Monday, May 22, 2023

Մանրէները մեր կյանքում

 




Մանրէների դերը ,մեր կյանքում՝ թերմոֆիլ մանրէներ։

Մանրէաբանությունը կենսաբանության օր օրի զարգացող ճյուղերից է, այն ավելի լայն կիրառություն է ստանում առօրյաում։Այդ իսկ պատճառով ԵՊՀ_ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի հետ կազմակերպելու ենք   սեմինար պարապմունքներ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա ինքնուրույն կատարել փորձեր, ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, կատարել համապատասխան վերլուծություններ։

Համագործակցության արդյունքում ստացած գիտելիքները, հմտությունները սովորողները կբերեն դպրոց՝ սովորող-սովորեցնող նախագծով կփոխանցեն իրենց կրտսեր ընկերներին։



Նախագծի իրականացման ժամկետը՝ կհստակեցվի համատեղ քննարկման արդյունքում

Նախագծի նպատակն է
1. Ծանոթանալ մանրէների տեսակներին, կառուցվածքին
2.Դրանց կիրառման ոլորտներին
3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն

Նախագծի ընթացքը
  1. ստանալ տեսական գիտելիքներ
  2. ստանալ գործնական գիտելիքներ
  3. կարողանալ կիրառել ստացած հմտությունները՝ ինքնուրույն կատարել փորձերը
  4. աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն  կայքում ։

Թաքնված ջրվեժ

 Ճամփորդության նկարագրություն – Ճամփորդությունը մեկօրյա է։ Այցելություն Թաքնված ջրվեժ, որը գտնվում է Տավուշի մարզում, անտառի խորքում։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից: Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 – 2 ժամ՝ ներառյալ հիշյալ տարածքում ուսումնասիրելով գետը, ինչպես նաև գեղեցիկ տեսարաններով բնությունը բազմազան բուսատեսակներ,բուսատեսակների նմուշառումներ, որոնք հետազոտելու ենք կենսաբանության լաբորատորիայում ։

Այցելություն  Հաղարծնի վանական համալի՝ կառուցված 10-13-րդ դարերում, որտեղ կծանոթանանք վանքի պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:

Ըստ առասպելի, վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Երթուղին՝ – Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Երևան

Մեկնում՝- սեպտեմբերի 1 , 9:00- Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ 17։00- Մայր դպրոցի բակ։

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան՝

  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • սպորտային հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • մեկ օրվա սնունդ
  • 1-2 լիտր ջուր
  • գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևանոց

Մասնակիցներ – ավագ դպրոցի ճամբարականներ

Կազմակերչներ՝ – Անուշ Ասատրյան։

Նախահաշիվ՝ – Տրանսպորտ՝ 50000 դրամ, 3600 դրամ (յուրաքանչյուրը)

Վարորդ` 

Ակնկալվող արդյունք – Ճամփորդությունից հետո հանդես են գալու հրապարակումներով գրելով իրենց տպավորությունների մասին, ինչպես նաև նյութեր հավաքել և ճամփորդության ընթացքը պարբերաբար լուսաբանել կրթահամալիրի կայքերում՝ ավագ դպրոցի ենթակայքում ։

Հունիսյան ճամբար

 


1․Համատեղ նախագիծ Կենսաբանության ֆակուլտետում ՝ Մանրէների դերը ,մեր կյանքում՝      թերմոֆիլ մանրէներ։

 2․ Կենսաբանական փորձերի ձեռնարկ - ուղեցույցի կազմում

 3.Սովորող սովորեցնող նախագիծ

4.Թաքնված ջրվեժ ուսումնական ճամփորդություն 

5.Համագործակցելու ենք Հասմիկ Ղազարյանի, Սիլվա Հարությունյանի , Ելենա Սարգսյանի հետ։

Saturday, May 13, 2023

Բարձունքի հաղթահարում Թռչկան

 



Հանրապետության օրվան ընդառաջ ճամփորդում ենք դեպի Թռչկան

Ճամփորդության պատասխանատուներ՝ Անուշ Ասատրյան, Արշակ Մարտիրոսյան

Ճամփորդության նպատակն է՝

  • հայրենագիտություն
  • Հանրապետության օրը Թռչկանում

Մեկնում՝ 29.05, ժամը՝ 09.00 Մայր դպրոցի  բակ

Վերադարձ՝ 29.05 ժամը՝ 19.00 Մայր դպրոց:
Ճամփորդության երթուղին, ընթացքը Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ-Թռչկանի ջրվեժ-Շիրակամուտ-Սպիտակ-Ապարան-Երևան

  • ժամանում Շիրակամուտ գյուղ,քայլք գյուղում
  • վերելք դեպի Թռչկանի ջվեժ բեռնատարով
  • քայլք գետի հունով
  • տարածքի ուսումնասիրում
  • Գետը համայնքում՝ Չիչխան գետ

Անհրաժեշտ իրեր

  • յուրաքանչյուր սովորող գալիս է իր անհատական ուսապարկով,  օրապահիկով
  • գետն անցնելու համար հարկավոր են հարմար կոշիկներ, սրբիչ
  • արևային գլխարկ

Նախահաշիվ 23 սովորողի դեպքում

  • Տրանսպորտ ՝ 60.000 դրամ
  • Բեռնատար՝ 20.000 դրամ

Ճամփորդության գումարը՝ 4000 դրամ

Monday, May 1, 2023

Սովորող սովորեցնող նախագիծ

Փորձ 1․Մարդու արյան ճնշման չափում և ցուցանիշների մեկնաբանում

Սովորողները տեղում չափելու են մասնակիցների արյան ճնշումները և բացատրելու 

  • ինչ է արյան ճնշումը
  • ինչի արդյունքում է առաջանում
  • ինչով է պայմանավորված ճնշումների տարբերությունները
  • ինչու է զարկերակներում արյան ճնշումը ամենաբարձրը
  • ինչու տարիքի մեծացման հետ որպես կանոն դիտվումէ հիպերտոնիա/ճնշման բարձրացում/
Փորձի ընթացքը

Արյան ճնշումը անոթներով ապահովվում է սրտի աշխատանքով, վերջինս ստեղծում է ճնշումների տարբերություն արյան հունի սկզբնական և վերջնական հատվածների միջև։Արյան առավելագույն ճնշում նկատվում է զարկերակներում ՝ աորտայում և թոքային ցողունիկում /փորոքներից արյան դուրս մղման պահին/, անոթահունի երկարությամբ արյան ճնշումը աստիճանաբար նվազում է, արյան ամենացածր ճնշում դիտվում է սիներակներում և թոքային երակներում, որոնցով արյունը վերադառնում է սիրտ։

Այդ նվազումը պայմանավորված է արյան հոսքին ցուցաբերվող անոթների պատերի դիմադրողականությամբ, որը կախված է անոթի տրամագծից և արյան մածուցիկությունից։Արյան ճնշման մեծությունը գրանցվում է կոտորակի ձևով, օրինակ՝ 120/70, որտեղ համարիչը առավելագույն ճնշումն է, իսկ հայտարարը՝ նվազագույն ։Արյան ճնշումը չափելու նպատակով օգտագործվում  են ճնշաչափ և ֆոնենդոսկոպ։

Ճնշաչափի բազկակալը հագցնում ենք բազկին և ռետինե տանձիկի օգնությամբ նրա մեջ մղում օդ։ֆոնենդոսկոպը տեղադրում ենք արմնկածալքում, որտեղով անցնում է բազկի զարկերակը։Երբ բազկակալում օդի ճնշումը գերազանցում է առավելագույն ճնշմանը, ֆոնենդոսկոպում  ձայն չի լսվում, դանդաղ բացում ենք փականը և դուրս թողնում բազկակալի օդը։ֆոնենդոսկոպ լսվող  առաջին ձայնը համապատասխանում է արյան առավելագույն ճնշմանը։Երբ հավասարվում են բակակալի և բազկային զարկերակի ճնշումները , ձայնը անհետանում է, դա արյան նվազագույն ճնշումն է։

Փորձ 2․ Խմորասնկերը շնչում են 

Փորձի ընթացքում սովորողները խմորասնկերի կենսագործնեության միջոցով ցույց են տալու , թե ինչպես է  գլյուկոզի ճեղքման արդյունքում առաջանում ածխաթթու գազ, այդ պրոցեսը համեմատելու են   կենդանի օրգանիզմում տեղի ունեցող  շնչառության հետ։

  1. փորձանոթ
  2. շաքարավազ
  3. ջուր
  4. խմորիչ/դրոժ/
  5. փուչիկ
  6. սպիրտայրոց
Փորձի ընթացքը՝
Ջրի մեջ լուծում ենք շաքարավազը,  մի փոքր տաքացնում կրակի վրա, ավելացնում 2 թեյի գդալ խմորիչ, փորձանոթի շայրին ամրացնում ենք փուչիկ, որոշ ժամանակ անց փորձանոթում հայտնվում են պղպջակներ և փուչիկը փչվում է։
Հետևություն ՝խմորասնկերը սնվում են ջրում լուծված շաքարավազով`ճեղքելով այլն մինչև C0
2, որը երևում է պղպջակների ձևով, հենց այդ առաջացած գազի շնորհիվ էլ փչվում է փուչիկը։

Նման ձևով ճեղքվում է կենդանի օրգանիզմի բջջիջներ ներթափանցած գլյուկոզը, որպես նյութափոխանակության  արգասիք առաջանում է ածխաթթու գազը, որն էլ մենք արտաշնչում ենք, իսկ մեր ներշնչած թթվածինը անհրաժեշտ է այդ գլյուկոզի թթվածնային ճեղքման համար/գլուկոզը նախ ենթարկվում է անթթվածնային ճեղքման, որը պակաս արդյունավետ է, այնուհետև թթվածնային, որն ապահովվում է բջջին անհրաժեշտ էներգիայով։

Wednesday, April 26, 2023

Ապրիլ ամսվա հաշվետվություն

 



1.Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 18-րդ ամենամյա հավաք բաց պարապմունք

2.Հետազոտական աշխատանքին ուղղաված փորձերի իրականացում 

Նարօտ Դավթյան 1., 2

Էրիկ Գևորգյան 1։

«Գիտական հաստատությունները որպես ուսումնական միջավայր» նախագծի ամփոփում , բաց պարապմունք

 



Օրը  ՝12.05.23

Ժամը՝ 12:55
Տևեղությունը 45 րոպե
Վայրը՝ կենսաբանության լաբորատորիա
Մասնակիցներ ՝ 10-12րդ դասարանի ընտրությամբ խումբ

Դասի թեման ՝ 
Գիտական հաստատությունները որպես ուսումնական միջավայր 
Դասի նպատակը ՝

  •  նախագծի ընթացքում ստեղծված փորձերի  հանրային ներկայացում և մեկնաբանում

Ընթացքը՝Հանդիպումը վարում են Նարօտ Դավթյանը և Մարիամ Գրիգորյանը

  • Նախագծի ներկայացում
  • Աշխատանքի ընթացքի նկարագրում
  • Փորձերի մեկնաբանում, ներկայացնում 
  • Մասնակիցների վերաբերմունքն`նախագծի դրական և բացասական կողմերը 

Դասի արդյունքում`

  • Նախագծի մասնակիցների փորձի, ստացած գիտելիքների փոխանցում 
  • Փորձարարական կեսաբանության նկատմամբ հետաքրքրության խթանում 
Կատարված ճամորդությունները և լուսաբանումները այստեղ`1, 2։