Tuesday, September 28, 2021

Կենսաբանություն առարկայական բաղադրիչ

 Առաջադրանք 1

Հանրակրթության պետական չափորոշիչ, պետական չափորոշչում ներկայացված ուսումնական պլանը, պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն:

  1. Հանրակրթության պետական չափորոշիչ
  2. ԿԳՄՍ նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները և կրթահամալիրի հեղինակային ծրագրերի ուսումնական պլանները
  3. Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության

հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն,

 դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են պետական չափորոշչի 4-րդ կետում տրված 8 կարողունակությունները և Յուրա Գանջալյանի ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից» հոդվածում լուսաբանված այն ճանապարհները, որոնցով ձևավորվում են կրթահամալիրի սովորողների նշված կարողունակությունները:

Վերապատրաստվողները կարողունակությունների մասին իրենց դիտարկումները և կրթահամալիրի փորձի մասին գրառումները հրապարակում են իրենց բլոգներում:

Ուսումնասիրեցի պետական չափորոշիչը և պարզեցի, որ մեծ ուշադրություն է դարձվում կարողունակույուններին:

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը

  • հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ)
  • Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը (գիտելիք, հմտություններ, դիքորոշում, արժեքային համակարգ) և ուսումնական բնագավառները
  • առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները
  • ուսումնական պլանները
  • առարկայացանկի ձևավորման սկզբունքները
  • սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Կարողունակությունները սովորողների այն հիմնական որակական պահանջներն են, որոնք պետք է ձևավորվեն ուսուցման, ուսումնառության և դաստիարակության ընթացքում: Նոր պետական չափորաշիչով սահմանված է 8 կարողունակություն:
Ընթերցելով Յուրա Գանջալյանի հոդվածը և հիմնվելով կրթահամալիրային իմ փորձի վրա վստահ կարող եմ ասել, որ կրթահամալիրը տարիներ շարունակ ձևավորում է այդ կարողունակությունները: Նշեմ դրանցից մի քանիսը՝
Սովորել սովորելու կարողունակություն – սովորողների ուսումնառությունը չի սահմանափակվում միայն դասագրքերի տեքստերի սերտմամբ: Սովորողներն իրենք են տարբեր թեմաների վերաբերյալ որոնողական հետազոտական աշխատանքներ կատարում՝ օգտագործելով համացանցի տված անսպառ հնարավորությունները:

Կենսաբանություն առարկայի չափորոշիչների հիմքում դրված է վերջնարդյունքը, կարևորվում է ստացած կարողությունները, դրանց կիրառումը համապատասխան ոլորտներում, այնուհետև  ներկայացվում են համապատասխան մեթոդները, եղանակները 
2․հազվադեպ է օգտագործվում իմանալ բառը՝ կարևորությունը տրված է  հետազոտական աշխատանքներին , լաբորատոր փորձերին, 
3․կարևորվում է միջառարկայական ուսուցումը ՝  ներառելով նաև մաթեմատիկան, առաջին հայացքից ընդհանուր եզրեր չունեցող այս առարկանների համադրությունը կտա տրմաբանական, վերլուծական հմտություններ
4․«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Կենսաբանության դասընթացում առավել կարևորվում է բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու սովորողների կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիքը և անհրաժեշտ հմտությունները՝ տարաբնույթ փորձեր, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս:
Շատ հավանեցի այս նախադասությունը-«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը -հուսով եմ կգտնի նաև կիրառումը  թեստավորման կենտրոնի կողմից
5․Գնահատականի բաղադրիչները Հիմնական դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 55-60%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ 
Ավագ դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 45-50%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն, իրականացնելուն։
Առաջարկում եմ գնահատելիս ավելի շատ առավելությունը տալ ոչ թե իմացությանը , այլ հետազոտական, պրակտիկ, թիմային   աշխատանքներին։

Առաջադրանք 2

Գործնական պարապմունք 4 ժամ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում)սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ Անդրադարձ / ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին։

Ուսումնասիրվող նյութը՝

Կարդալ հեղինակային ուսումնական ծրագրի ուսումնական պլան, նշումներ կատարել՝ համապատասխանություն անհամապատասխանություն

Ուսումնասիրելով նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները՝ ուզում եմ նշել նախարարության օրինակելի ուսումնական պլանի և կրթահամալիրի ուսումնական պլանի օտար լեզվի հանրակրթական բաղադրիչի ժամաքանակի տարբերությունը: Կրթահամալիրում սովորողը հանրկրթական բաղադրիչով ունի 4 ժամանոց դասընթաց, մինչդեռ հանրակրթական այլ դպրոցներում ժամաքանակը 2-ն է :
Կրթահամալիրում 10-12-րդ դասարաններում սովորողը ընդհանուր բաղկացուցչում կարողանում է ընտրել 4 կամ 6 ժամ որպես երկրորդ օտար լեզու/ ֆրանսերեն գերմաներեն իսպաներեն, իտալերեն, թուրքերեն , անգլերեն, վրացերեն, պարսկերեն: Բացի դրանից նա նաև ունի ընտրությամբ բաղկացուցիչ 10,11-րդ դասարաններում 8-12 ժամ 12-ում՝ 4-8:

Հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի ուսումնական պլանում հանդիպեցի նաև հոսքային ուսումնական պլաններին, որտեղ սովորողներին տրվում է 4 առարկայի ընտրություն, իսկ օրինակ՝ հումանիտար հոսքի օտար լեզվի ժամաքանակը հետևյալն է ՝10/3/ 11/5/ 12/8

Հանրկարթական դպրոցում նմանություն գտա 12-րդ դասարանի ուսումնական երկրորդ կիսամյակի կազմակերպման մեջ ՝«Սովորողը մասնակցում է իր ընտրած առարկաների դասընթացներին: Եթե շաբաթական պարտադիր ժամաքանակը 31-ից պակաս է, ապա մասնակցում է արտադասարանական ուսումնական պարապմունքներին, իսկ հեղինակայինի դեպքում ՝ ինքակրթություն, զանազան նախագծերի մասնակցություն / թարգմանչական հետազոտական սովորող-սովորոեցնող:/

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Առաջադրանք 3

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի. · սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը. · լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը. · վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը · աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, · ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը. · ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Հեղինակայինը իմ գործունեության մեջ

Արդեն երկար տարիներ աշխատելով կրթահամալիրում իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր՝ բակային, սովորող սովորեցնող, թարգմանչակա, ուսումնական նյութեր փաթեթի կազմում և այլն։Ցանկանում եմ նշել նախագծային ուսուցման առավելությունները

  • թույլ է տալիս ներգրավել տարբեր հետաքրքրություն ունեցող սովորողների
  • աշխատել խմբային մթնոլորում
  • միաժամանակ համագործակցում ենք օտար լեղվի դասավանդողների հետ՝ նյութեր թարգմանելիս, ինչը նպաստում է սովորողի բառապաշարի ընդլայմանը
Կից ներկայացնում եմ կազմած և իրականացված նախագծերը, որոնք կարելի է համարել նաև ուսումնական նյութեր։
 
Առաջադրանք 4

Թեմա 4 Առարկայական ֆլեշմոբ  

Ի՞նչ է առարկայական ֆլեշմոբը:

Գործնական աշխատանք 1

Ֆլեշմոբի գաղափարը մեր մանկավարժության հիմնադիրներից ՝ Գևորգ Հակոբյանի մտահղացումն է։ Մաթեմատիկա դասավանդողների  միացանք բոլորս ։Ես դեղ լավ հիշում եմ իմ տղաների ոգևորությունը երբ ամբողջ ընտանիքով մասնակցում էինք ֆլեշմոբին: Առարկայական ֆլեշմոբները պարտադիր չեն բոլորի համար: Երբ պարտադրանք չկա, սովորողների գործունեության շարժառիթը միայն սերն է տվյալ ուսումնական առարկայի նկատմամբ:

Աշխատելով բավականին երկար տարիներ կրթահամալիրում, բազմիցս կազմել եմ ֆլեշմոբի առաջադրանքներ, փորձեմ մեկնաբանել դրանց ազդեցությունը մասնագիտական որակի վրա,նախ ասեմ , որ առաջադրանքները փորձում եմ կազմել ինքնուրույն , ոչ թե վերցնել որևէ կայքերից, դրա համար նախ պիտի լավ ուսումնասիրել անհրաժեշտ նյութը, փորձել հասկանալ , որ տեսանկյունից ներկայացնել սովորողին որպեսզի հետաքրքրել նրան, լինի մատչելի և հրապուրիչ։Մի խոսքով ֆլեշմոբի առաջադրանքներ կազմելու համար  պիտի անընդհատ ինքնակրթվել և կատարելագործվել։

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ընտրում են այն կրթական աստիճանի ֆլեշմոբները, որտեղ աշխատում են, կատարում են առաջադրանքները և գրում իրենց դիտարկումները բլոգներում:

Կատարել եմ հետևյալ առաջադրանքը։Առաջադրանքը հետաքրքիր էր և ոչ ժամանակատար։Ֆլեշմոբային առաջադրանքները պետք է ուղղված լինեն տրամաբանության զարգացմանը, մտածելու ունակությունների կատարելագործմանը։

Գործնական աշխատանք 3

Վերապատրաստողները առարկայական ֆլեշմոբի առաջադրանքներ են կազմում այն կրթական աստիճանի համար, որտեղ աշխատում են, հրապարակում են դրանք իրենց բլոգներում, փորձարկում են առաջադրանքները իրենց դասարաններում և արդյունքների մասին հրապարակում են իրենց բլոգներում:

1. Վիրուսները չեն  կարող գոյատևել ինքնուրույն, ինչու՞։
2. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի կայուն ջերմաստիճանը և որ՞ն է հիվանդության ժամանակ բարձր ջերմաստիճանի պատճառը։
3. Ո՞ր դեպքում է օրգանիզմում բարձրանում լեյկոցիտների քանանկը և ինչու՞։
4.Մարդու ո՞ր օրգաններն են աճում ամբողջ կյանքի ընթացքում , ինչպե՞ս կբացատրեք այդ փաստը։
5. Ո՞ր օրգանն է խոչընդոտում մանրէների թափանցմանը օրգանիզմ, բացատրեք ինչպես։

Թեմա 5 Առարկայական նախագիծ 

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան մշակել է ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:

Ուսումնասիրելով վերը նշված կարգը և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարելի է ուրվագծել առարկայական ուսումնական նախագծի կառուցվածքը.

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում
Գործնական աշխատանք 1
Վերապատրաստվողները կարդում են Հասմիկ Ղազարյանի «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց » և Հասմիկ Ուզունյանի հոդվածները, որից հետո իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում: 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Դպիր » մանկավարժական հանդեսում հրապարակված հոդվածները ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ: Որպես ուղեցույց են հանդիսանում տիար Յուրայի , Հասմիկ Ղազարյանի, Ժաննա Հակոբյանի, Նունե Մովսիսյանի հոդվածները: Ջոն Հոլտը ասել է՝ «Ուսուցումը դասավանդման արդյունք չէ:Ուսուցումը սովորողների գործունեության արդյունք է»: Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս գործելու, ստեղծելու, ուսումնական պրոցեսը անհատականացնելու:
Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում։ »
Իրականացրել եմ բազում նախագծեր խմբակային ՝սովորող սովորեցնող, բացօթյա լսարանների ստեղծում , ուսումնական ճամփորդություններ, որոնք արտաղոլված են իմ հոդվածներում։
Գործնական աշխատանք 2
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ կարճատև նախագիծ, հրապարակել բլոգում
Կաթնաթթվային բակտերիաներ

Գործնական աշխատանք 3

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծ, հրապարակել բլոգում

Բացօթյա լսարանների ստեղծում։

Գործնական աշխատանք 4

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ, հրապարակել բլոգում

Բաց պարապմունքփոքրիկ կրտսեր «Ինչուիկների համար», մագիստրոս Սոնա Նիկոլյանի մասնակցությամբ։

Գործնական աշխատանք 5

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում

Ընտանեկան նախագիծ՝ ժառանգման օրինաչափությունները ,հեղինակ՝ Գևորգ և Աննա Հովհաննիսյաններ։

Գործնական աշխատանք 10

Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում։


Հոդվածներումս  ներկայացրել եմ իրականացրած, հաջողված նախագծերս: Նախագիծ կազմելիս միշտ հաշվի եմ առնում սովորողներիս նախասիրությունները, կարծիքները: Սովորողները, նրանց նախասիրությունները տարբեր են , վերջնարդյունքներն էլ այդ պարզ պատճառով տարբեր են լինում, երբեմն շատ գոհացնող, երբեմն ոչ այդքան։Դժվար է ամեն ամիս նոր նախագիծ իրականացնել, հետաքրքրել սովորողին, սակայն դա էլ հենց մենք անվանում ենք այլ ընտրանք, մենք ընտրել ենք այս մանկավարժությունը, ուրեմն պիտի գտնենք այն իրականացնելու հմտությունները։

No comments:

Post a Comment