Պարապմունք 1
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացի արդյունքում առցանց ուսուցման հարթակներից Teams-ում բացեցինք դասարան, ավելացրինք մասնակիցներ, կազմակերպեցինք հանդիպում, անցկացրինք փորձնական դաս և ձայնագրեցինք այն։
- Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը
1.Համակարգիչը կազմված է ֆիզիկական սարքավորումներից ու ծրագրերից: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները: Ծրագրային մասը՝ դա օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:
- սնուցման բլոկ
- մայր սալիկ,
- պրոցեսոր,
- օպերատիվ հիշողություն,
- վիդեոքարտ
- կոշտ սկավառակ
Մայր սալիկ
Մայրական սալիկը համակարգչի հիմնական սալիկն է: Սալիկի վրա կան էլեկտրոնային փոքր սխեմաներ և այլ բաղադրիչներ: Մայրական սալիկը իրար է կապակցում ներածման, արտածման և մշակիչ սարքերը: Մայրական սալիկի մյուս բաղադրիչներն են տեսաքարտը, ձայնաքարտը, ինչպես նաև սխեմաները, որոնք ապահովում են համակարգչի կապը այնպիսի սարքերի հետ, ինչպիսին է տպիչը:
Օպերատիվ հիշողություն
Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է: Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով: Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է Random-access memory RAM (Օպերատիվ հիշողություն) հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:
Կոշտ սկավառակ
Կոշտ սկավառակը համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում: Կոշտ սկավառակ. մագնիսական սկավառակ, որը սովորաբար հիմնական պահեստավորման սարքն է համակարգիչներում: Այդ սարքը կարող է լինել արտաքին կամ ներքին:Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում: Կոշտ սկավառակում է պահանվում համակարգչում առկա բոլոր ծրագրերը, երգերը, նկարները, խաղերը և այլ տեղեկատվություն:
Պրոցեսոր
Մշակիչ, պրոցեսոր (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:
Տեսաքարտ և ձայնային քարտ
Ընդլայնման քարտը սալիկ է, որը կարող է ամրացվել մայրական սալիկին՝ համակարգչում տեսաձայնային հատկությունների նման հատկություններ ավելացնելու համար: Ընդլայնման քարտը կա՛մ բարձրացնում է համակարգչի արդյունավետությունը, կա՛մ բարելավում դրա հատկությունները: Ընդլայնման քարտերն այլ կերպ անվանում են ընդլայնման սալիկներ:
2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումները այն լրացուցիչ սարավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:
Ստեղնաշար,մկնիկ,ծրիչ,խոսափող,թվային ֆոտոխցիկ,տեսախցիկ,դինամիկ,էկրան,ականջակալ,կրիչ,տպիչ և այլն:
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)
Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ.մուտքի և ելքի սարքավորումներ
Մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ կոչվում են մուտքի սարքավորումներ։
- Ստեղնաշար
- Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՆերկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՄկնիկ
- Ծրիչ
Ելքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։
- Դինամիկ
- Էկրան
- պրոեկտոր
Ելքի և մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները ,որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիա մցնել ու հանել համակարգիչից
- Կրիչ
- Օպտիկական և ճկուն դիսկեր
- Կոշտ սկավառակ
4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը
5.Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ մենք օգտագործում ենք 3տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություննե, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ , ֆայլ, ծրագիր չէ, դրանք ցույց են տալիս դեպի տվյալ ֆայլ,ծրագիր թղթապանակ տանող կարճ ճանապարհը:
Պարապմունք 3
Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր
- Տեքստային առցանց խմբագրիչներ․ Google Docs, Zoho Docs, Cryptpad, DropboxPaper
- Պատկերների խմբագրիչներ․ Pixlr, FreePhotoeditor, Photopea, Canva
- Տեսանյութի խմբագրիչներ․ Video-Cutter, Kapwing, Ezgif, Clideo
- Ձայնանյութի խմբագրիչներ․ BearAudio, AudioTrimmer, AudioJoiner, Sodaponic
Բլոգային աշխատանք․
- Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։Առաջադրանքը այստեղ։
- Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում
- Տեսանյութի խմբագրիչներից որևէ մեկով տեսանյութի մշակում
- Ձայնանյութի խմբագրիչներից որևէ մեկով ձայնի մշակում
Պարապմունք 4
Բլոգային աշխատանք
- Կազմելորևէ առաջադրանք, ինքնաստուգում, թեսթ և այլն
- Տրամադրել
- Աղբյուրը՝ Wikipedia
- Կիբերանվտանգության հիմնական դրույթների վերաբերյալ հրապարակում կատարի բլոգում
Կիբերանվտանգությունը լայն հասկացություն է, որը անվտանգության տարբեր միջոցներ ու մոտեցումներ է ենթադրում: Միջազգային Հեռահաղորդակցությունների Միության սահմանման համաձայն, կիբերանվտանգությունը ենթադրում է.
- անվտանգության ապահովման ռազմավարություն և սկզբունքներ, անվտանգության երաշխիքներ, ռիսկերի կառավարման մոտեցումներ, գործիքակազմի, ապահովագրություն և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել կիբերմիջավայրի, կազմակերպությունների և օգտատերերի ռեսուրսների պաշտպանության համար:
Խոսքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիբերտարածության պաշտպանության մասին է, որը կարող է վնասել փոխկապակցված ցանցերն ու տեղեկատվական ենթակառուցվածքները:
- Համացանցային էթիկայի կանոնների ուսումնասիրություն, հրապարակում
- Ժամանակի ընթացքում մշակվել են Համացանցում աշխատելու էթիկայի և անվտանգության ընդհանուր նորմեր։
- Առանց ծնողների թույլտվության որևէ անձնական ինֆորմացիա (գաղտնաբառ, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն) մի՛ հայտնեք Համացանցի ձեր նոր ծանոթներին։
- Եթե շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ հայտնվում եք երկընտրանքի առջև, մի՛փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ծնողների կամ ուսուցիչների օգնությանը։
- Համացանցում ծանոթացած նորահայտ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ։
- Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ Web էջը, որը ստացել եք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
- Բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկին մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր գաղտնաբառը. դա հետագայում կարող է տհաճությունների կամ նույնիսկ փորձանքի հանգեցնել։
- Մշտապես պահպանեք Համացանցային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք։
- էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում բարեկիրթ եղեք, չէ որ նույնը սպասում եք հաղորդակցից։
- Համացանցում աշխատելիս սովորեք հարգել այնտեղ ընդունված օրենքները. դրանք կարող են տարբեր լինել՝ կախված հաղորդակցման միջավայրից։ Ծանոթացեք համապատասխան տեղային կանոններին՝ նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը։
- Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին, ում հետ հաղորդակցվում եք։ Հիշեք, որ ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար՝ թանկ։
- Հետևեք ուղղագրության և քերականության կանոններին։
- Հարգեք գիտակների խորհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով օգնեք այլոց:
- Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերը չխախտեք նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան։
- Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը։ Եթե ցանկանում եք ցանցում մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի այդ իրավունքը։ Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք՝ առանց ուղարկողի թույլտվությունը ստանալու։
- Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
- Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները՝ դուք անշեղորեն հետևեք դրանց։
No comments:
Post a Comment