Wednesday, January 22, 2025

Մարդու արյան շրջանառության մոդելի պատրաստում

 







Ճամբարը հրաշալի ժամանակահատված է իրականացնլու համար նախատեսված համագործակցային աշխատանքները։Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, համագործակցելով սարքաշինության լաբորատորիսայի հետ, որոշել ենք պատրաստել մարդու արյան շրջանառությունը ներկայացնող մոդել։

Մինչ բուն աշխատանքին անցնելը , ճամբարականները ուսումնասիրել են տարբեր կենդանիների արյունատար համակարգի կառուցվածքը, կատարել համեմատություններ, ուսումնասիրել արյան շրջանառության ֆունկցիաները և ի վերջո անցել բուն  գորխնական աշխատանքին։

Նախ փայտից գծագրել և կտրել են սրտի մոդելը, գունավորել, որին պետք է ամրացնեն խողովակները և պոմպերը։

Tuesday, January 21, 2025

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025 Հունվարի 7-31-ը

 



Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2024 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։