Saturday, August 24, 2019

10-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիրը


10-րդ դասարան
Ներածություն: Ընդհանուր կենսաբանության առարկան ու խնդիրները :
Ընդհանուր կենսաբանության դպրոցական դասընթացը որպես Երկրի վրա կյանքի դրսևորման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող առարկա: Կենսաբանության տեղը բնագիտական առարկաների համակարգում: Կենսաբանության տաnբեր մասնաճյուղերի կապն այլ գիտությունների (քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, աստղագիտություն) հետ:
Թեմա 1. Կենդանի նյութի հիմնական հատկությունները: Կենդանի նյութի բազմազանությունը 

  • Կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները: Կենդանի օրգանիզմների բնորոշ առանձնահատկությունները:
  • Կենսոլորտում բնակվող օրգանիզմների բջջային կառուցվածքը:
  • Նյութափոխանակությունը և ինքնակարգավորումը կենսաբանական համակարգերում:
  • Ինքնավերարտադրությունը, ժառանգականությունը և փոփոխականությունը որպես կենդանի նյութի հիմնական հատկանիշներ: Աճ և զարգացում: Գրգռականություն, արտաքին ազդեցությանը օրգանիզմների պատասխան ռեակցիաների ձևերը:
  • Կենսագործունեության գործընթացների պաnբերականությունը, կենսաբանական ռիթմեր և դրանց նշանակությունը: Էներգիայի օգտագործման ձևերը կենդանի օրգանիզմների կողմից:
  • Կենդանի օրգանիզմների դասակարգման բնական համակարգերը:
Կրթական հիմնական խնդիրները.
խորացնել ու ընդլայնել կենդանի նյութի հիմնական հատկությունների մասին
հիմնական դպրոցում կենսաբանությունից ստացած գիտելիքները, ուսումնասիրել կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները
Թեմա 2
Ուսմունք բջջի մասին
Կենդանի նյութի քիմիական կազմավորվածությունը
Կենսոլորտի կենդանի նյութի քիմիական կազմի միասնությունը, քիմիական տարրերի և մոլեկուլների հիմնական խմբերը, տարրային կազմը:
Կենդանի նյութի անօրգանական մոլեկուլները` ջուր, հանքային աղեր, դրանց դերը
կենսական գործընթացների ապահովման ու հոմեոստազի պահպանման գործում:
Օրգանական մոլեկուլներ: Կենսաբանական պոլիմերներ:

  • Սպիտակուցներ, դրանց կառուցվածքը և հատկությունները: Բնափոխում և բնափոխման դարձելիություն: Սպիտակուցների ֆունկցիաները: Կենսաբանական կատալիզատորներ, դրանց դասակարգումը, հատկությունները և դերը օրգանիզմի կենսագործունեության ապահովման գործում: Ֆերմենտային ակտիվության վրա ազդող գործոններ (ջերմաստիճան, pH):
  • Ածխաջրեր: Միաշաքարների և երկշաքարների կառուցվածքի առանձնահատկությունն երը և ֆունկցիաները: Բազմաշաքարների կառուցվածքը և կենսաբանական նշանակությունը: Ածխաջրերի դերը բույսերիերի, կենդանիների, սնկերի և մանրէների կյանքում:
  • Ճարպերի և լիպիդների կառուցվածքն ու ֆունկցիաները: Լիպիդները որպես բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրամաս և էներգիայի աղբյուր:

ԴՆԹ-ի կրկնապատկումը:

  • Ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ), կառուցվածքը և ֆունկցիաները: ՌՆԹ-ի տեսակները (տեղեկատվական,ռիբոսոմային,փոխադրող) և կառուցվածքային առանձնահատկությունները:
Լաբորատոր աշխատանք

  • Կաթից պեպսին ֆերմենտի միջոցով պանրի ստացում,որպես սպիտակուցի բնափոխման օրինակ և կենսատեխնոլոգիական գորխնթացի մոդել
  • Կաթնաշոռի ստացումը,որպես սպիտակուցի բնափոխման արդյունք և որպես կանսատեխնոլոգիայի մոդել
  • Ճարպերի և բարդ ածխաջրերի լուծելիությունը ջրում,նրանց քայքայումը դետերգենտների օգնությամբ
  • Քլորոֆիլի ուսումնասիրությունը քլորոպլաստներում մանրադիտակի միջոցով.
  •  Աշտարակային քրոմատոգրաֆիայի մեթոդով տերևի մեջ գտնվող դեղին և կանաչ գունակների անջատումը իրարից,օգտագործելով սովորական կավիճը
  • Քլորոֆիլի,կանաչ գունակի, քայքայումը սենյակային պայմաններում 2-3 օրվա ընթացքում.
  • Ոսկորի օրգանական և անօրգանական նյութերի հայտնաբերումը 
Թեմա 3.
Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ 
Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Բջջային տեսության հիմնական դրույթները:
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ: Նախակորիզավոր բջիջների ձևերը և չափսերը:

  • Բակտերիաների կառուցվածքը և նյութափոխանակությունը: Բակտերիաների ժառանգական ապարատը: Սպորառաջացում: Բազմացում:
  • Կապտականաչ ջրիմուռներ, կառուցվածքը և կենսագործունեությունը: Նախակորիզավորների դերը կենսացենոզներում:
  • Բակտերիաների արդյունաբերական նշանակությունը: Հիվանդաբեր բակտերիաներ,նրանց հարուցած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը:

Լաբորատոր աշխատանք ՝Մանրադիտակային ուսումնասիրություն
  • Մանրադիտակի կառուցվածքի ուսումնասիրություն և կենդանական,սնկային, բուսական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում, նկարագրում
  • Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում
ա/ խմորասնկեր
բ/մամուռներ, ջրիմուռներ,քարաքոսներ
գ/միջատների՝ մորեխ,կրետ, աղոթարար,մեղու և այլն տարբեր
օրգանների ուսումնասիրություններ
դ/բորբոսասնկերի առաջացման և կառուցվածքի ուսումնասիրություն
ե/ տերևի պլաստիդների, ծաղկի գունակների ուսումնասիրություններ

  • Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
  • Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
  • Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում:
  • Ուսումնական նյութերի ստեղծոււմ

Թեստային աշխատանք

Թեմա 4 Կորիզավոր բջիջների կառուցվածքային և գործառական կազմավորումը 
Բջիջը որպես կենդանի նյութի կառուցվածքային և գործառական միավոր: Բջջի հիմնական բաղադրամասերը: Բջիջների թաղանթային կառուցվածքի սկզբունքը, կենսաբանական թաղանթների կառուցվածքը, բջջային տարբեր կառույցների թաղանթների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունները:

  • Կորիզավոր բջջի ցիտոապլազման, օրգանոիդները, կառուցվածքը և ֆունկցիաները:
  • Բջջակմախք: Ներառուկներ, դրանց դերը բջջի նյութափոխանակության գործընթացում:
  • Բջջակորիզը որպես բջջի կենսագործունեությունը ղեկավարող կենտրոն: Բջջակորիզի կառուցվածքային բաղադրամասերը, դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Գեների տաnբերակված ակտիվությունը, էուքրոմատին: Բուսական և կենդանական բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
Լաբորատոր աշխատանք

  • Բուսական և կենդանական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում: Բուսական բջիջների ժամանակավոր մանրապատրաստուկների պատրաստում, դիտում և նկարագրում:
  • Միջատների աչքի և թևերի կառուցվածքի ուսումնասիրություն,հետազոտություն,նկարագրում:
  • Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն
  • Բջջի կառուցվածքի մասին ուսումնական նյութերի ստեղծում ՏՀՏ-ի օգտագործում

Թեմա 5. Նյութափոխանակությունը բջջում 

Նյութերի և էներգիայի փոխանակությունը որպես բջիջների կենսագործունեության հիմք:Բջջում ընթացող կենսաքիմիական գործընթացների կարգավորումը` Ֆերմենտներ,վիտամիններ, հորմոններ: Ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ: Պլաստիկական և էներգիական փոխանակություն: Էներգիական փոխանակության փուլերը: Գլիկոլիզը որպես ածխաջրերի ճեղքավորման հնագույն եղանակ: Խմորում: Անօդակյաց շնչառության առավելությունները: Աէրոբ (oդակյաց) շնչառություն: ԱԵՖ-ի սինթեզը:

  • Սպիտակուցի կենսասինթեզը բջջում: Մատրիցային սինթեզի ռեակցիաներ: Տրանսկրիպցիա, տրանսլյացիա: Ածխաջրերի սինթեզը բուսական բջջում: ֆոտոսինթեզ: Կանաչ բույսերի տիեզերական նշանակությունը: Բակտերիաների սննդառությունը: Քեմոսինթեզ:
  • Շնչառության գործընթացում բջջի ապահովումն էներգիայով: Արտաքին միջավայրի ազդեցությունը բջջում ընթացող փոխանակային գործընթացների վրա:
Լաբորատոր և գործնական աշխատանք


  • .Շնչառության և ֆոտոսինթեզի մասին խնդիրների լուծում, ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի նմանության և տարբերությունների վերաբերյալ աղյուսակների կազմում,ՏՀՏ-ի միջոցով տեսանյութի դիտում
  • Տերևներից քլորոֆիլի անջատում
  • Ջրի շարժման ուղղության ուսումնասիրությունը բույսերում, մոդելավորման միջոցով
  • Կատարել փորձեր բույսերի,խմորասնկերի մարդու շնչառության վերաբերյալ: Շնչառության տեսակետից գտնել տարբերություններ և նմանություններ այդ օրգանիզմների միջև:
  • Քլորոֆիլի քայքայման պատճառները դպրոցի  բույսերի օրինակով 
  • Խնդիրների լուծում.
Թեստային աշխատանք
Թեմա 6. Կյանքի ոչ բջջային ձևեր 
Վիրուսները որպես ներբջջային մակաբուծներ: Վիրուսների հայտնաբերումը: Վիրուսների կառուցվածքը: Վիրուսի և բջջի փոխազդեցությունը: Վիրուսների բազմացումը:
Վիրուսներով պայմանավորված բույսերի և կենդանիների հիվանդություններ:
Բակտերիոֆագեր, կառուցվածքի առանձնահատկությունները և նշանակությունը: ՁԻԱՀ-ի վիրուսը և վարակի կանխարգելումը:
Թեմա7. Օրգանիզմների բազմացումը և զարգացումը:Օրգանիզմների բազմացումը :Բազմացումը որպես օրգանական աշխարհի կարևորագույն գործընթաց: Բջջի կենսական փուլերը: Բջջի նախապատրաստումը բաժանման (ինտերֆազ): Միտոզը և նրա փուլերը:

  • Քրոմոսոմային հավաքակազմեր: Միտոզի կենսաբանական նշանակությունը: Օրգանիզմների բազմացման եղանակները: Անսեռ բազմացում: Նախակենդանիների բաժանումը միտոզով: Սպորագոյացում, միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների բողբոջում,վեգետատիվ բազմացում: Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Գամետոգենեզ: Սեռական բջիջների առաջացման շրջանները` բազմացում, աճ, հասունացում և սեռական բջիջների ձևավորում: Մեյոզ, մեյոզի առաջին և երկրորդ բաժանումները: Սպերմատոգենեզ և օվոգենեզ: Մեյոզի կենսաբանական նշանակությունը:
  • Սերմնավորում և բեղմնավորում: Կենդանիների արտաքին և ներքին բեղմնավորում:
  • Սպերմատոզոիդի և ձվաբջջի կառուցվածքն ու զարգացումը: Սեռական հորմոններ և դրանց դերը:
  • Բարձրակարգ բջիջներից սեռական բջիջների զարգացումը, կրկնակի բեղմնավորում:
  • Կուսածնություն: Սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը: Անսեռ և սեռական բազմացման առավելություններն ու թերությունները:
Լաբորատոր և գործնական աշխատանք

  • Բուաբուծության լաբորատորիայի բույսերի օրինակով բույսերի բազմացման ձևերի ուսումնասիրություն և աճեցում:
  • Բույսերի սերմերի ծլման և աճեցման պայմանների ուսումնասիրություն 
Խնդիրների լուծում
Թեմա 8 Օրգանիզմների անհատական զարգացումը :Կենդանիների սաղմնային զարգացումը: Ձվաբջիջների տեսակները: Տրոհման առանձն ահատկությունները, բլաստուլայի, գաստրուլայի շրջաններ: Օրգանոգենեզ` հյուսվածքների, օրգանների, օրգանների համակարգերի տաnբերակումը: Բնային բջիջներ: Սաղմնային ինդուկցիա: Նյարդային և հումորալ համակարգերի դերը կենդանիների սաղմնային զարգացման գործընթացում:

  • Կենդանիների հետսաղմնային զարգացումը: Հետսաղմնային զարգացման եղանակները:
  • Անուղղակի զարգացում: Լրիվ և թերի կերպարանափոխության կենսաբանական նշանակությունը: Ուղղակի զարգացում: Մարդու սաղմնային զարգացումը: Սերմնավորում և բեղմնավորում: Սաղմի և պտղի զարգացում: Ընկերքի զարգացումը և ֆունկցիաները:
  • Ընկերքը որպես ժամանակավոր ներզատական օրգան: Ամնիոն և ամնիոնային հեղուկ:
  • Նախածննդյան խնամք: Ծնելիության հսկման բնական և արհեստական մեթոդները:
  • Ծերացում և մահ, կյանքի տևողության կենսաբանությունը: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմի սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա:
  • Վնասակար նյութերի (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) ազդեցությունն օնտոգենեզի վրա:
  • Բարձրակարգ բույսերի օնտոգենեզը: Կրկնակի բեղմնավորման կենսաբանական նշանակությունը: Սաղմնային զարգացում` զիգոտի կիսումները, սաղմի հյուսվածքների և օրգանների առաջացումը: Հետսաղմնային զարգացում: Սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների` ընձյուղի և արմատային համակարգի ձևավորումը:
  • Օնտոգենեզի ընդհանուր օրինաչափություններ: Սաղմերի նմանությունը ևհատկանիշների սաղմնային տարամիտումը (Կ. Բերի օրենքը): Կենսագենետիկական օրենք (Է. Հեկկել և Ֆ. Մյուլլեր):

No comments:

Post a Comment