Monday, January 26, 2026

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

 Այս ուսումնական տարում ձմեռային երկրորդ շրջանը կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ աշխատարանային ուսուցման սկզբունքներով։ Նման մոտեցումը նախկինում չի կիրառվել և ընտրվել էր որպես փորձարարական միջոց՝ նպատակ ունենալով ուսումնական գործընթացը դարձնել առավել ակտիվ, համագործակցային և հետաքրքիր սովորողների համար։ Աշխատարաններն իրականացվում էին երկու դասավանդողների համատեղ աշխատանքով՝ համադրելով աշխատարանները և նախագծային ուսուցումը։ Սովորողները հնարավորություն ունեին ինքնուրույն ընտրելու իրենց հետաքրքրություններին համապատասխան աշխատարանը, ինչը զգալիորեն նպաստեց նրանց ակտիվ մասնակցությանը և մոտիվացիային։ Արդյունքում ուսումնական միջավայրը դարձավ դինամիկ, իսկ ուսուցման գործընթացը՝ արդյունավետ և նպաստավոր ուսումնառության համար։Ես և Գոհար Իսկանդարայանը իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

1․Մարդու շնչառական համակարգի մոդելի պատրաստում։

2․Հին սարքերի վերակենդանացում 

Նախագծերի նպատակն էր կիրառելի դարձնել ստացած տեսական գիտելիքները, ինչպես նաև վերանորոգել և օգտագործել վնասված սարքերը։

Աշխատարանի դրական կողմերը
Աշխատարանային ուսուցումը նպաստեց սովորողների ակտիվ և հետաքրքրված մասնակցությանը, քանի որ նրանք ընդգրկված էին գործընթացում ոչ թե որպես դիտորդ, այլ որպես անմիջական մասնակից։ Ստեղծվեց համագործակցային և ստեղծագործ միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեին աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և համատեղ լուծումներ գտնելու։

Աշխատարանի դժվարությունները
Սովորողների մեծաքանակ լինելը

Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականները հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց սահելու հմտությունները։ Տարեցտարի սահող սեբաստացիների թիվը ավելանում է, և դա հատկապես զգացվում էր այդ օրը՝ սահադաշտում տիրող աշխույժ մթնոլորտից։ Քանի որ ես ինքս սիրում եմ սահելը և արդեն բավականին հմտացած եմ այդ գործում, որոշեցինք սահադաշտ գնալ առանց մարզչի։ Օրը անցավ ակտիվ, հաճելի և լի նոր տպավորություններով։