Saturday, January 13, 2024

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Կրկին մեկնարկեց ձմեռային ճամբարը, որը սովորողների ամենասպասված ուսումնական շրջանն է, այն գայթակղում է իր ձեմեռային զանազան սպորտաձևերով, ինտելեկտուալ , հետաքրքիր խաղերով, քաղաքային թափառումներով, ստուգատեսների շրջանակներում նոր հմտություններ , կարողություն ձեռք բերելու հնարավորությամբ։

Առաջին շաբաթվա ընթացքում իրականցրեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի համար ընտրված նախագծերի սկզբնական փուլը`ճամբարականները նախ իրենք են սովորում  օգտվել մանրադիտակից, համացանցից գտնում անհրաժեշտ տեղեկությունները, պատրաստում սննդային  միջավայր մանրէների համար, իրականացնում մանրէների ցանք, որպեսզի հաջորդ շաբաթ իրականացնեն սովորող սովորեցնող նախագիծը միջին դպրոցի ճամաբարականների հետ։

Լուսաբանումը` Կարինե Դադոյանի և Աստղիկ Հայրիյանի։


Ազգագրական փառատոնի անելիքները քննարկեցինք տիկին Նունեի հետ, մեր ջոկատը առաջարկել է ուսումնասիրել ոչ միայն ազգային ուտեստները , այլ նաև վերջիններիս բաղադրությունը, դրանց դրական և բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա։
Սովորողների ներկայացրած նյութերը`


  1. Վահան Սարգսյան` Լավաշ
  2. Նարե Խաչատրյան` Հարիսա 
  3. Աստղիկ Հայրիյան`Մեքսիկական խոհանոց
Մասնակցեցինք նաև ազգային պարի ուսուցմանը, որը սովորելուց հետո պետք է ճամբարականները սովորեցնեն իրենց կրտսեր ընկերներին և միասին ներկայանան  ուրբաթ համերգին։







No comments:

Post a Comment