Նախագիծ I
Կյանքի մակարդակը Հայաստանում:Այս նախագիծը շատ արդիական է,քանի որ այն ուղղակի վերաբերվում է բոլոր մարդկանց և այն հետազոտելու համար պահանջվում են գիտելիքներ տարբեր ոլորտներից:
Նախագծի ընթացքում համագործակցում ենք Գևորգ Էմինի անվան ավագ դպրոցի սովորղների հետ, կազմակերպում ենք կլոր սեղաններ, քննարկումներ:
Կյանքի մակարդակը կախված է հետևյայ գործոններից
- Գենետիկայից
- Էկոլոգիայից
- Բժշկական սպասարկումից
- Սնունդից
- Դեղագործությունից
- Ալկոհոլի օգտագործումից
- Ծխելուց
- Թմրանյութերի օգտագործումից
- Հանգստի և աշխատանքային ռեժիմից
10. Երկրի քաղաքական և տնտեսական վիճակից և այլն
11.Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
Մնացած պատճառները կարող են առաջարկել սովորողները
Այս նախագիծը ստեղծագործական և տեղեկատվական բնույթի է:Այս նախագիծը իրականացնելու համար հարկավոր է լավ ուսումնասիրել Ֆիզիոլոգիան և անատոմիան,գենետիկան և բջջի քիմիական բաղադրությունը,էկոլոգիան,հիգիենան, պատմությունը,ֆիզիկան,քիմիան և այլն:
Նախագիծ II
Վերջին տասնամյակներին գիտատեխնիկական առաջընթացը խթանում է մարդու շփումն օրգանիզմին օտար քիմիական նյութերի հետ,նպաստում տարաբնույթ ֆիզիկական գործոնների աճող ներգործությանը :Ներկայումս օգտագործվող քիմիական նյութերի քանակը կենցաղում, գյուղատնտեսության, սննդաարդյունաբերության ,դեղագործության մեջ և շատ այլ բնագավառներում/թմրանյութեր, ծխախոտ/ ահռելի է:
Զգալիորեն մեծացել է տարբեր բնույթի և ալիքի երկարության ճառագայթների ազդեցությունը կապված հեռահաղորդակցության նոր միջոցների օգտագործման հետ:Այդ քիմիական և ֆիզիկական գործոններից շատերը կարող են առաջացնել տարբեր մուտացիաներ,որանք էլ պատճառ են հանդիսանում աճող ժառանգական հիվանդությունների առաջացմանը :
Այս խնդրից չեն խուսափել նաև հայերը: Ահա թե ինչու այս նախագիծը արդիական է և ունի տեղեկատվական բնույթ,որը ուղղված է այս երևույթների մասին տեղեկություններ հավաքելու, շրջապատին իրազեկելու համար:
- Հատկապես շատ վտանգավոր են թմրանյութերը՝ արհեստական և բնական:Այդ նյութերի օգտագործումը նույնպես բերում է մուտացիաների առաջացմանը:
- Ալկոհոլը նույնպես կարող է առաջացնել տարբեր մուտացիաներ, որի հետևանքով ծնվում է երկրի ,ազգի համար անառողջ,անպիտանի սերունդ:
- Քիչ վտանգավոր չի նաև ծխախոտը, որը առաջացնում է տարբեր սրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններ:
Այս նախագծի նպատակն է ,որ սովորողները հետազոտելով այս խնդիրը փորձեն զերծ մնալ այդ վտանգներից,զբաղվել սպորտով,վարել առողջ ապրելակերպ:
Դասարանում սովորողներին կհանձնարարվեն /իրենց հետաքրքրությամբ/ տարբեր թեմաներ:Սովորաղները պետք է օգտվեն ինտերնետային կայքերից,կատարելով նաև իրենց սեփական դիտարկումները և հետազոտության հետևանքով պետք է կատարեն եզրահանգումներ և հանդես գան սեփական առաջարկներով:
Ուոսւմնական ճամփորդություն Բժշկական համալսարան:
Արդյունքները, առաջարկները հարկավոր է ներկայացնել հոդվածի, ուսումնական նյութերի ձևով,տեղադրել բլոգներում և դպրոցի կայքում:
Նախագիծ III
Արյան կազմության , բաղադրության ուսումնասիրում:
Ճամփորդություն «Բլադ Սել» լաբորատորիա
Նախագծի նպատակն է
- Ծանոթանալ լաբորատոր սարքերին
- Արյան միջոցով հայտնաբերվող հիվանդություններին
- Արյան խմբերի որոշման մեթոդի յուրացում
- Ավելի հաճախ հանդիպող հիվանդությունների մասին տեղեկությունների ձեռքբերում
Նախագիծ IV
Մանրադիտակային օրգանիզմների ուսումնասիրում
Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում
- խմորասնկեր
- մամուռներ, ջրիմուռներ,քարաքոսներ
- միջատների ªմորեխ,կրետ, աղոթարար,մեղու և այլն տարբեր օրգանների ուսումնասիրություններ
- բորբոսասնկերի առաջացման և կառուցվածքի ուսումնասիրություն
- տերևի պլաստիդների, ծաղկի գունակների ուսումնասիրություններ
- Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
- Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
- Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում:
Ուսումնական նյութերի ստեղծոււմ
Էքսկուրսիաներ կենսատեխնոլոգիական գործարաններ«ԱՆԻ» կաթնամթերք,«Բջնի», «Շամպայն-գինիների» և «Մոլեկուլյար կենսաբանության» ինստիտուտ էլեկտրոնային մանրադիտակին ծանոթանալու նպատակով.
Բակի բարեկարգման , բարելավման աշխատանքներ
Ճամփորդություն ջերմոցներ, ջերմոց-սրահներ, տնկարաններ
Նախագծի ընթացքը
- Ընտրել համապատասխան տարածք
- Մաքրել, կարգի բերել
- Ուսոմնասիրել տվյալ տարածքի պայմաններում աճող համապատասխան բույսերի՝ մագլցող , ծաղկող, խնամքը
- Նախագծին ներգրավել ընկերներին, բարեկամներին, ովքեր կարող են օգտակար լինել իրենց խորհուրդներով, տրամադրել անհրաժեշտ բույսերի կտրոններ և այլն
- Աշխատանքը ավարտելուց հետո սահմանել ամենօրյա հսկողություն, խնամք
Նախագիծ VI
Մարդու գենետիկա
Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության համար: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
Ուսումնական ճամփորդություն ԵՊՀ-ի գենետիկայի ամբիոն
Նախագծի նպատակը
- ձևավորել գիտելիքներ մարդու գենետիկայի, նրա ուսումնասիրման մեթոդների
- ծանոթացնել մարդու ժառանգական հիվանդությունների, դրանց պատճառների
- ՏՀՏ-ների միջոցով ուսումնական նյութերի ստեղծում,
No comments:
Post a Comment