Wednesday, April 16, 2025

Համագործակցային նախագիծ Արարատի թիվ 2 միջն․դպրոցի հետ


Մասնակից դպրոցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արարատի թիվ 2 միջնակարգ դպրոց, 7-12-րդ դասարանների սովորողներ

Տևողություն՝ երկարաժամկետր

1.Նպատակ`

  • Ծանոթացում «Հեղինակային կրթական ծրագրի», իրականացվող նախագծերին։
  • Զարգացնել սովորողների ստեղծագործական և ինժեներական մտածողությունը։
  • Խրախուսել ուսումնական փորձարարությունը ֆիզիկայի և կենսաբանության մեջ։
  • Ստեղծել ուսումնական սարքեր, որոնք օգտագործվում են ֆիզիկայի և կենսաբանության դասաժամերին։
  • Զարգացնել համագործակցային հմտություններ և միջդպրոցական կապեր։
2.Առաջարկվող գործունեություններ`
  • Ծանոթություն սովորողների և ուսուցիչների միջև։
3. Հետազոտական աշխատանք, սարքերի նախնական մոդելավորում`
  • Սովորողները նախագծում են սարքի նախնական սխեման
  • Քննարկում՝ ֆիզիկայի տեսական հիմքեր, հնարավոր սխալներ
  • Նյութերի ընտրություն՝ տեղական հասանելի աղբյուրներից
4. Սարքաշինական լաբորատոր աշխատանքներ`
  • Աշխատանք դպրոցներում՝ ուսուցիչների և միմյանց աջակցությամբ
  • Փորձարկումներ, արդյունքների գրանցում
  • Անհրաժեշտության դեպքում՝ խորհրդատվություն համապատասխան մասնագետից
5.Փուլային այցելություններ`
  • Երկու դպրոցների թիմերը այցելում են միմյանց՝ ներկայացնելու իրենց ընթացիկ արդյունքները
  • Փորձի փոխանակում և հետադարձ կապ
6. Եզրափակիչ ցուցադրություն
  • Նախագծված սարքերի ցուցադրություն (մինի գիտության ցուցադրություն)
  • Լուսաբանում՝ բլոգերում, դպրոցների կայքերում, սոցիալական մեդիայում
Արդյունքներ`
  • Պատրաստված ուսումնական սարք
  • Տեսանյութեր/լուսանկարներ գործընթացից
  • Բանավոր և գրավոր ներկայացումներ սարքերի վերաբերյալ
  • Սովորողների շրջանում ավելացած հետաքրքրություն ֆիզիկայի, կենսաբանության և ինժեներական նախագծման նկատմամբ։

No comments:

Post a Comment