Sunday, February 14, 2016

Ուսումնական ճամփորդություն «Blood Sells» լաբորատորիա

Ուսումնական ճամփորդություն «Blood Sells» լաբորատորիա

Նախագծի նպատակն է

ա/ ծանոթացում ժամանակակից լաբորատոր սարքերին
բ/ծանոթացում հետազոտման նորագույն մեթոդներին
գ/պարզել հաճախակի հանդիպող հիվանդությունները , դրանց ախտանիշները, պատճառները
դ/ ծանոթանալ դրանց կանխարգելման մեթոդներին

Sunday, January 31, 2016

Փետրվարյան օրացույց

1.Վարպետության դաս- վարում է Արաքսյա Արամյանը`  բույսերի, ծաղիկների բազմացում ջերմոցային պայմաններում


2.Ուսումնահետազոտական ճամփորդություն «Blood Sells» լաբորատորիա

3.  Սովորողների ստեղծած տեղեկատվական կայքի ներկայացում-կլոր սեղան,  մասնակցում են միջին և ավագ դպրոցի  սովորողները

4.Մարմարյա սրահի կանաչապատում մասնակցում են միջին և ավագ դպրոցի  սովորողները

5. Բաց դաս- «Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրիս տանը»:

6.Բաց դաս- մանրադիտակային հետազոտություններ՝«Շարժվող կենդանիները մեկ կաթիլ ջրում»:

Ամեն երկուշաբթի մասնակցելու եմ ուսուցչի մարզական պարապմունքներին
Ամեն չորեքշաբթի ՝սեմինարներին
Ամեն ուրբաթ՝մեդիաուրբաթներին
Փետրվարի 11-ին կազմակերպելու եմ ընդհանուր պարապմունքը:

Sunday, December 20, 2015

Ձմեռային ճամբար նախագծեր




1.Ամանորյա  շնորհավորանքների շքերթ

  • սովորողները պատրաստում են իրենց շնորհավորանքները 
  • տարբեր լեզուներով պատրաստում նյութեր
  • տեղադրում ենթակայքում
2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում

3.<<Իմ սիրելի կենդանին իմ երկրում>>:
Մի պահ պատկերացրեք,  որ  հնարավորություն է տրվում երկրագնդի ցանկացած մասում բնակսվող ձեր սիրելի կենդանուն տեղափոխել Հայաստան, ի՞նչ  կանեք դուք

  • սովորողը համացանցից հավաքում է տեղեկություններ իր նախընտրած կենդանու մասին՝բնակլիմայական կենսակերպը, հարմարվողականությունը տվյալ միջավայրին, սննդային առանձնահատկությունները
  • համեմատում Հայաստանի պայմանների հետ
  • կատարել անհրաժեշտ վերլուծություն/կա ար՞դյոք այդ կենդանին մեր կենդանաբանական այգում/
  • հավաքած փաթեթի շնորհիվ ստեղծել ուսումնական նյութ, տեղադրել կայքում
  • նախագիծը ներկայացնել նաև ռուսերեն լեզվով
4.Ճամփորդություն բնության թանգարան 
  • Անհատական նյութերի ստեղծում
  • Լուսաբանում կայքում
.5.Ամանորը այլ երկրներումուսումնասիրություններթարգմանություններ
  • սովորողը համացանցից հավաքում է տեղեկություններ
  • կատարում թարգմանություններ , պատրաստում անհատական նյութ 
  • տեղադրում ենթակայքում
Դասացուցակ
Ընդհանուր պարապունք
Նախագիծ ըստ ջոկատի
Մարզական
Երգ
Ընդմիջում
Նախագիծ ըստ ջոկատի

Sunday, November 29, 2015

Բջջի բաժանում՝միտոզ

Միտոզ

ՄիտոզՄիտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազիժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
- Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
- Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ:Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
- Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմններիքանակի հաշվարկման:
- Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
- Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Արյուն



Մարդու արյան կազմը:
a – էրիթրոցիտներ; b – նեյտրոֆիլներ;
c – էոզինոֆիլներ; d – լիմֆոցիտներ
Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ
Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն
Մարդու արյունը մեծացված 600 անգամ
Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք: Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում էօրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը: Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ: Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից: Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն):

Արյան ֆունկցիաները

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ:
    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ուհյուսվածքները:
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ածխաթթու գազ:
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ:
  2. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման: Լեյկոցիտներնապահովում են բջջային իմունիտետըֆագոցիտոզըթրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը: