Saturday, January 13, 2024

Սովորող սովորեցնող նախագիծ







Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում իրականացվող նախագծերից է մանրադիտակային հետազոտությունները։Հետազոտվող նմուշներն են հիդրան, կանաչ էվգլենան , տերևի հյուսվածքի նմուշ։
Նախագծի մասնակիցներն են ավագ և միջին դպրոցի ճամբարականները։
Նախագծի ընթացքը`

  • ճամբարականները նախ իրենք են սովորում  օգտվել մանրադիտակից
  • համացանցից գտնում անհրաժեշտ տեղեկությունները
  • Կատարում մանրադիտակային հետազոտություններ , մեկնաբանում տեսածը

Նախագծի նպատակը`
  • Ձեռք բերել մանրադիտակով  աշխատելու հմտություններ
  • Տեսական գիտելիքների գործնական աշխատանքի միջոցով ամրապնդում 
  • Բջջի, քլորոպլաստների , հյուսվածքների ուսումնասիրում
Նախագծի արդյունք`
  • Կրտսեր ճամբարականները ձեռք են բերում նշված հմտությունները
  • Կարողանում են մեկնաբանել մանրադիտակով տեսած պատկերները
  • Պատրաստում ուսումնական նյութեր և հրապարակում բլոգներում ։

No comments:

Post a Comment