2027-2026 ուս ․ տարի
Wednesday, July 1, 2026
Tuesday, June 30, 2026
Ամառային առաջադրանքների փաթեթ
1․«Բնությունը լուսանկարներում»
Սովորողը ամռան ընթացքում լուսանկարում է 5-7 բնական երևույթ կամ կենդանի օրգանիզմ՝ բույս, միջատ, թռչուն, ծառ, ծաղիկ, սունկ, գետ, ամպ և այլն։
Յուրաքանչյուր նկարի տակ գրում է կարճ բացատրություն՝
ինչ է պատկերված,
որտեղ է նկարվել,
ինչ կենսաբանական նշանակություն ունի։
Sunday, June 28, 2026
10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը
2026-2027 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների
Saturday, June 27, 2026
9-րդ դասարանի առարկայական ծրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության դասընթացի ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:
9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակ ունի սովորողի մոտ ձևավորել հետևյալ կարողությունները՝
Հետազոտական աշխատանքի թեմաներ
1․Նյարդային համակարգ և վարք
Նեյրոպլաստիկությունը՝ ինչպես է ուղեղը հարմարվում փոփոխություններին
- Հետազոտել ուղեղի զարգացման վրա երաժշտության, լեզուների կամ վարժանքների ազդեցությունը։
7-րդ դասարան Կենսաբանություն առարկայի ծրագիր
Սովորողների համար գիտելիք և ըմբռնում ձեռք բերելու հնարավորություն ստեղծել՝
1) Երկրի վրա կենդանի օրգանիզմների բազմազանության վերաբերյալ,
2) կենդանի օրգանիզմների կառուցվածքի և գործառույթների փոխկապակցվածության վերաբերյալ,
3) օրգանիզմների ժառանգականության և էվոլյուցիայի ժամանակակից պատկերացումների վերաբերյալ,
4) ժամանակակից էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ և ծանոթանալ դրանց լուծման հիմնական սկզբունքներին,
5) իրենց մարմնի կառուցվածքի, գործառույթների և հիգիենայի վերաբերյալ։
Զարգացնել և ձեռք բերել կարողություններ և հմտություններ՝
1) կառուցելու և կիրառելու կենսաբանության մասին գիտելիք,
2) հասկանալու գիտության բնույթը կենսաբանության համատեքստում,
3) գնահատելու կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտակարգերի միջև գոյություն ունեցող կապերը,
4) իրականացնելու գիտական հետազոտություններ,
5) մտածելու գիտականորեն և քննադատաբար,
6) լինելու ստեղծարար,
7) լուծելու խնդիրներ կենսաբանության համատեքստում անհատապես կամ համագործակցային խմբերով,
8) հասկանալու գիտական լեզուն և հաղորդակցվելու՝ ներկայացնելով կենսաբանությանը առնչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ,
9) տեղյակ լինելու կենսաբանության սոցիալական, էթիկական, տնտեսական, բնապահպանական և տեխնոլոգիական կիրառություններին,
10) ունենալու փաստարկված կարծիք կենսաբանությանը առնչվող թեմաների վերաբերյալ:
- Սպորավոր բույսեր:
- Մամուռների, ձիաձետերի,պտերանմանների կառուցվածքային առանձնահատկությունները, տարածվածությունները և դերը բնության մեջ:
- Սերմավոր բույսեր:Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքը, առանձնահատկություններ
Նախագծեր 2026-2027թթ
Թեմա: Մարդու արյան շրջանառության համակարգը
Նպատակը
-
Բացահայտել մարդու արյան շրջանառության համակարգի կառուցվածքը և գործառույթները։
-
Ըմբռնել մեծ և փոքր շրջանառության շղթաների տարբերությունները։
-
Պարզել սրտի և արյունատար անոթների (զարկերակներ, երակներ, մազանոթներ) դերերը։
-
Զարգացնել կենսաբանության վերաբերյալ հետաքրքրությունը և խմբային համագործակցության կարողությունները։
-
Իմանալ առողջության պահպանումը՝ սրտանոթային համակարգի առումով։
