Friday, August 13, 2021

Եռօրյա հայրենագիտական-երկրագործական ճամբար

Ճամբարի կազմակերպման նպատակն է իրականացնել ծառատունկ Արատեսում, համալրել կանաչ տարծքները։

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբեր

Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝  Անուշ Ասատրյան , Զարինե Փանյան

Մեկնում՝  սեպտեմբեր ---ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ : 

Վերադարձ՝  սեպտեմբեր, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ 

Երթուղին՝ 




Մեկնում՝ Երևան-Արտաշատ- Արարատ- Երասխ- Արենի- Գետափ- Շատին- Արտաբույնք- Եղեգիս- Արատես երթուղով:

Վերադարձ՝ Արատես -Եղեգիս- Շատին- Օրբելիների քարավանատուն -Վարդենյանց լեռնանցք-Մարտունի- Հայրավանք- Սևան- Երևան երթուղով:

Հայրենագիտական կանգառներ.

  • Արատեսի վանք
  • Եղեգիսի կիրճ
  • Խաչոց ձոր
  • Եղեգիս
  • Զորաց եկեղեցի
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Վաղաշենի բնապահպանական ճամբար
  • Սևանա լիճ-Հայրավանք

Նպատակը՝  

  • Ծառատունկ
  • Մառանի աշխատանքներ՝ բերքահավաք, չրի պատրաստում
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդության միջոցով  սեբաստացիական ընտանիքների ներառումը հեղինակային կրթական ծրագրերում
  • Սովորողների ինքնուրույնության, ինքնակազմակերպման  հմտությունների և կարողությունների ձևավորում
  • Դպրոց բնության գրկում, նոր հմտությունների ձեռքբերում-զարգացում
  • Բնապահպանական աշխատանքներ դպրական կենտրոնի տարածքում
  • Ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը

Ճամբարային գործունեության ուղղությունները

  • Գյուղական-երկրագործական
  • Մառանային
  • Մարզական գործունեություն
  • Երեկոյան քննարկումներ, ընթերցումներ
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող երթուղու վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն
  • Ծանոթացում Արատեսի բուսական աշխարհին

Նախահաշիվ Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ

  • Սննդի վճարը՝ 3000, երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000,  վճարի մի մասը ՝ կրթահամալիրի աջակցությամբ

Տրանսպորտ՝

Անհրաժեշտ իրեր

  • քնապարկ
  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, արևապաշտպան շարֆ, գլխարկ
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր
  • լողազգեստ, սրբիչ, լողաթափ
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր առաջին օրվա համար
  • դիմակ, ախտահանիչ լուծույթ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անհատական ճամփորդական սպասք
  • սեղանի ինտելեկտուալ խաղեր
  • նկարչական պարագաներ
  • հեռադիտակ

Եռօրյա ճամբարի աշխատակարգ․

Օր 1

08։30-Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Կանգառ Արփայի հովտում

11։00 Քայլք Զորաց եկեղեցի, ընդմիջում

14։00-Ժամանում Արատես, իրերի տեղավորում

15:00 Գեղարվեստի պուրակի խնամքի աշխատանքներ

17։00 Լող գետում

18։00 Հանգստի ժամ

18։30 Միջավայրի խնամք

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 2

08։30 Վերկաց

09։00 Նախավարժանք-մարզական քայլք դեպի Արատեսի հյուսիսային վտակ

09։30 Ուսումնական ժամերգություն Արատեսի վանական համալիրի ծիսական հարթակում

10։00 Նախաճաշ

11։00 Բերքահավաք՝ շլորի հավաքում, կոմպոտի պատրաստում

12։00 Հանգիստ

13։00 Ծառերի խնամք, խոտերի հավաքում,

14։30 Ճաշ

15։30 Մարզական խաղեր

17։00 Դեղաբույսերի(սրոհունդ, անթառամ, եզան լեզու) հավաքում և տեսակավորում

18։30 Նկարչական-լուսանկարչական պլեներ, սեղանի խաղեր

20։00 Ընթրիք

21։00 Խարույկ, օրվա ամփոփում

22։00 Հիգիենայի ժամ, քնի նախապատրաստություն

Օր 3

08։30 Վերկաց

09։00 Նախավարժանք

09։30 Նախաճաշ

10։00 Միջավայրի խնամք, սենյակների հարդարում

11։00 Մեկնում

13:00 Կանգառ ՝ Սելիմի քարավանատուն

15:00 Կանգառ ՝ Վաղաշենի բնապահպանական ճամբար

  • Տարածքի մաքրում
  • Լող

18: 00 Կանգառ ՝ Սևանա լիճ-Հայրավանք

Ակնկալվող արդյունքը՝ Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում՝ պատումի տեսքով։

No comments:

Post a Comment