Tuesday, September 19, 2017
Tuesday, September 12, 2017
Գառնի - վայրի բույսերի ուսումնասիրում
Ճամփորդողների խումբը` Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 23
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 23
Ճամփորդության երթուղին՝ Երևան- «Բազալտե երգեհոն»- Ազատ գետ (Գառնի գյուղի հատված)-Գառնու տաճար- Երևան։
Նպատակը՝
- Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական հմտությունների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում
- Շրջակա բույսերին ծանոթացում
- «Բազալտե երգեհոն»-ի բարձրունքի հաղթահարում
- Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
- էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Վայրի բույսերի ուսումնասիրություն, ծանոթացում, հավաքում ( վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ, տուղտ)
- Սերմերի տարածման եղանակների ուսումնասիրում
- << Գետը համայնքում>> նախագծի իրականացում
Նախապատրաստական աշխատանքներ՝
- Համացանցից գտնել տեղեկություններ Գառու տաճարի, Ազատ գետի, << Բազալտե երգեհոնի>> մասին
- Տարվա այս եղանակին ինչպիսի վայրի դեղաբույսեր են աճում այդ տարածքում
- Կազմել քարտեզային ուղեցույց
Մեկնում ` Մայր դպրոցից ժամը ` 09.30
Վերադարձ՝ ժամը 16.30
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
- հարմար կոշիկներ
- արևապաշտպան գլխարկ
- հարմար ուսապարկ
- սնունդ և ջուր
- Աղբի տոպրականեր, ձեռնոցներ
- սերմերի համար տոպրակներ
- ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Այս բարձունքը Հասմիկ Ուզունյանը հաղթահարել է աղջկա ծննդյան օրը՝ հուլիս ամսին։ Բարձրացել է հետևյալ ուղղությամբ՝ Գառնու ձորից, <<բազալտե երգեհոնի>> ձախակողմյան հատվածով։ Ժայռը քարքարոտ է ,այս պահին բարձունքում բուսականությունը շատ քիչ է, նշված բույսերը (վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ,տուղտ ) հիմնականում աճում են Արազի ափամերձ հատվածներում։
Պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան և Անուշ Ասատրյան
Ճամփորդության ընթացքում ֆեսբուքյան ուղիղ կապ։ Նախագծի ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում և ենթակայքում։
Մասնակիցներ՝
- Վահան Տեր-Պետրոսյան- 6.1-րդ դասարան
- Նորա Բաղդասարյան-6.1-րդ դասարան
- Մկրդչյան Մառա -6.1-րդ դասարան
- Կարինե Գոմցյան-6.1-րդ դասարան
- Թիլա Փամբուկյան-6.1-րդ դասարան
- Անի Ասլանյան-6.1- րդ դասարան
- Էլեն Կարապետյան- 6.1-րդ դասարան
- Անահիտ Պետրուսյան-6.2- րդ դասարան
- Անահիտ Հովսեփյան-2-րդ դասարան
- Գայանե Համբարձումյան-2-րդ դասարան
- Գայանե Սաֆարյան- 2-րդ դասարան
- Ռուզան Արամյան-6-րդ դասարան
- Սաթինե Սաֆարյան-6-րդ դասարան
- Յուրիկ Պետրոսյան-6-րդ դասարան
- Կարինե Դաշյան- 6-րդ դասարան
- Կարեն Հովհաննիսյան- 6-րդ դասարան
- Ղազարյան Մերի- 7-5-րդ դասարան
- Խաչատրյան Նարե-7-2 րդ դասարան
- Բարխուդարյան Գոռ-8-2 -րդ դասարան
- Բարխուդարյան Գարիկ-7-2րդ դասարան
- Զաքոյան Մերի-7-2րդ դասարան
- Միլենա Փանոսյան—7.5րդ դասարան
- Նանե Այնթաբյան– 7.4-րդ դասարան
- Ստելլա Սարգսյան-7.4-րդ դասարան
Նախապատրաստական աշխատանքներ՝
Sunday, September 3, 2017
Ի՞նչ նշաններ են հուշում գեղձային հիվանդությունների մասին
Նախագծի մասնակիցներն 8-րդ դասարանի սովորողները:
Օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը կարգավորվում է նյարդահումորալ ճանապարհով:Գեղձերը արտադրում են անհրաժեշտ հորմոններ և դրանց ֆունկցիաների խանգարումը հանգեցնում է տվյալ հորմոնի դիսբալանսի, ինչից էլ սկիզբ են առնում տարբեր հիվանդություններ՝ շաքարախտ, տեղային խպիպ (զոբ), գաճաճություն և այլն:
Ինչպես կարող ենք արագ կողմնորոշվել և վաղ շրջանում հայտնաբերել տվյալ հիվանդությունը, որոնցից ցավոք ոչ ոք ապահովագրված չէ:
Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել հորմոնային հիվանդությունների ախտանիշներին, դրանց կանխարգելման մեթոդներին:
Նախագծի ընթացքը
- սովորողն ուսումնասիրում է մարդու անատոմիան
- հետազոտում է գեղձերի կառուցվածքը, ֆունկցիաները
- ուսումնասիրում է օրգանիզմի ներքին միջավայրը, որը անհրաժեշտ է գեղձի նորմալ աշխատանքի համար
- եթե ունի բժիշկ բարեկամ , ընկերներ , վերցնում է հարցազրոյց կոնկրետ հիվանդության վերաբերյալ
Նախագծի նպատակը
- սովորողը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ տվյալ հիվանդությունների վերաբերյալ
- պատրաստում են աուդիո, վիդեո նյութեր
Thursday, August 31, 2017
Սովորում ենք թարգմանելով
Սովորում ենք թարգմանելով՝ համագործակցում ենք օտար լեզվի ուսուցիչների հետ:
Նախագծի ընթացքը
- սովորողներին ներկայացնում ենք համապատասխան նյութերը՝ 1,2,3,4,5
- օգնում սովորողներին կատարել կոնկրետ նյութի ընտրություն՝ հաշվի առնելով նրանց կարողությունները և նախասիրությունները
- օգնում թարգմանել մասնագիտական բառեը
- թարգմանելով սովորողը աննկատ յուրացնում է անհրաժեշտ նյութը
- ձեռք բերում համապատասխան հմտություններ
- պատրաստում ենք ուսումնական տեսադասեր, որոնք կարող են օգտակար լինել մյուս սովորողների համար
- լավագույն տեսադասերը ուղարկում ենք մեդիագրադարան , ինչպես նաև ներկայացնում ենք Մայիսյան հավաքին
Ջերմոցի կանաչապատում
Նախագիծ IV Նախագծի մասնակիցներ 8-րդ դասարանի սովորողներ
Ջերմոցի կանաչապատում
Նախագծի ընթացքը
Նախագծի ընթացքը
- Սովորողները բերում են բույսերի կտրոններ և սերմեր
- անհրաժեշտ հողի ստացում՝ հողը խառնում ենք ավազի հետ
- կտրոնների տնկում
- խնամքի կազմակերպում՝ խոնավ, լուսավոր միջավայրի ապահովում
Նախագծի նպատակը
- ջերմոցի բույսերի համալրում
- բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում
- սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ կազմակերպելու համար:
Մեր շրջապատի բուսականությունը
Նախագիծ I 7րդ դասարան
Նախ ներկայացնեմ անցյալ տարվա կատարած աշխատանքներ՝ 1, 2-ը, որոնք մենք սկսցինք գարնանը, բայց տեսնելով սովորողների ոգևորված աշխատանքները, կարծում եմ այս տարի էլ կարելի է շարունակել այն՝ ավելի մանրամասն և լայնածավալ:
Մեր շրջապատի բուսականությունը
Նախագծի ընթացքը
- Սովորողները ծանոթանում են շրջապատի ծառերի և թփերի տեսակներին
- հաշվաում են յուրաքանչյուր տեսակը
- համացանցից գտնում են տեղեկություններ համապատասխան բույսերի մասին
Նախագծի նպատակը
- պատմում և ձայնագրում են ՝ պատրաստելով ուսումանական նյութեր
- ստանում են համապատասխան գիտելիքներ
- պատրասում տվյալ բույսի համար անձնագիր, որտեղ նշված է լինելու հակիրճ տեղեկություն տվյալ տեսակի մասին
Սերմնահավաք
Նախագիծ II 10-րդ դասարանի սովորողներ


Քանի որ աշուն է , և բույսերի զգալի մասը արդեն հասունացել են և սերմներ տվել, ժամանակն է կազմակերպել բաց դասեր ծաղկած պուրակներում ՝ սերմնահավաք կատարել:
Անցյալ տարվա մեր հավաքած սերմերը ավագ սովորողները տնկել են կրտեսր սովորողների հետ, ստացած սածիլները տարել ենք պատշգամբներ:Ծաղկած բույսերը զարդարում են և կշարունակեն զարդարել պատշգամբները մինչև ուշ աշուն:Այս նախագծի արդյունքում սովորողները ճանաչում են շրջապատի բույսերը, սովորում սերմ հավաքելու տեխնոլոգիան , ինչպես նաև մենք ձեռք ենք բերում տարբեր բույսերի՝ ծաղկող, մագլցող, սերմեր , որոնցով էլ համալրում ենք պատշգամբները ,նախատեսում ենք այս տարվա ընթացքում ավելի շատ սերմեր հավաքել և կիրառելով մեր անցյալ տարվա փորձը, ծաղկեցնել նաև հարակից տարածքները:
Նախագծի ընթացքը
- սովորողները շրջում են պուրակներում, ծանոթանում բույսերի տեսակներին
- հավաքում սերմերը
- քանի որ բույսերի պատիճները շատ չոր են, կարող են բացվել անհրաժեշտ է դրանք զգուշությամբ հավաքել և տեղափոխել
- սերմերը մաքրում են և չորացնում
նախագծի նպատակը
- սերմերի տնկում ջերմոցում
- խնամքի կազմակերպում
- սերմերից սածիլների ստացում
- ավագ ընկերները սովորեցնում են փոքրերին սերմեր տնկել ,սածիլներ տեղափոխել
- պատշգամբների և բակի բույսերի համալրում
Subscribe to:
Posts (Atom)






