Monday, May 29, 2023

Թռչկան ամփոփում

 Թռչկանը խոսել գիտի , պատմել , համոզել , ապացուցել գիտի, այո հենց ապացուցել, իր չսանձվող հպարտությամբ`բնության կատարելությունը մատնանշել գիտի։

Մեկ անգամ եղել էի Թռչանում, բայց ասօր հասակց ա , որ ամեն անգամ ,այլ կերպարով, այլ ասելիքով է հանդես գալիս բնական այս հրաշքը։

Մեր խումբը բաղկացած էր 22 սովորողներից, որոնցից մի մասը արդեն եղել էր Թռչկանում, մյուսները նոր էին բացահայտում և ոգևորվում ճամփորդության յուրաքանչյուր պահով։

Ցանկանում եմ նշել սովորողների հոգատար վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որը  վստահ եմ, ձևավոր ել է կրթահամալիրում հաճախ ճամփորդելու արդյունքում։ 

Եղանակն էլ  անակնկալներով լի էր`մեկ ժպտում էր չարաճճի շողերով, մեկ փորձում վախեցնել սպառնացող անձրևով։ Հանդիպած փոքր դժվարությունները հաղթահարելով հեռացանք Թռչկանից , բայց խոսատացանք կրկին վերադառնալ`մեր ձեռք բերած փորձն ու գիտելիքները նորեկներին փոխանցելու նպատակով և ինչու չէ , կրկին հիանալու այդ շքեղությամբ ։






Ամփոփումներ`

Արշակ Մարտիրոսյան

Մելինե Աբրահամյան

No comments:

Post a Comment