Friday, March 15, 2024

Բարձունքի հաղթահարում՝ Մեծ Շարայի լեռ



Մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության հռչակման և բարձունքի հաղթահարման օրվան նվիրված, բարձրանալու ենք Մեծ Շարա լեռը(2475մ)։ Քայլարշավը սկսելու ենք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, քայլելով 5կմ բարձանալու ենք լեռան գագաթը, այնուհետև շարունակելով մեր քայլքը անցնելու ենք 10 կմ և հասնենք Շիրակի մարզի Գեղանիստ գյուղ։ Մենք մեքենայով հասնելու ենք Բերքառատ գյուղ և այնտեղիս կսկսենք քայլքը, իսկ մեքենան մեզ կսպասի Գեղանիստ գյուղում։

Օրը՝ Մայիսի 28

Մեկնում՝ 28.05.2024 թ, ժամը՝ 09։00Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի

Ժամանում՝ Նույն օրը, ժամը՝ 19։00 Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Մասնակիցներ՝  Ավագ դպրոցի տարատարիք սովորողներ

Համակարգող՝ Գոհար Իսկանդարյան, Անուշ Ասատրյան

Նպատակը՝ 

բարձունքի հաղթահարում, հայրենագիտություն, քայլարշավ, դժվարությունների հաղթահարում և կամքի դրսևորում, փոխօգնություն, բարձունքի գրագետ հաղթահարման հմտությունների կիրառում, ծանոթություն Արագածոտնի և Շիրակի մարզին, Մեծ Շարա լեռան լանջին գտնվող քարանձավներին, լեռան գագաթին գտնվող Սբ․ Հովհաննես եկեղեցուն
Արդյունքը՝ սովորողները լիարժեք պատկերացում կկազմեն երկու մարզերի մասին, ինչպես նաև կծանոթանան տվյալ տարածքի բուսական աշխարհի հետ։


Երթուղի՝ Երևան-Ապարան-Բերքառատ-Մեծ Մանթաշ-Գեղանիստ-Երևան

Ժամանում— Գեղանիստ-Մեծ Մանթաշ-Ապարան-Երևան

Մեկնում— Երևան-Ապարան-Բերքառատ

No comments:

Post a Comment