Tuesday, August 18, 2020

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

Դաս 1
Երևույթներ,քիմիական և ֆիզիկական:
Լրացուցիչ աշխատանք
Թվարկել կենցաղում հանդիպող 5 -ական քիմիական և ֆիզիկական երևույթ:Կարող ես նաև կատարել փորձեր տնային պայմաններում օրինակ՝ մոմի հալվելը, ջրի գոլորշիացումը, գազի այրվելը, սառույցի հալվելը և այլն , ձայնագրել, պատրաստել ուսումնական նյութ և ինձ ուղարկել:


Դաս 2․
 Քիմիական ռեակցիաներ, դրանց ընթանալու պայմանները։
1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում ՝ ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատվում, դ) հոտ է տարածվում:
2. Առանձնացրու  քիմիական և ֆիզիկական  ռեակցիաները ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արևի լուսարձակելը, դ) երկաթե ձողի ժան գոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում։Ինչպես կբացատրես քո ընտրությունը։
Նայիր այս փորձերը՝ 1-2ը կարող ես կատարել և ձայնագրել։


դաս 3
Քիմիական ռեակցիաներ՝ միացման և քայքայման:Այրում ;
Նայիր տեսանյութը, քո բառերով բացատրիր ինչ է այրումը, ինչպես կարող ես այն հանգցնել:https://youtu.be/m05Efhgy_Og
Լրացուցիչ աշխատանք
Բերել միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ:
Կատարման ժամկետը 1 շաբաթ:

Դաս 4
Վառելանյութեր
Վառելանյութեր։Վառելանյութի տեսակները։

Դիտել վիդեոնյութը,թարգմանելփորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Դաս 5
Քիմիական ռեակցիաներ՝ միացման և քայքայման:Այրում ;
Նայիր տեսանյութը, քո բառերով բացատրիր ինչ է այրումը, ինչպես կարող ես այն հանգցնել:https://youtu.be/m05Efhgy_Og

Լրացուցիչ աշխատանք
Բերել միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ:
Կատարման ժամկետը 1 շաբաթ:

Դաս 6

 Օքսիդներ 

Առանձնացրու օքսիդները, ընտրիր մի օքսիդ և պատրաստիր տեղեկություն նրա մասին: 

1) BaO,  Fe3O4,  Al(OH)3
2) Na2O,  CaCO3,  Al2O3
3) CaO,  NH4NO3,  BaO2
4) KMnO4,  Ca(NO3)2,  KClO3 , CO 

5)H2O, H2O2, H2SO4 , C02 

Դաս 7

Պատասխանել հարցերին


Դաս 8

Մեխանիկական շարժում, արագություն

Դասարանական

1.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
  2. Ներկայացրե՛ք մեխանիկական շարժման օրինակներ:
  3. Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը

Դաս 9

Մեխանիկական աշխատանք եւ էներգիա


Պատասխանել այս հարցերին`

  1. Ի՞նչ բանաձեւով է հաշվարկվում մեխանիկական աշխատանքը:
  2. Ո՞ր դեպքում մարմնի վրա ազդող ուժն աշխատանք չի կատարում:
  3. Ինչո՞ւ են էներգիան եւ աշխատանքը չափում միեւնույն միավորով:
  4. 5.Ո՞րն է 1 Ջ աշխատանքը:
  5. Բանվորը, կիրառելով 50 Ն ուժ, բեռը տեղափոխել է մի հարկից մյուսը: Ի՞նչ մեծություն է անհրաժեշտ նրա կատարած աշխատանքը հաշվելու համար: 
Դաս 10

Բանավոր.  թեմա

1.Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։

  1. Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ընդարձակումը։
  2. Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­
    րը թափվում։
  3. Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­
    ձակումը։
  4. Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։
  5. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։
  6. Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։

Դաս 11

Պատասխանի՛ր հարցերին.

  1. Ի՞նչ է բջիջը:
  2. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։
  3. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  4. Սովորի՛ր պատմել

Հարցեր եւ առաջադրանքներ Դասարանական 1

  1. Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:
  2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:
  3. Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:
  4. Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:
  5. Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:
  6. Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ։
Դաս 12

Դաս 1

Դաս 2

Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
  2. Ինչպե՞ս կարելի է դիտել հյուսվածքները:
  3. Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք: 4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

5.Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:

  1. Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձ-
    նահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում: 

Դաս 13

ԸՆՁՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՑՈՂՈՒՆ, ՏԵՐԵՎ

  1. Ի՞նչ է ընձյուղը:
  2. Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում:
  3. Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար:
  4. Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
  5. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
  6. Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
  7. Ինչպիսի՞ տերեւներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:
  8. Ջրի մեջ դրե՛ք որեւէ բույսի բողբոջներով ընձյուղ, հետեւե՛ք բողբոջ-
    ների բացվելուն եւ նշե՛ք, թե ընձյուղի վրա ո՞ր բողբոջն է ավելի շուտ բացվում:
Դաս 14

Նոր թեմա

  • Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
  • Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ
    սննդանյութ։
  • Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։

    4 .Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերեւները:

Դաս 15

 .Թեմայի ամփոփում .

2 .Գործնական աշխատանք

Առանձնացրու’ պարզ և բարդ տերևները: Մի քանի պարզ և բարդ տերևի օրինակ էլ գտի՛ր քո այգուց, նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

Դաս 16

Սովորել

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ
    կան:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման:
Դաս 17

Շնչառություն

Հարցեր

  1. Ի՞նչ է շնչառությունը։
  2. Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի եւ կենդանիների կյանքում։ 3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։

No comments:

Post a Comment