Tuesday, July 2, 2024
8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր
Friday, June 28, 2024
Բնագիտությունը կրթահամալիրում
Հանդիպաման օրը`04.07. , ժամը` 9.00-9.30
Վայրը` կենսաբանության լաբորատորիա
Մուտքի ճամբարի մասնակիցներին ներկայացնում ենք`
1. կրթահամալիրում բնագիտական առարկաների դասավանդման մեթոդները
2.ուսումնական նախագծերը
3. մասնակիցները ինքնուրույն կկատարեն մանրադիտակային հետազոտություններ
4. շրջայց բնագիտության ֆիզիկակի և քւմիայի լաբորատորիաներով
Wednesday, June 26, 2024
Հունիս ամսվա հաշվետվություն
1. Հետազոտական աշխատանքի պաշտպանություն `Անիտա Գրիգորյան։
2. Մեկ գրախոսական պաշտպանող` Դավիթ Մինասյան, ղեկավար`Հասմիկ Ղազարյան։
3.Ղեկավարել եմ հունիսյան ճամբար ամփոփումը` այստեղ։
4. Մասնակցել եմ ավարտական քննությունների կազմակերպմանը` ըստ գրասենյակի կազմած գրաֆիկի։
Հետազոտական աշխատանքների թեմաներ
1.Գենետիկայի ոլորտում կատարված հայտնագործությունների ազդեցությունը մարդու առողջության և անբուժելի հիվանդությունների կանխարգելման վրա։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ծանոթանալ կատարված հայտնագործություններին, դրանց թողած ազդեցություններին, կիրառման ոլորտներին, հասկանալ թե այդ հայնագործությունները կիրառվում են արդյոք Հայաստանում , ինչ խնդիրներ են լուծվում վերջինիս շնորհիվ։
2․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ուսումնասիրել անհատի առաջադիմության վրա ազդող ֆիզիկական, հոգեբանական , վնասակար սովորությունների ազդեցությունը։Նախատեսում ենք հարցազրույցների միջոցով հասկանալ դեռահասների վերաբերմունքը նշված գործոնների նկատմամբ։
3․Նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառումը և արդյունքը բժշկության մեջ։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ուսումնասիրել նորարարական մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը բժշկության ` վիրահատությունների, հետազոտական ոլորտրի, օրգանների փոխպատվասման գործընթացում։
Tuesday, June 25, 2024
8-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ
8-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ
Լրացուցիչ աշխատանք:
9-րդ դասարանի առարկայակ ծրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության դասընթացի ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:
9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝
- տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
Monday, June 24, 2024
11-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ
- Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
- Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում:
- Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
- Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
- Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը:
- Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
- Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:

