Wednesday, August 24, 2022

Գիտելիքի օր` Թաքնված ջրվեժ

 Սովորողների պատումները՝


Գոհար Կարագյան -10-րդ դաս


Սարգիս Շահինյան – 11-րդ դաս


Վերոնիկա Դուրգարյան – 10-րդ դաս


Անայիս Բեգլարյան – 10-րդ դաս


Ենթակայքում հրապարակված նյութեր

Մշակութային -ճանաչողական քայլարշավ




Երթուղին՝
Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Երևան

Ժամկետը- սեպտեմբերի 1 , 9:30- Մայր դպրոցի բակից
Վերադարձը՝ 18։00- Մայր դպրոցի բակ։

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)




Ճամփորդության նկարագրություն – Ճամփորդությունը մեկօրյա է։ Այցելություն Թաքնված ջրվեժ, որը գտնվում է Տավուշի մարզում, անտառի խորքում։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից: Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 – 2 ժամ՝ ներառյալ հիշյալ տարածքում ուսումնասիրելով գետը, ինչպես նաև գեղեցիկ տեսարաններով բնությունը բազմազան բուսատեսակներ,բուսատեսակների նմուշառումներ, որոնք հետազոտելու ենք կենսաբանության լաբորատորիայում ։

Այցելություն  Հաղարծնի վանական համալի՝ կառուցված 10-13-րդ դարերում, որտեղ կծանոթանանք վանքի պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:

Ըստ առասպելի, վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Երթուղին՝ – Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Երևան

Մեկնում՝- սեպտեմբերի 1 , 9:00- Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ 17։00- Մայր դպրոցի բակ։

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան՝

  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • սպորտային հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • մեկ օրվա սնունդ
  • 1-2 լիտր ջուր
  • գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևանոց

Մասնակիցներ – ավագ դպրոցի սովորողներ

Կազմակերչներ՝ – Սիլվա Հարությունյան, Անուշ Ասատրյան։

Նախահաշիվ՝ – Տրանսպորտ՝ 50000 դրամ, 3600 դրամ (յուրաքանչյուրը)

Վարորդ` Նորայր Հովհաննիսյան,հեռ. 077092960

Ակնկալվող արդյունք – Ճամփորդությունից հետո հանդես են գալու հրապարակումներով գրելով իրենց տպավորությունների մասին, ինչպես նաև նյութեր հավաքել և ճամփորդության ընթացքը պարբերաբար լուսաբանել կրթահամալիրի կայքերում՝ ավագ դպրոցի ենթակայքում և անգլերեն լեզվի էջում:

Մասնակիցներ՝



No comments:

Post a Comment