Monday, May 1, 2023

Սովորող սովորեցնող նախագիծ

Փորձ 1․Մարդու արյան ճնշման չափում և ցուցանիշների մեկնաբանում

Սովորողները տեղում չափելու են մասնակիցների արյան ճնշումները և բացատրելու 

  • ինչ է արյան ճնշումը
  • ինչի արդյունքում է առաջանում
  • ինչով է պայմանավորված ճնշումների տարբերությունները
  • ինչու է զարկերակներում արյան ճնշումը ամենաբարձրը
  • ինչու տարիքի մեծացման հետ որպես կանոն դիտվումէ հիպերտոնիա/ճնշման բարձրացում/
Փորձի ընթացքը

Արյան ճնշումը անոթներով ապահովվում է սրտի աշխատանքով, վերջինս ստեղծում է ճնշումների տարբերություն արյան հունի սկզբնական և վերջնական հատվածների միջև։Արյան առավելագույն ճնշում նկատվում է զարկերակներում ՝ աորտայում և թոքային ցողունիկում /փորոքներից արյան դուրս մղման պահին/, անոթահունի երկարությամբ արյան ճնշումը աստիճանաբար նվազում է, արյան ամենացածր ճնշում դիտվում է սիներակներում և թոքային երակներում, որոնցով արյունը վերադառնում է սիրտ։

Այդ նվազումը պայմանավորված է արյան հոսքին ցուցաբերվող անոթների պատերի դիմադրողականությամբ, որը կախված է անոթի տրամագծից և արյան մածուցիկությունից։Արյան ճնշման մեծությունը գրանցվում է կոտորակի ձևով, օրինակ՝ 120/70, որտեղ համարիչը առավելագույն ճնշումն է, իսկ հայտարարը՝ նվազագույն ։Արյան ճնշումը չափելու նպատակով օգտագործվում  են ճնշաչափ և ֆոնենդոսկոպ։

Ճնշաչափի բազկակալը հագցնում ենք բազկին և ռետինե տանձիկի օգնությամբ նրա մեջ մղում օդ։ֆոնենդոսկոպը տեղադրում ենք արմնկածալքում, որտեղով անցնում է բազկի զարկերակը։Երբ բազկակալում օդի ճնշումը գերազանցում է առավելագույն ճնշմանը, ֆոնենդոսկոպում  ձայն չի լսվում, դանդաղ բացում ենք փականը և դուրս թողնում բազկակալի օդը։ֆոնենդոսկոպ լսվող  առաջին ձայնը համապատասխանում է արյան առավելագույն ճնշմանը։Երբ հավասարվում են բակակալի և բազկային զարկերակի ճնշումները , ձայնը անհետանում է, դա արյան նվազագույն ճնշումն է։

Փորձ 2․ Խմորասնկերը շնչում են 

Փորձի ընթացքում սովորողները խմորասնկերի կենսագործնեության միջոցով ցույց են տալու , թե ինչպես է  գլյուկոզի ճեղքման արդյունքում առաջանում ածխաթթու գազ, այդ պրոցեսը համեմատելու են   կենդանի օրգանիզմում տեղի ունեցող  շնչառության հետ։

  1. փորձանոթ
  2. շաքարավազ
  3. ջուր
  4. խմորիչ/դրոժ/
  5. փուչիկ
  6. սպիրտայրոց
Փորձի ընթացքը՝
Ջրի մեջ լուծում ենք շաքարավազը,  մի փոքր տաքացնում կրակի վրա, ավելացնում 2 թեյի գդալ խմորիչ, փորձանոթի շայրին ամրացնում ենք փուչիկ, որոշ ժամանակ անց փորձանոթում հայտնվում են պղպջակներ և փուչիկը փչվում է։
Հետևություն ՝խմորասնկերը սնվում են ջրում լուծված շաքարավազով`ճեղքելով այլն մինչև C0
2, որը երևում է պղպջակների ձևով, հենց այդ առաջացած գազի շնորհիվ էլ փչվում է փուչիկը։

Նման ձևով ճեղքվում է կենդանի օրգանիզմի բջջիջներ ներթափանցած գլյուկոզը, որպես նյութափոխանակության  արգասիք առաջանում է ածխաթթու գազը, որն էլ մենք արտաշնչում ենք, իսկ մեր ներշնչած թթվածինը անհրաժեշտ է այդ գլյուկոզի թթվածնային ճեղքման համար/գլուկոզը նախ ենթարկվում է անթթվածնային ճեղքման, որը պակաս արդյունավետ է, այնուհետև թթվածնային, որն ապահովվում է բջջին անհրաժեշտ էներգիայով։

No comments:

Post a Comment