Thursday, June 23, 2022

Հաջողված նախագծերի ներկայացում







Այս շաբաթ ըստ օրակարգի տարբեր դպրոցներում կազմակերպվում է հաջողված նախագծերի ներկայացում ։Հունիսի 21-ին մասնակցեցի Արևելյան դպրոցի , հունիսի 23_ին Արևմտյան դպրոցների նախագծերի ներկայացմանը։Զեկուցներով հանդես եկան դասվարները , հայրենագետները, երաժշտության, օտար լեզուների , տեխնոլոգիայի դասավանողները։Արևմտյան դպրոցում նաև փոքրիկներն էին ներկայացնում իրենց նախագծերը, նկարները, օգտվելով բլոգից ցուցադրում էին իրենց ընթացիք աշխատանքները,բացատրում թե ինչու են պատկերել մարդկանց դեմքեր տառերի մեջ, ընտրել նման գունային գամմաներ։Մի խոսքով հետաքրքիր էր գործընկերներիս և փոքրիկների աշխատանքներին ծանոթանալը։

No comments:

Post a Comment