Monday, June 9, 2025

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում



Չորրորդ ուսումնական շրջանի ընթացքում աշխատել եմ Անուշ Ներսրսյանի ջոկատի հետ։Առաջին համատեղ գործնեությունը ճամփորդությունն էր դեպի Գեղարոտի ջրվեժ, երրորդ անգամ էի գնում, բայց տպավորությունները, ընթացքը, վայելքը ամեն անգամ նորովին է, ճամբարականները առաջին անգամ էին Գեղարոտում և շատ տպավորված էին, երգեցինք, պարեցինք, վայելեցինք բնությունը, սովորողների պատումները կարող եք կարդալ այստեղ։

Ընթացիք աշխատանքի համար առաջարկել էի երկու նախագիծ՝

1․ Միկրոօրգանիզմների բազմազանությունը

2․Գինին և առողջությունը

Նախագծային հանդիպումների ժամանակ ունեցել ենք՝

  •  տարբեր քննարկումներ
  •  մանրադիտակային դիտարկումներ
  •  նայել և քննարկել ենք մասնագիտական կարճամետրաժ ֆիլմեր
Սովորողների պատրաստած նյութերն են՝

1․Մարի Համբարչյան - Միկրոօրգանիզմների բազմազանությունը և դերը բնության մեջ և մարդու կյանքում։

2․ Յանա Սուքիասյան - Գինու ստեղծման պատմությունը Հայաստանում

3․Նանե Խաչատրյան - Սնկեր, որոնք միջատներին դարձնում են զոմբիներ և աճում նրանց մարմնում։

4․ Տաթև Մամիկոնյան - Միկրոօրգանիզմների բազմազանությունը։

5․ Յանա Սուքիասյան - Մանրադիտարկում՝ բույսի և արյան բջիջներ։

6․Նանե Խաչատրյան  - Մանրադիտարկում ։

7․ Անահիտ Թովմասյան - Բակտերիոֆագը որպես բուժման միջոց։

No comments:

Post a Comment