Monday, July 3, 2023

Բնագիտության ընտրության գործնեության ծրագիր



9-րդ դասարանի ընտրության գործնեության դասընթացի նպատակն է նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, նախորդ տարիներին ստացած տեսական գիտելիքները բերել լաբորատոր դաշտ՝ կատարել համապատախան փորձեր, հետազոտել,կատարել  վերլուծություններ։Դասընթացը իր մեջ ներառում է հետևյալ բաղդրիչները՝

  • ձևավորել և զարգացնել գիտելիքներ բնություն-կենդանի կապի , փոխներգործության մասին
  • կապ հաստատել և զարգացնել համագործակցային նախագծեր այլ ուսումնական հաստատությունների  հետ՝ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, տարբեր լաբորատորիաներ, թանգարաններ 
  • կազմել և վարել կենսաբանական ամսագիր , որտեղ կհրապարակվեն սովորողների հետազոտական աշխատանքները
  • համալրել կենսբանական փորձերի շարքը՝ գտնել տարբեր աղբյուրներից , մշակել և իրականացնել լաբորատորիայում, ներկայացնել ստացած արդյուքները, պարզաբանել
  • հետազոտել մոդուլային ձևաչափով կենսաբանության բոլոր ոլորտները/բույսեր, կենդանիներ, մանրէներ, մարդու անատոմիա, բջջաբանություն/

1.Ներածություն – կենդանի համակարգեր,կյանքի կազմավորվածության մակարդակներ:


2.Նախակորիզավորների թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,
ծագումը
2.Բակտերիաների կառուցվածքը
3.Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում։Պանրի, մածնի ստացում, տեսանկարահանում, լուսաբանում բլոգներում։
Թեման ամփոփել համապատասխան փորձերով։


3.Սնկերի թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,ծագումըմիաբջիջ և բազմաբջիջ սնկերի կառուցվածքը:
2.Սնկերի հիմնական խմբերըմակաբույծ և օգտակար սնկեր3.Սնկերի օգտագործումը սննդի և մանրէակենսա բանական արդյունաբերության մեջ
Թեման ամփոփել մանրադիտակային պատրաստուկների ուսումնասիրմամբ, տվյալների գրանցմամբ,արդյունքների վերլուծմամբ։

4.Բույսերի թագավորություն – Ստորակարգբույսերի ենթաթագավորություն - ջրիմուռների,քարաքոսների ընդհանուր բնութագիրը,կառուցվածքային առանձնահատ
կությունները,դերը բնության մեջ և գործնական նշանակությունը
5.Բարձրակարգ բույսերի ենթաթագավորություն:
  • Սպորավոր բույսեր:
  • Մամուռներիձիաձետերի,պտերանմանների կառուցվածքային առանձնահատկություններըտարածվածությունները  և դերը բնության մեջ:
  • Սերմավոր բույսեր:Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքըառանձնահատկություններ
Թեման ամփոփել բույսերի տարբեր տեսակների ուսումնասիրմամբ, տեսակավորմամբ։

6․Կենդանիների թագավորություն, ուսունասիրել տարբեր կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիանալ նմանությունները և տարբերությունները, պարզաբանել վերջինները։ 
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

7․Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ, դրանց դերը մարդու կյանքում , բնության մեջ, տարածման եղանակաները, հարուցող հիվանդությունները։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

8․Մարդու անատոմիա՝ օրգան-համակարգեր, կառուցվածք, ֆունկցիաներ, հանդիպող հիվանդություններ, դրանց առաջացման պատճառները, ախտանիշները և կանխարգելումը։

Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

9․ Բջջի կառուցվածքը, նրանում ընթացող կեսաքիմիկական ռեակցիաները, վերջիններիս խանգարման հետևանքով առաջացող հիվանդությունները, դասակարգումը։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

10․Գենետիկայի  հիմունքները, մուտացիաներ, դրանց տեսակները,առաջացման պատճառները, հիվանդությունները, վերջիններիս արտահայտման և փոխանցման ձևերը։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

Thursday, June 29, 2023

Տարեկան հաշվետվություն

 

2022-2023 ուստարվա ընթացքում ղեկավարել եմ 10,11,12-րդ ընտրությամբ դասընթաց և 9-րդ դասարանի հանրակրթական դասընթաց:
Իրականացրել եմ մի շարք ճամփորդություններ սովորողներիս հետ, տպավորությունները և արդյունքները, ինչպես նաև ճամբարները, ներկայացրել եմ ամենամսյա հաշվետվություներում։ 

1.Հունիս ամսվա հաշվետվություն 

 2.Մայիս ամսվա հաշվետվություն

 3.Ապրիկլ ամսվա հաշվետվություն

4.Ուսումնական 2-րդ շրջանի հաշվետվություն 

5.Դետկտեմբեր ամսվա հաշվետվություն 

6.Նոյեմբեր ամսվա հաշվետվություն 

7.Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 

8.Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն 

Monday, June 26, 2023

Հունիսյան հաշվետվություն

 


1․ Առարկայական ծրագիր

 2․Հետազոտական աշխատանքի թեմաներ

3․ Նախագծեր

4․Ճամբարային հաշվետվություն

Հետազոտական աշխատանքի թեմաներ

 


1․ Ի՞նչ է բիոնիկան, բիոնիկայի ուսունասիրման կարևորությունը ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի համատեքստում։

 2․Կենսաբանությունը որպես բացահայտման բանալի դատաբժշկի ձեռքերում։

3․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։

4․Գիշատիչ բույսեր և սնկեր, դրանց ծագումը և դերը բնության մեջ։

5․ Աուտիզմը հոգեկան կարգավիճակ,  թե հիվանդություն։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Նախագծեր 2023-2024

 


1․Մանրէները մեր կյանքում

 2․ Սովորող սովորեցնող նախագիծ

 3․Գիտական հաստաությունները՝ որպես ուսումնական միջավայր

 4․Անհատական փորձեր կենսաքիմիայի ինստիտուտում

2023-2024 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա: 

Ավագ դպրոցում կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
  • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
  •  

Ճամբարային հաշվետվություն










Չորրորդ ուսումնական շրջանի ամառային ճամբարը սկսցվեց ճամփորդությամբ դեպիք Թռչկան  ։  Ճամբարը կազմում էին  10-11 -րդ դասարանի սովորողները՝ ըստ նախապես կազմած օրակարգով, որում ներառված էին տարբեր համագործակցային նախագծեր։ Ուսումնական ճամբարի ընթացքում, ծանոթացանք հետազոտական աշխատանք գրելու սկզբունքներին՝  Հետազոտական աշխատանք գրելու գաղտնիքները Այս ճամբարին ունեցանք հետաքրքիր նախագիծ Հասմիկ Ղազարյանի հետ ՝ Ամառային ճամբար-2023. Ինքնակրթության ակադեմիա, Սարգիս Շահինյան. «Արհեստական բանականությունն ու մեր կյանքը»։ Ճամբարի ընթացքում շատ կարևոր դասընթաց ունեցանք Հովսեփ Աղաբեկյանի հետ՝ «Առաջին բուժօգնության հիմունքները» թեմայով, դաընթացի ժամանակ ծանոթացանք արնահոսության տեսակներին, դրանց կանխարգելման մեթոդներին։ Ճամբարի անբաժանելի  մասն էին կազմում մարզական և պարի պարապմունքները։ Կազնակերպեցինք քաղաքյին թափառուներ, որի արդյունքում ավելի լավ ճանաչեցին իրեն Երևանը, զբոսայգիները։