոփոխականություն, գոյության կռիվ, բնական ընտրություն:
- Բնական ընտրության ձևերը: Հարմարողականությունը որպես բնական ընտրության արդյունք և դրա հարաբերական բնույթը
Թեմա 7. Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:
- Մուտացիաների էվոլյուցիոն դերը: Գենետիկական գործընթացները պոպուլյացիաներում: Հարդի-Վայնբերգի օրենքը:
- Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:
- Պոպուլյացիաների գենետիկական կայունությունը:
- Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման ժամանակակից պատկերացումները:
- Տեսակառաջացման ուղիները, աշխարհագրական և էկոլոգիական տեսակառաջացում:
- Էվոլյուցիայի արդյունքները, կենսաբազմազանության աճը: Էվոլյուցիայի ընթացքի արտացոլումը բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ:
- Մարդու գործունեության ազդեցությունը պոպուլյացիաներում միկրոէվոլյուցիոն գործընթացների վրա: Հազվագյուտ տեսակների անհետացման և պահպանման հիմնախնդիրը:
Թեմա 8 Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
- Մակրոէվոլյուցիայի ապացույցները : Էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները: Կենսաբանական առաջադիմություն և հետադիմություն: Կենսաբանական առաջադիմությանը նպաստող ուղիները (արոգենեզ, ալոգենեզ, կատոգենեզ): Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
- Էվոլյուցիայի արդյունքները:
Թեմա 9 Կյանքի զարգացումը երկրի վրա
- Արքեյան դարաշրջանում ֆոտոսինթեզի և նյութերի կենսաբանական շրջանառության
- առաջացումը: Կյանքի բարդացումը պրոտերոզոյան դարաշրջանում: Կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների, առաջնային հողի ձևավորման վրա:
- Պալեոզոյան դարաշրջանում ցամաքի բնակեցումը բույսերով: Ցամաքային բույսերի հիմնական հարմարողական գծերը:
- Կյանքի զարգացումը մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջաններում:
- Մարդու տեղն օրգանական աշխարհում: Մարդը որպես կենդանի բնության բաղկացուցիչ մաս:
Թեմա 10 Մարդու ծագումը և զարգացումըմարդու տեղը օրգանական աշխարհում
- Մարդը որպես կենսաբանական էվոլյուցիայի արդյունք: Մարդու հատկությունները որպես կենսաբանական տեսակի: Մարդկային ռասաները:
- Մարդու ծագման մասին պատկերացումների զարգացումը: Կենդանիներից մարդու ծագման ապացույցները` հնէաբանական, սաղմնաբանական, համեմատականկ ազմաբանական:
- Մարդու և կենդանիների կառուցվածքի ընդհանուր գծերը: Մարդու և մարդանման
- կապիկների նմանություններն ու տաnբերությունները:
- Մարդու էվոլյուցիայի փուլերը` հնագույն, հնադարյան և ժամանակակից մարդիկ:
- Մարդու նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները ֆունկցիաները:
- Մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները: Վարք:Հոգեկան: Ի.Պ.Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Գլխուղեղի աշխատանքի օրինաչափությունները: Ի. Մ. Սեչենովի կողմից կենտրոնական արգելակման բացահայտումը: Հասկացություն վարքի և հոգեկանի մասին: Վարքի ռեֆլեքսային տեսությունը:
- Վարքի բնածին ծրագրերը:
Լաբորատոր և գործնական աշխատանքներ
1.Սովորողների մարդաչափական տվյալների վիճակագրական կորերի կազմում և միջին թվաբանականների որոշում:
2Մոդիֆիկացիոն փոփոխականության վիճակագրության ուսումնասիրություն ջերմոցային բույսերի օրինակով:Վարիացիոն շարքի և կորի կառուցում:.
3.Թեստային աշխատանք
4.Մոդիֆիկացիոն և գենոտիպային փոփոխականության վերաբերյալ ֆիլմերի դիտում և քննարկում
5.Ուսումնական նյութերի ստեղծում,թարգմանություններ, որպես հետազոտական , լրացուցուցիչ աշխատանք
6.Հոմոլոգ և անալոգ օրգանների համեմատությունները և ուսումնասիրությունները լաբորոտորիայի կենդանիների կմախքների օրինակով:
Էքսկուրսիաներ
1.ԵՊՀ գենետիկայի ամբիոն
1.ԵՊՀ գենետիկայի ամբիոն
2.ԵՊՀ Էկոլոգիայի ամբիոն
3.Բժշկական Համալսարան
4.Կաթնամթերքներ արտադրող գործարաններ
4.Կաթնամթերքներ արտադրող գործարաններ
No comments:
Post a Comment