Wednesday, June 23, 2021

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

 

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

  8-րդ դասարան
 Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության  առանձնահատկությունների մասին: Ընդլայնել  առողջ ապրելակերպի,ճիշտ սնման, հիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիան, զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և   օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ:
Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները․
●     հետազոտական աշխատանքներ,
●     ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ
●     լաբորատոր փորձեր
●     նախագծային աշխատանքներ
●     խմբային աշխատանքներ
●     դասարանական քննարկումներ և բանավեճեր
●     բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ  քննարկումներ և դասախոսություններ:


1.    Ներածություն –մարդու մասին գիտությունները բժշկություն, մարդու ֆիզոլոգիա, առողջ ապրելակերպ:                                         
  •  Ընդհանուր ակնարկ մարդու օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիաների                          մասին:

  • Մարդու օրգանիզմի բջջային կառուցվածքը ,ֆունկցիաները, հյուսվածքներ (էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային): Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն:            
  • Մանրադիտակով դիտել մանրապատրաստուկներ:                                

2.       Կենսագործունեության գործընթացների կարգավորումը:Զգայարաններ:
  • հումորալ կարգավորում  հորմոններ,դրանց ազդեցությունը օրգանիզմի ֆունկցիանների,աճի,զարգացման կարգավորման մեջ:

  • Նյարդահումորալ կարգավորում:Նյարդային համակարգի նշանակությունը և  կառուցվածքը`  կենտրոնական և ծայրամասային:

3.Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ:
  • Զգայարաններ և վերլուծիչներ` տեսողական, լսողական,  շոշափելիքի,  համի, հոտառական:
  • Ծնկային և արմնկային ռեֆլեքսների ցուցադրում,
  • բբի նեղացում  և  լայնացում բացահայտող փորձեր:
  • բբի և ոսպնյակի հետ կապված փորձեր
  • լսողության զգայունության որոշում 

4.         Հենաշարժիչ համակարգ
  • Կառուցվածքը և ֆունկցիան:Ոսկրերի, մարդու կմախքի,մկանային համակար•ի կառուցվածքը և ֆունկցիան:
  • Մկանների աշխատանք և հո•նածություն:
  • Առաջին օգնությունը վնասվածքների դեպքում:   Ոսկրի մանրադիտակային կառուցվածքի  դիտում:
  • Կեցվածքի խախտման և հարթաթաթության բացահայտում: 
  • Ոսկրի քիմիական բաղադրության որոշում`օրգանական և անօրգանական նյութեր
  •  մկանի հոգնածության որոշում

5.       Օրգանիզմի ներքին միջավայր
  • արյուն, հյուսվածքային հեղուկ,ավիշ, դրանց կառուցվածքը, ֆունկցիաները և փոխազդեցությունը:
  • Արյան պլազմա, մակարդում: Արյան խմբեր,ռեզուս •ործոն, արյան համատեղելիություն և  փոխներարկում:
  • Արյան քսուքների դիտում մանրադիտակով

                                    
6.      Սիրտ -  անոթային համակարգ:         
  • Այրան և ավշաշրջանառության համակարը, դրանց դերը օրգանիզմում: Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ:
  • Սրտի կառուցվածքը, աշխատանքը և կարգավորումը:Սիրտ - անոթային    համակարգի հիգիենա:


7.      Շնչառական համակարգ
  • նշանակությունը,  կառուցվածքը և ֆունկցիաները:
  • Շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը շնչառական օրգանների գործունեության վրա:
  • Առաջին օգնությունը շնչառության համակարգի հիվանդությունների և շնչառության  հանկարծակի կանգառի դեպքում:                                


8.       Մարսողություն համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:
  • Մարսողական ֆերմենտներ ածխաջրեր, սպիտակուցներ,ճարպեր, դրանց դերը:
  • Լյարդ, ենթաստամոքսային գեղձ կառուցվածքը և ֆունկցիաները: Սննդի   ներծծում մարսողական ուղու տարբեր բաժիններում:Մարսողական օրգանների հիգիենա:
  • Սննդային թունավորումները և առաջին օգնությունը:        
9.       Ֆերմենտներ և վիտամիններ, դրանց դերը, թեր և գերվիտամինոզ:
  • Մարդու էներգածախսերը և սննդային օրաբաժինը:  

10.       Արտազատություն:
  • Նշանակությունը, օրգանների կառուցվածքը, դրանց դերը:
  • Միզազատության համակարգի օրգանները, կառուցվածքը, ֆունկցիաները:Միզագոյացում և միզարձակում:
  • Արտազատության օրգանների հիվանդություններ,դրանց կանխումը, հիգիենա:                         
  • Արտազատության օրգանների հիվանդությունները 
  • Ինչ է իրենից ներկայացնում երիկամի քարը , նրա ժամանակակից բուժման մեթոդները      

11.    Ծածկույթային օրգաններ, Ջերմակարգավորում:
  • Մաշկի կառուցվածքը,տեսակները, նշանակությունը և ֆունկցիաները:Եղունգներ և մազեր:
  • Մաշկի դերը ջերմակարգավորման պրոցեսում,մաշկի հիգիենա,կոփում:
  • Առաջին օգնությունը մաշկային վնասվածքների  դեպքում:        
  • Խոշորացույցով ձեռքի ափի, երեսի մաշկի դիտում։


12.    Վերարտադրողական համակարգ
  • Արական և իգական սեռական համակարգեր, դրանց կառուցվածքը, առանձնահատկությունները:
  • Սեռական բջիջների առաջացում, բեղմնավորում, ներարգանդային զարգացում:
  • ժառանգական հիվանդություններ, դրանց առաջացման պատճառները և  կանխարգելման վերաբերյալ ուսումնական նյութի պատրաստում                      

13.    Բարձրագույն նյարդային գործունեություն:Վարք:
  • Ի. Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին:
  • Հույզեր, խոսք, մտածողություն, գիտակցություն,հիշողություն, ուշադրություն: 
  • Անհատի ձևավորումը և շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունը բարձրագույն նյարդային գործունեության վրա:   

No comments:

Post a Comment