Thursday, May 18, 2017

Ամառային ճամբար 2017







Նախագիծ 1

Վայրը՝ Ղուկասավան գյուղ. Ղուկասավանից Զանգիի կիրճ
Սովորող՝ 7-րդ  դասարանի սովորողներ
նպատակը՝
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հրազդան գետն, գետի էկոլոգիական խնդիրներին, տնտեսական նշանակությանը,  գետի հետ առնչվող պատմական իրադարձություններին:
  • նախապես հավաքում ենք  մանրամասն տեղեկություն  նշված հատված մասին
Ճամփորդության ընթացքը՝
  • քայլելով անցնում ենք նշված հատվածը՝  Ղուկասավան - Զանգիի կիրճ
  • հանդիպում տեղացիների հետ՝կատարելով հարցազրույցներ
  • ուսումնասիրում աճող բուսականությունը,ծառատեսակները 
Արդյունքները՝
  • մասնակիցները իրենց բլոգներում պատմում են ուսումնասիրության մասին
  • խմբի ղեկավարը մանրամասն հաշվեվություն է ներկայացնում ճամփորդության մասին
  • պատրաստում են տեսադասեր,աուդիո և վիդո նյութեր 








Նախագիծ 2

Ճանաչում ե՞նք մեր շրջապատը

1. Տվյալ տարածքում բնակվող կենդանիների տեսակները`ինչով է պայմանավորվածհենց այդ տեսակների տարածվածությունը
* Հետևել կենդանիների վարքգծին`ինչ վայրերում են բույն հյուսում,
* Ինչ <<շինանյութ>> են օտագործում բույն պատրաստելու համար
* Ինչպես են խնամում ձագերին, ինչպես են տեղափոխում մի վայրից մյուսը
* Ինչ հատկանիշներով են տարբերվում նորածին ձագուկները հասունձևերից,զարգացման որ շրջանում որ օրգաններն են առաջանում
* Ինչ կենսաբանական նշանակություն ունի զարգացման ընթացքումկերպարանափոխությունը` հասուն և նորածին ձևերի տարբերությունը /օրինակ`գորտը և շերեփուկը, թիթեռը և հարսնյակը և այլն/
2.Տվյալ տարածքի բույսերի տեսակները` ինչով է պայմանավորված հենց այդտեսակների տարածվածությունը
* Բույսերից ինչ ավանդական դեղատոմսեր են պատրաստում և օտագործում այդտարածքի բնակիչները
* Շատ հին ժամանակներից մարդիկ տեղումների մասին պատկերացում կազմել ենհետևյալ  կերպ`եթե երկինքը ամպամած է, բայց խատուտիկի ծաղկիկները բացվածեն, ուրմն անձրև չի սպասվում, իսկ եթե օրը արևոտ է ու պարզ, բայց խատուտիկիծաղիկները փակված են ,ապա անձրևը անխուսափելի է : Տարբեր տեղեկատվական աղբյուրներից,    նման տեղեկություններ բույսերի ևկենդանիների մասին
Նախագծի արդյունքը
* Ճանաչել իրենց շրջապատող բույսերն և կեդանիները, հավաքել տեղեկություններտվյալ   բույսերից տարբեր դեղատոմսեր պատրաստելու մասին
* Ճանաչել իրենց շրջապատող կեդանիներին, ինչպես տարբերել թունավորտեսակներին,    ինչպես պաշտպանվել, և ինչպես կատարել առաջին օգնությունխայթոցների դեպքում
* Գտնել համացանցից կարճամետրաժ ֆլիմեր ձեզ հետաքրքրող  բույսերի և կենդանիների մասին, թարգմանել , պատրաստել ուսումնական նյութեր


Նախագծի նպատակն է
* Հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարքերի տեսքով,հետաքրքիր ուսումնական նյութերից մեդիափաթեթի պատրաստում,
* Նյութերի տեղադրում բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում
* Առաջացնել սեր և հոգատարություն կենդանիների, բույսերի նկատմամբ

Wednesday, May 17, 2017

Ճամփորդություն Գառնի և Գեղարդ




Ճամփորդողների խումբը`  Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝  
  Նպատակը՝ 
·                     Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
·                     Շրջակա բույսերին ծանոթացում
·                     Սերմերի տարածման եղանականների, ձևավորված հարմարանքների ուսումնասիրում

Մեկնում `  Մայր դպրոցից ժամը 
Վերադարձ՝  ժամը 
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
§  հարմար կոշիկներ
§  արևապաշտպան գլխարկ
§  հարմար ուսապարկ
§  սնունդ և ջուր
§  ֆոտոխցիկ, ձայնագրիչ


Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները  և վերջնական  արդյունքները  հրապարակում  բլոգում ։

Saturday, May 6, 2017

Մայիսյան հավաքի ընթացքում մեր հյուրն է լինելու Բնապահպանության տեսչության աշխատակից` Թոմաս Թադևոսյանը



Մայիսի  11-ին , ժամը՝ 11.00, մեր հյուրն է լինելու բնապահպանության տեսչության աշխատակից ՝ Թոմաս Թադևոսյանը:
Հանդիպման մասնակիցներ են 8րդ և 10րդ դասարնի կենսաբանության ընտրության խմբի սովորողները


Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտի         վերաբերյալ 
  • քննարկել, պարզաբանել արդի էկոլոգիական խնդիրները
  • առաջարկել  համապատասխան լուծումներ
  • փորձել գտնել համագործակցության  եզրեր
Սիրով սպասում ենք: 

Tuesday, May 2, 2017

Մայիսյան 12րդ հավաք


Նախագիծ I  11.05.16 4րդ դասաժամ 7րդ դասարան

Մեր շրջապատի բուսականությունը 

Նախագծի ընթացքը

  • Սովորողները ծանոթանում են շրջապատի ծառերի և թփերի տեսակներին
  • հաշվաում են յուրաքանչյուր տեսակը
  • համացանցից գտնում են  տեղեկություններ համապատասխան բույսերի մասին
Նախագծի նպատակը

  • պատմում և ձայնագրում են ՝ պատրաստելով ուսումանական նյութեր
  • ստանում են համապատասխան գիտելիքներ
Նախագիծ I I 12.05.17  ժամը 11:00  9րդ և 8րդ դասարանի սովոևողներ 
Վարպետության դաս կրթահամալիրի ծնող՝ տիկին Արաքսյաի հետ

 Նախագծի ընթացքը
  • ելակի այլընտրանքայի թաղարի համատեղ ձևավորում
  • քննարկել  ինչ բույսեր կարելի է աճեցնլ ջերմոցում
  • ինչպես խնամել ելակի սածիլները
Նախագծի նպատակը

  • համալրել ջերմոցային բույսերը
  • ստանալ  յուրահատուկ, գեղեցիկ  դիզայն 

Նախագիծ III  12.05.17 4րդ դասաժամ
2.Պատշգամբների կանաչապատում ՝ պիտունիաների կտրոններով
Վայրը՝ Միջին դպրոց , 4-րդ դասարանի սովորողներ, ժամը 13.35-ին:
  • համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  • անհրաժեշտ մշակում
  • սերմերի տնկում
  • խնամքի կազմակերպում՝ խոնավ, լուսավոր միջավայրի ապահովում

Նախագիծ IV

Friday, April 21, 2017

Ծաղկած պատշգամբներ




Ապրիլի 24-ին, ժամը 10.00:
Ավագ և Միջին դպրոցների  պատշգամբում քորդենիների  տնկում
Նախագծի մասնակիցներ

Ավագ դպրոցի սովորողներ՝ Լիանա  Մնացականյան և Գայանե Կարապետյան

Միջին դպրոցի սովորողներ՝ Գոռ Բարխուդարյան, Կարինե Մանասյան  և Տիգրան Արզումանյան:

Նախագծի ընթացքը

  • տարածքը մաքրել չորացած բույսերից
  • հողը փխրեցնել
  • կտրոնները տնկել և ջրել
Նախագծի նպատակը
  • ծաղկազարդ տարածքի ստեղծում
  • բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում

Սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ  կազմակերպելու համար:

Thursday, April 20, 2017

Կախովի այգիներ, ծաղկած պատշգամբներ


















Նախագծի նպատակն է

  • կանաչապատել տարածքը
  • սովոողներին ծանոթացնել մագլցող բույսերի բազմացման տեխնոլոգիային
  • սերմանել հոգատար վերաբերմունք շրջապատող բունության նկատմամբ 

  • Նախագծի ընթացքը
    • ընտրել համապատասխան տարածք՝միջին դպրոցի ներքին բակ՝բրուտանոցին կից տարածք
    • ձեռք բերել մագլցող խաղողի կտրոններ
    • կատարել անհրաժեշտ հատվածների բաժանում
    • տնկել համապատասխան վայրում և արատ ջրել
    • սահմանել ամենօրյա հսկողություն 
    Մասնակիցները միջին դպրոցի սովորողները, ըստ  գրաֆիկի
    Աշխատանքային խումբը ՝3-4 սովորղ: