Monday, June 26, 2023
2023-2024 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության դասընթացի ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:
Ավագ դպրոցում կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝
- տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
- ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
Ճամբարային հաշվետվություն
Չորրորդ ուսումնական շրջանի ամառային ճամբարը սկսցվեց ճամփորդությամբ դեպիք Թռչկան ։ Ճամբարը կազմում էին 10-11 -րդ դասարանի սովորողները՝ ըստ նախապես կազմած օրակարգով, որում ներառված էին տարբեր համագործակցային նախագծեր։ Ուսումնական ճամբարի ընթացքում, ծանոթացանք հետազոտական աշխատանք գրելու սկզբունքներին՝ Հետազոտական աշխատանք գրելու գաղտնիքները, Այս ճամբարին ունեցանք հետաքրքիր նախագիծ Հասմիկ Ղազարյանի հետ ՝ Ամառային ճամբար-2023. Ինքնակրթության ակադեմիա, Սարգիս Շահինյան. «Արհեստական բանականությունն ու մեր կյանքը»։ Ճամբարի ընթացքում շատ կարևոր դասընթաց ունեցանք Հովսեփ Աղաբեկյանի հետ՝ «Առաջին բուժօգնության հիմունքները» թեմայով, դաընթացի ժամանակ ծանոթացանք արնահոսության տեսակներին, դրանց կանխարգելման մեթոդներին։ Ճամբարի անբաժանելի մասն էին կազմում մարզական և պարի պարապմունքները։ Կազնակերպեցինք քաղաքյին թափառուներ, որի արդյունքում ավելի լավ ճանաչեցին իրեն Երևանը, զբոսայգիները։
Friday, June 9, 2023
Ամառային մանկավարժական ճամբար
Ճամբարի բովանդակությունը Հունիսի 12-30
- հետազոտական աշխատանքների թեմաների ցանկի կազմում, հրապարակում
- ուս տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
- առարկակական ուսումնական փաթեթների ստեղծում
- գործունեության 2022-23 հաշվետու փաթեթի լրացում մանկավարժության կենտրոնի հրապարակած հղումով
- 2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային հայտ-ի լրացում
Tuesday, June 6, 2023
Քաղաքային թափառումներ
- Օրը` Հունիսի 7
- Ժամը 9:20
- Վայրը Երևանի 2800-ամյակի այգի՝Վարդանյանների այգի/ քաղաքապետարանի դիմացի այցի
- Վերադարձը՝ Ժամը՝ 15:00
- Պատասխանատու Իրինա Ապոյան
- Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի ճամբարականներ
Քայլքի ուղղությունները
- Երևանի 2800-ամյակի այգի՝Վարդանյանների այգի
- Անգլիական այգի
- Հանրապետության հրապարակ
- Հյուսիսային պողոտա
- Ազատության հրապարակ
- Կասկադ
Monday, May 29, 2023
Թռչկան ամփոփում
Թռչկանը խոսել գիտի , պատմել , համոզել , ապացուցել գիտի, այո հենց ապացուցել, իր չսանձվող հպարտությամբ`բնության կատարելությունը մատնանշել գիտի։
Մեկ անգամ եղել էի Թռչանում, բայց ասօր հասակց ա , որ ամեն անգամ ,այլ կերպարով, այլ ասելիքով է հանդես գալիս բնական այս հրաշքը։
Մեր խումբը բաղկացած էր 22 սովորողներից, որոնցից մի մասը արդեն եղել էր Թռչկանում, մյուսները նոր էին բացահայտում և ոգևորվում ճամփորդության յուրաքանչյուր պահով։
Ցանկանում եմ նշել սովորողների հոգատար վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որը վստահ եմ, ձևավոր ել է կրթահամալիրում հաճախ ճամփորդելու արդյունքում։
Եղանակն էլ անակնկալներով լի էր`մեկ ժպտում էր չարաճճի շողերով, մեկ փորձում վախեցնել սպառնացող անձրևով։ Հանդիպած փոքր դժվարությունները հաղթահարելով հեռացանք Թռչկանից , բայց խոսատացանք կրկին վերադառնալ`մեր ձեռք բերած փորձն ու գիտելիքները նորեկներին փոխանցելու նպատակով և ինչու չէ , կրկին հիանալու այդ շքեղությամբ ։
Ամփոփումներ`
Sunday, May 28, 2023
Մայիսյան հաշվետվություն
1. Ծաղկազարդ անկյուններ նախագիծ
2.Բարձունքի հաղթահարում `Թռչկան
3.Հետազոտական աշխատանքները գրեթե ավարտված են , պիտի եզրակացությանը վերջացնենք և կարող ենք արդեն պաշտպանել։










