Առաջադրանք 1
Հանրակրթության պետական չափորոշիչ, պետական չափորոշչում ներկայացված ուսումնական պլանը, պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն:
- Հանրակրթության պետական չափորոշիչ
- ԿԳՄՍ նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները և կրթահամալիրի հեղինակային ծրագրերի ուսումնական պլանները
- Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության
հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն,
դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):
Գործնական աշխատանք 1.
Վերապատրաստվողները ուսումնասիրում են պետական չափորոշչի 4-րդ կետում տրված 8 կարողունակությունները և Յուրա Գանջալյանի ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից» հոդվածում լուսաբանված այն ճանապարհները, որոնցով ձևավորվում են կրթահամալիրի սովորողների նշված կարողունակությունները:
Վերապատրաստվողները կարողունակությունների մասին իրենց դիտարկումները և կրթահամալիրի փորձի մասին գրառումները հրապարակում են իրենց բլոգներում:
Ուսումնասիրեցի պետական չափորոշիչը և պարզեցի, որ մեծ ուշադրություն է դարձվում կարողունակույուններին:
Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը
- հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ)
- Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը (գիտելիք, հմտություններ, դիքորոշում, արժեքային համակարգ) և ուսումնական բնագավառները
- առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները
- ուսումնական պլանները
- առարկայացանկի ձևավորման սկզբունքները
- սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները
Կարողունակությունները սովորողների այն հիմնական որակական պահանջներն են, որոնք պետք է ձևավորվեն ուսուցման, ուսումնառության և դաստիարակության ընթացքում: Նոր պետական չափորաշիչով սահմանված է 8 կարողունակություն:
Ընթերցելով Յուրա Գանջալյանի հոդվածը և հիմնվելով կրթահամալիրային իմ փորձի վրա վստահ կարող եմ ասել, որ կրթահամալիրը տարիներ շարունակ ձևավորում է այդ կարողունակությունները: Նշեմ դրանցից մի քանիսը՝
Սովորել սովորելու կարողունակություն – սովորողների ուսումնառությունը չի սահմանափակվում միայն դասագրքերի տեքստերի սերտմամբ: Սովորողներն իրենք են տարբեր թեմաների վերաբերյալ որոնողական հետազոտական աշխատանքներ կատարում՝ օգտագործելով համացանցի տված անսպառ հնարավորությունները:
Առաջադրանք 2
Գործնական պարապմունք 4 ժամ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 16-18
Տեսական պարապմունքի թեման՝ Անդրադարձ / ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին։
Ուսումնասիրվող նյութը՝
Կարդալ հեղինակային ուսումնական ծրագրի ուսումնական պլան, նշումներ կատարել՝ համապատասխանություն անհամապատասխանություն
Ուսումնասիրելով նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները՝ ուզում եմ նշել նախարարության օրինակելի ուսումնական պլանի և կրթահամալիրի ուսումնական պլանի օտար լեզվի հանրակրթական բաղադրիչի ժամաքանակի տարբերությունը: Կրթահամալիրում սովորողը հանրկրթական բաղադրիչով ունի 4 ժամանոց դասընթաց, մինչդեռ հանրակրթական այլ դպրոցներում ժամաքանակը 2-ն է :
Կրթահամալիրում 10-12-րդ դասարաններում սովորողը ընդհանուր բաղկացուցչում կարողանում է ընտրել 4 կամ 6 ժամ որպես երկրորդ օտար լեզու/ ֆրանսերեն գերմաներեն իսպաներեն, իտալերեն, թուրքերեն , անգլերեն, վրացերեն, պարսկերեն: Բացի դրանից նա նաև ունի ընտրությամբ բաղկացուցիչ 10,11-րդ դասարաններում 8-12 ժամ 12-ում՝ 4-8:
Հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի ուսումնական պլանում հանդիպեցի նաև հոսքային ուսումնական պլաններին, որտեղ սովորողներին տրվում է 4 առարկայի ընտրություն, իսկ օրինակ՝ հումանիտար հոսքի օտար լեզվի ժամաքանակը հետևյալն է ՝10/3/ 11/5/ 12/8
Հանրկարթական դպրոցում նմանություն գտա 12-րդ դասարանի ուսումնական երկրորդ կիսամյակի կազմակերպման մեջ ՝«Սովորողը մասնակցում է իր ընտրած առարկաների դասընթացներին: Եթե շաբաթական պարտադիր ժամաքանակը 31-ից պակաս է, ապա մասնակցում է արտադասարանական ուսումնական պարապմունքներին, իսկ հեղինակայինի դեպքում ՝ ինքակրթություն, զանազան նախագծերի մասնակցություն / թարգմանչական հետազոտական սովորող-սովորոեցնող:/
Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):
Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝
Գիտելիք
Հմտություններ
Դիրքորոշում
Արժեքներ
Առաջադրանք 3
Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի. · սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը. · լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը. · վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը · աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, · ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը. · ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:
Հեղինակայինը իմ գործունեության մեջ
Արդեն երկար տարիներ աշխատելով կրթահամալիրում իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր՝ բակային, սովորող սովորեցնող, թարգմանչակա, ուսումնական նյութեր փաթեթի կազմում և այլն։Ցանկանում եմ նշել նախագծային ուսուցման առավելությունները
- թույլ է տալիս ներգրավել տարբեր հետաքրքրություն ունեցող սովորողների
- աշխատել խմբային մթնոլորում
- միաժամանակ համագործակցում ենք օտար լեղվի դասավանդողների հետ՝ նյութեր թարգմանելիս, ինչը նպաստում է սովորողի բառապաշարի ընդլայմանը
Թեմա 4 Առարկայական ֆլեշմոբ
Ի՞նչ է առարկայական ֆլեշմոբը:
Գործնական աշխատանք 1
Ֆլեշմոբի գաղափարը մեր մանկավարժության հիմնադիրներից ՝ Գևորգ Հակոբյանի մտահղացումն է։ Մաթեմատիկա դասավանդողների միացանք բոլորս ։Ես դեղ լավ հիշում եմ իմ տղաների ոգևորությունը երբ ամբողջ ընտանիքով մասնակցում էինք ֆլեշմոբին: Առարկայական ֆլեշմոբները պարտադիր չեն բոլորի համար: Երբ պարտադրանք չկա, սովորողների գործունեության շարժառիթը միայն սերն է տվյալ ուսումնական առարկայի նկատմամբ:
Գործնական աշխատանք 2
Վերապատրաստվողները ընտրում են այն կրթական աստիճանի ֆլեշմոբները, որտեղ աշխատում են, կատարում են առաջադրանքները և գրում իրենց դիտարկումները բլոգներում:
Գործնական աշխատանք 3
Վերապատրաստողները առարկայական ֆլեշմոբի առաջադրանքներ են կազմում այն կրթական աստիճանի համար, որտեղ աշխատում են, հրապարակում են դրանք իրենց բլոգներում, փորձարկում են առաջադրանքները իրենց դասարաններում և արդյունքների մասին հրապարակում են իրենց բլոգներում:
Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան մշակել է ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:
Ուսումնասիրելով վերը նշված կարգը և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարելի է ուրվագծել առարկայական ուսումնական նախագծի կառուցվածքը.
Ուսումնական նախագծի կառուցվածքը
- Նախագծի վերնագիրը
- Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
- Նախագծի իրականացման ժամկետները
- Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
- Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
- Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
- Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
- Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում
Վերապատրաստվողները կարդում են Հասմիկ Ղազարյանի «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց » և Հասմիկ Ուզունյանի հոդվածները, որից հետո իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Դպիր » մանկավարժական հանդեսում հրապարակված հոդվածները ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ: Որպես ուղեցույց են հանդիսանում տիար Յուրայի , Հասմիկ Ղազարյանի, Ժաննա Հակոբյանի, Նունե Մովսիսյանի հոդվածները: Ջոն Հոլտը ասել է՝ «Ուսուցումը դասավանդման արդյունք չէ:Ուսուցումը սովորողների գործունեության արդյունք է»: Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս գործելու, ստեղծելու, ուսումնական պրոցեսը անհատականացնելու:
Գործնական աշխատանք 3
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծ, հրապարակել բլոգում
Բացօթյա լսարանների ստեղծում։
Գործնական աշխատանք 4
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ, հրապարակել բլոգում
Բաց պարապմունքփոքրիկ կրտսեր «Ինչուիկների համար», մագիստրոս Սոնա Նիկոլյանի մասնակցությամբ։
Գործնական աշխատանք 5
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում
Ընտանեկան նախագիծ՝ ժառանգման օրինաչափությունները ,հեղինակ՝ Գևորգ և Աննա Հովհաննիսյաններ։
Գործնական աշխատանք 10
Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում։
Հոդվածներումս ներկայացրել եմ իրականացրած, հաջողված նախագծերս: Նախագիծ կազմելիս միշտ հաշվի եմ առնում սովորողներիս նախասիրությունները, կարծիքները: Սովորողները, նրանց նախասիրությունները տարբեր են , վերջնարդյունքներն էլ այդ պարզ պատճառով տարբեր են լինում, երբեմն շատ գոհացնող, երբեմն ոչ այդքան։Դժվար է ամեն ամիս նոր նախագիծ իրականացնել, հետաքրքրել սովորողին, սակայն դա էլ հենց մենք անվանում ենք այլ ընտրանք, մենք ընտրել ենք այս մանկավարժությունը, ուրեմն պիտի գտնենք այն իրականացնելու հմտությունները։
No comments:
Post a Comment