Monday, June 26, 2023

Ճամբարային հաշվետվություն










Չորրորդ ուսումնական շրջանի ամառային ճամբարը սկսցվեց ճամփորդությամբ դեպիք Թռչկան  ։  Ճամբարը կազմում էին  10-11 -րդ դասարանի սովորողները՝ ըստ նախապես կազմած օրակարգով, որում ներառված էին տարբեր համագործակցային նախագծեր։ Ուսումնական ճամբարի ընթացքում, ծանոթացանք հետազոտական աշխատանք գրելու սկզբունքներին՝  Հետազոտական աշխատանք գրելու գաղտնիքները Այս ճամբարին ունեցանք հետաքրքիր նախագիծ Հասմիկ Ղազարյանի հետ ՝ Ամառային ճամբար-2023. Ինքնակրթության ակադեմիա, Սարգիս Շահինյան. «Արհեստական բանականությունն ու մեր կյանքը»։ Ճամբարի ընթացքում շատ կարևոր դասընթաց ունեցանք Հովսեփ Աղաբեկյանի հետ՝ «Առաջին բուժօգնության հիմունքները» թեմայով, դաընթացի ժամանակ ծանոթացանք արնահոսության տեսակներին, դրանց կանխարգելման մեթոդներին։ Ճամբարի անբաժանելի  մասն էին կազմում մարզական և պարի պարապմունքները։ Կազնակերպեցինք քաղաքյին թափառուներ, որի արդյունքում ավելի լավ ճանաչեցին իրեն Երևանը, զբոսայգիները։

Friday, June 9, 2023

Ամառային մանկավարժական ճամբար

 Ճամբարի բովանդակությունը Հունիսի 12-30

  • հետազոտական աշխատանքների թեմաների ցանկի կազմում, հրապարակում
  • ուս տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • առարկակական ուսումնական փաթեթների ստեղծում
  • գործունեության 2022-23 հաշվետու փաթեթի լրացում մանկավարժության կենտրոնի հրապարակած հղումով
  • 2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային հայտ-ի լրացում


Tuesday, June 6, 2023

Քաղաքային թափառումներ

 


Նպատակը`ճանաչողական

Քայլքի ուղղությունները

Monday, May 29, 2023

Թռչկան ամփոփում

 Թռչկանը խոսել գիտի , պատմել , համոզել , ապացուցել գիտի, այո հենց ապացուցել, իր չսանձվող հպարտությամբ`բնության կատարելությունը մատնանշել գիտի։

Մեկ անգամ եղել էի Թռչանում, բայց ասօր հասակց ա , որ ամեն անգամ ,այլ կերպարով, այլ ասելիքով է հանդես գալիս բնական այս հրաշքը։

Մեր խումբը բաղկացած էր 22 սովորողներից, որոնցից մի մասը արդեն եղել էր Թռչկանում, մյուսները նոր էին բացահայտում և ոգևորվում ճամփորդության յուրաքանչյուր պահով։

Ցանկանում եմ նշել սովորողների հոգատար վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որը  վստահ եմ, ձևավոր ել է կրթահամալիրում հաճախ ճամփորդելու արդյունքում։ 

Եղանակն էլ  անակնկալներով լի էր`մեկ ժպտում էր չարաճճի շողերով, մեկ փորձում վախեցնել սպառնացող անձրևով։ Հանդիպած փոքր դժվարությունները հաղթահարելով հեռացանք Թռչկանից , բայց խոսատացանք կրկին վերադառնալ`մեր ձեռք բերած փորձն ու գիտելիքները նորեկներին փոխանցելու նպատակով և ինչու չէ , կրկին հիանալու այդ շքեղությամբ ։






Ամփոփումներ`

Արշակ Մարտիրոսյան

Մելինե Աբրահամյան

Sunday, May 28, 2023

Մայիսյան հաշվետվություն

 1. Ծաղկազարդ անկյուններ նախագիծ

 2.Բարձունքի հաղթահարում `Թռչկան

    Ճամփորդության ամփոփում 

 3.Հետազոտական աշխատանքները գրեթե ավարտված են ,  պիտի եզրակացությանը վերջացնենք և կարող ենք արդեն պաշտպանել։

Saturday, May 27, 2023

Հունիսյան ճամբարի օրակարգ

 



29.05 Երկուշաբթի

Բարձունքի հաղթահարում`Թռչկան 

30.05. Երեքշաբթի 

1.9.00 -9.20 ընդհանուր պարապմունք 

2.9.20- 10.05 Ինչպես գրել հետազոտական աշխատան  պատասխանատու Ելենա Սարգսյան

3.10.10-10.55 Հետազոտական աշխատանք պատասխանատու Անուշ Ասատրյան

11.10-12.35 զրույց ճամբարականների հետ, հետագա անելիքների որոշում, նոր առաջարկեր , մտահղացումների քննարկում

12.35-12.55 ընդմիջում

12.55-14.00 ինտելեկտուալ խաղ 

31.05 Չորեքշաբթի 

1.9.00 -9.20 ընդհանուր պարապմունք

2.9.20-10.05 մարմնամարզություն

3.10.10-11.50 համագործակցության Նունե Այդինյանի հետ

4.11.50-12.35 Արհեստական բանականություն պատասխանատու Հասմիկ Ղազարյան 

01.06 Հինգշաբթի 

1.9.00 -9.20 ընդհանուր պարապմունք

9.20-10.05 զրույց քննարկում ճամբարականներով 

10:00-10.45` Հակաբացիլ Կոմիտաս/ Մայր դպրոցի մեծ կրթական պուրակ։

11։05-11:55 Ելենա Սարգսյան 

11.55-12.35 զրույց ճամբարականներով, քննարկումներ

12.35 -12.55 ընդմիջում

12.55- ինտելեկտուալ խաղ։

02.06 Ուրբաթ

1.9.00 -9.20 ընդհանուր պարապմունք

9.20-10.05 առաջին բուժօգնություն 

10.10-10:55 համատեղ նախագիծ Սիլվա Հարությունյանի հետ

11:00-ից ինտելեկտուալ խաղ

05.06

Երկուշաբթի

9.00-9.20 ընդհանուր պարապմունք

9.30- բանգլադեշյան թափառումներ






06.06 

11.50 Թուրքական քարոզչություն պատասխանատու Հասմիկ Ղազարյան 

Monday, May 22, 2023

Սովորող սովորեցնող նախագիծ

Կաթնամթերքներում ապրող բակտերիաները

Նախագծի մասնակիցներ միջին և ավագ դպրոցի սովորողներ

Նախագծի օրը նախապես որոշում ենք ուսուցչի հետ

1․մածնից սովորողները ստանում են մանրադիտակային  չոր նշում

2․նմուշի պատրաստման ժամանակ սովորում օգտվել սպիրտայրոցից

3․ կատարեր պատրաստուկի ֆիքսում

4․ ստացած նշուշը ուսումնասիրում են մանրադիտակով

Փորձի իրականացման ընթացքում սովորողը աշխատում է սպիրտայրոցով և մանրադիտակով՝ ձեռք բերելով համապատախան հմտություններ։